Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Ե­րե­սուն տա­րի ձգ­վեց մեր ան­կա­խու­թ­յան պատ­մու­թ­յու­նը, մենք շա­հե­ցի՞նք»

«Ե­րե­սուն տա­րի ձգ­վեց մեր ան­կա­խու­թ­յան պատ­մու­թ­յու­նը, մենք շա­հե­ցի՞նք»
22.12.2020 | 01:52

Գրող, ի­րա­վա­բան ՆԵՐ­ՍԵՍ ԽԱ­ՌԱՏ­ՅԱ­ՆԸ եր­կար տա­րի­ներ աշ­խա­տել է ՀՀ դա­տա­խա­զու­թ­յան հա­մա­կար­գում։ Հե­ղի­նակ է բա­նաս­տեղ­ծա­կան ժո­ղո­վա­ծու­նե­րի, դե­տեկ­տիվ եր­կե­րի։ Ար­ժա­նա­ցել է գրա­կան մի շարք մր­ցա­նակ­նե­րի։ Նրա բա­նաս­տեղ­ծու­թ­յուն­նե­րը թարգ­ման­վել են ռու­սե­րեն։ Պատմ­վածք­նե­րի ժո­ղո­վա­ծուն թարգ­ման­վում է ու ա­ռա­ջի­կա­յում կհ­րա­տա­րակ­վի ՌԴ-ում։ Պատմ­վածք­նե­րը, եր­կե­րը գրա­վել են նաև ռե­ժի­սոր­նե­րի ու­շադ­րու­թ­յու­նը, ե­ղել են էկ­րա­նա­վոր­ման ա­ռա­ջարկ­ներ։ Ռու­սաս­տա­ն­յան հրա­տա­րա­կու­թ­յունն իր հեր­թին նոր ու­ղի­ներ է խոս­տա­նում։ Զրույ­ցի թե­ման գրա­կա­նու­թ­յունն է և դժ­վա­րին ի­րա­վի­ճա­կը, ո­րում հայտն­վել է մեր եր­կի­րը։

