Բնապահպանների երամները օղակել են երկրագունդը,
որ հանկարծ այն փուլ չգա,
որ հանկարծ մարդկության ճակատագիրը չընդհատվի
զառամախտով հիվանդ միակ այս կեցավայրում:
Ամեն ինչ վաղուց է հաշվարկված,
ամեն ինչ՝ կանխարգելված վաղուց,
միայն թե գարնանը,
երբ խառնածին քամին խեղդող նավթահոտ է բերում,
բնապահպանները սպիտակ դրոշներ են պարզում
փրկարար պարիսպների վրա,
ու կրկին հաղթանակը խառնածին քամուն է մնում,
որ ասպատակում է ազատ
հնազանդ երկրի վրա:
18/02-24
Վահագն Մարտիրոսյան