Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ճախրանք

Ճախրանք
28.11.2008 | 00:00

ՍՐՏԻ ԽՈՐՔԻՑ
Տխո՜ւր, շատ տխուր է, երբ բառերը լքում են քեզ։ Քոնն են եղել, մտերիմ են եղել, ի՞նչ կարող ես անել, մեկ էլ զգում ես, որ բառերը` դաժանացող կյանքի պատճառով, իրենց դատարկ բներն են թողել քո սրտում, հոգում, իսկ իրենք... հեռացել են։
Երբ Դրեզդենում սկսվեց ճատրակային օլիմպիադան, զգացի, որ բառախեղդ եմ լինում, հարցականները նույնպես ճիրաններ ունեն, մագիլներ ունեն... Սկսվեցին հայոց արքաների հաղթանակները. թովիչ բառը թովեց սիրտս, հոգիս տեղն ընկավ։ Թովիչ-ից ծնվեց թռիչքը։ Զարմացա` էս թռիչքը ե՞րբ է լքել ինձ։ Գոհ եմ` ամեն մի հաղթանակ ինձ թռիչք է պարգևում։ Գոհ եմ, տեր Աստված, գոհ եմ, բայց... Մարդը աչք ունի, երես ունի, բուռ ունի։ Աղոթում էի, ընդամենը մի բան, մի բառ էի խնդրում։ Ի՞նչ բառ էի խնդրում։ Չգիտեմ։ Չէ՛, հաղթանակ բառը չէ։ ՈՒնեցե՞լ եմ էդ բառը։ Եթե ունեցել եմ, ինչո՞ւ չեմ պահել, ինչո՞ւ է լքել ինձ։
Հաղթանակ, հաղթանակ, հզորներին ճկռացնում են մեր տիգրանները, անգամ պարտությունը` հպարտություն ու ոգելիություն։
Եվ եկավ բառը։
Եկավ ճախրանք բառը։ Եկավ ոչ բառի նման։ Եկավ որպես սեր, եկավ որպես ոգի, եկավ որպես հավերժական սարերի դեմ բացված հրեղեն մի բոց ու թև։
Ճախրանք բառի միջից ես խոնարհվեցի Լևոն Արոնյանին, Վլադիմիր Հակոբյանին, Գաբրիել Սարգսյանին, Տիգրան Պետրոսյանին, Արտաշես Մինասյանին... Խոնարհվեցի բառի միջից նրանց թևավորողին` Արշակ Պետրոսյանին։ Տխրեցի, ահավոր տխրեցի` հիշելով եռագույնով փաթաթված Կարեն Ասրյանին... Տիգրան Պետրոսյանը մեր ազգին սովորեցրեց երկաթյա պայքար... Պայքար է։ Արցախյան պայքարը շախմատի տախտակի վրա։ Բառը չի լքելու մեզ։ Ահա թե նաև ում մասին է գրելու հայ գրողը։ Ճախրանք բառը եկել, սիրտս տեղն է գցել... Նաև` խոսք քաշելո՞ւ համար, թե՞ միամիտ հարցնում են` Սերժ Սարգսյանի գնալուն, հաղթողների հետ գալուն ինչպե՞ս ես նայում։ Ասել եմ բանավոր, հեռախոսով, հիմա էլ ասում եմ, ասում եմ գրավոր.
-Պաշտոնից պաշտոն թռչող Սերժ Սարգսյանի հետ գործ չունեմ։ Երկրից երկիր թռչող Սերժ Սարգսյանի հետ թող իր Աստվածը լինի, իսկ իր սաներին ոգևորելու, վերջին հարվածին ներկա լինելու համար, որպես հայ, որպես գրող, շնորհակալ եմ։ Լեզուս պապանձվի, եթե մերոնք անգամ պարտվեին, Սերժ Սարգսյանն իրավունք չուներ նրանց լքելու։ Նրա էս անգամվա թռիչքի մեջ ուրիշ թռիչք կար։ Մենք հաղթեցինք։ Այ, արդա՛ր, բա՛ց, թափանցի՛կ... ընտրություն։ Կեղծություն չկա։ Պահենք մեր ճախրանքը։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4523

Մեկնաբանություններ