-Ի՞նչ ար­տադ­րանք է տվել խոր­հր­դա­յին և ան­կա­խու­թյան շր­ջա­նի հայ գրա­կա­նու­թյու­նը։ Ի՞նչն է, որ բաց է մնա­ցել։
-Դժ­վար է նժա­րի վրա դնե­լը։ Մար­դիկ կան, որ ա­սում են՝ այ­սօր գրա­կա­նու­թյուն չի ստեղծ­վում։ Գրա­կա­նու­թյու­նը ստեղծ­վել է ե­րեկ, ե­րեկ չէ ա­ռա­ջին օ­րը, այ­սօր և միշտ է ստեղծ­վե­լու։ Մենք ան­ցյա­լում հս­կա­ներ ենք ու­նե­ցել, բայց ինչ է, չու­նե՞նք ժա­մա­նա­կա­կից լավ գրող­ներ թե՛ պոե­զիա­յի, թե՛ ար­ձա­կի բնա­գա­վա­ռում։ Սո­ցիա­լա­կան խն­դիր­նե­րը, հե­ղա­փո­խու­թյու­նը, քա­ղա­քա­կան լար­վա­ծու­թյու­նը, այս ա­մե­նը, բնա­կան է, որ ազ­դե­ցու­թյուն է ու­նե­նում մշա­կույ­թի վրա։ Հի­մա հայ ժո­ղո­վուր­դը ող­բեր­գու­թյուն է ապ­րում։ Ե­թե հետ նա­յենք, մեր ազ­գը միշտ է ապ­րել սա, բայց ա­մե­նա­ծանր ժա­մա­նակ­նե­րում էլ գրա­կա­նու­թյուն ստեղծ­վել է։ Վի­լյամ Սա­րո­յա­նը Հա­յաս­տան այ­ցե­լե­լիս հարց­նում է՝ ինչ գրող­ներ ու­նենք, պա­տաս­խա­նում են՝ բո­լորն են գրում, բայց պետք է ա­սե­լիք ու­նե­նան, որ գրեն, Սա­րո­յանն ա­սում է՝ աշ­խար­հում կգտն­վի՞ մի հայ, որ ա­սե­լիք չու­նե­նա։ Ե­թե մար­դը ա­սե­լիք ու­նի, պետք է ար­տա­հայտ­վի, գրա­կա­նու­թյամբ, թե այլ կերպ։ Ինձ հա­մար՝ որ­պես գրո­ղի, բաց­թո­ղում է այն, որ մար­տա­դաշ­տում կռ­վող զին­վո­րի կեր­պա­րը չենք կա­րո­ղա­ցել գրա­կա­նու­թյուն բե­րել։ Ի­հար­կե, գրում են այս թե­մա­յով, բայց լա­վա­գույ­նը չի ստեղծ­վել։ Զին­վո­րի մա­սին պետք է գրել շատ լավ։
-Կա՞ պա­հան­ջարկ մե­զա­նում դե­տեկ­տիվ գրա­կա­նու­թյան։
-Դե­տեկ­տիվ ժան­րի հինգ վեպ ու­նեմ։ Հե­տաք­րք­րու­թյու­նը մեծ է, հեշտ են ի­րաց­վում, գու­ցե այն պատ­ճա­ռով, որ քիչ է այդ ժան­րի գրա­կա­նու­թյու­նը։
-Ձեր ստեղ­ծած եր­կե­րի հիմ­քում վա­վե­րագ­րու­թյան ար­ձա­նագ­րու՞մն է՝ կյան­քի փակ է­ջե­րը բա­ցա­հայ­տե­լու մի­տու­մը, կր­թա­կան նշա­նա­կու­թյու­՞նը, թե՞ փոր­ձում եք զուտ հե­տաք­րք­րա­շարժ, ար­կա­ծա­յին պատ­մու­թյուն­ներ հրամց­նել ըն­թեր­ցո­ղին։
-Ե­թե երևույ­թը կա, ու­րեմն պետք է դրա մա­սին խո­սել։ Քիչ է ա­ռար­կա­յին նա­յե­լը, պետք է նաև տես­նել այն, իսկ տես­նե­լուց հե­տո փոր­ձել նաև հաս­կա­նալ։ Ես փոր­ձում եմ դեպ­քե­րը, ի­րո­ղու­թյուն­նե­րը գե­ղար­վես­տո­րեն ներ­կա­յաց­նել՝ ոչ միայն վա­վե­րագ­րել փաս­տե­րը, ար­կած­նե­րը, այլև հա­ճե­լի ըն­թեր­ցա­նու­թյան հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռել ըն­թեր­ցո­ղին։ Ինչ վե­րա­բե­րում է կր­թա­կան գոր­ծո­նին, այ­սօր ես չէի ա­սի՝ ի­րա­վա­կան անգ­րա­գի­տու­թյուն է տի­րում, բայց դե­տեկ­տիվ գրա­կա­նու­թյու­նը սո­վո­րա­կան ըն­թեր­ցո­ղին նաև ի­րա­վա­կան գի­տե­լիք­նե­րի մա­սին տար­րա­կան պատ­կե­րա­ցում է տա­լիս։
-Ձեր ստեղ­ծա­գոր­ծու­թյուն­նե­րը վե­րա­բե­րում են հիմ­նա­կա­նում խոր­հր­դա­յի՞ն տա­րի­նե­րին, թե՞ անդ­րա­դար­ձել եք նաև մեր օ­րե­րին։
-Կան և՛ խոր­հր­դա­յին շր­ջա­նին, և՛ այս ժա­մա­նակ­նե­րին վե­րա­բե­րող գոր­ծեր։ Վեր­ջին հաշ­վով, կյան­քը նույնն է, մեկն է կյան­քը։
-Հա­սա­րա­կար­գը, մարդ­կա­յին հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, հենց ի­րա­վա­կան հա­մա­կար­գը չէ՞ որ փոխ­վում են։
-Ի­րա­վա­կան հա­մա­կար­գը մի քիչ դան­դաղ է փոխ­վում։ Քրեա­գի­տա­կան տեխ­նի­կան մեծ զար­գա­ցում է ապ­րել, բայց դրա հետ ա­ռաջ­նա­յին է մարդ­կա­յին գոր­ծո­նը։ Ժա­մա­նա­կին հան­ցան­շան­ներ էին հա­վա­քում, հի­մա էլ կա դա, ա­սում էին՝ ինք­նա­խոս­տո­վա­նու­թյու­նը ա­պա­ցույց­նե­րի թա­գու­հին է, բայց տա­րած­ված «Вор всегда будет вором» ար­տա­հայ­տու­թյունն այդ­քան էլ ճիշտ չէ։ Մարդն այդ­պի­սին չի ծն­վում. ի­րադ­րու­թյան, ժա­մա­նա­կի, պայ­ման­նե­րի թե­լադ­րան­քով է հան­ցանք գոր­ծում, և հան­ցա­գոր­ծու­թյան բա­ցա­հայտ­ման հա­մար զուտ հո­գե­բա­նա­կան գոր­ծո­նը շատ կարևոր է՝ ին­չու՞ դար­ձավ հան­ցա­գործ։
-Գրա­կա­նու­թյու­նը պետք փոր­ձի ի­րա­կա­նու­թյու՞նն ար­տա­ցո­լել, թե՞ ա­վե­լի լա­վը դարձ­նել ի­րա­կա­նու­թյունը։ Ստեղ­ծա­գոր­ծե­լիս Դուք նման հար­ցադ­րում դրե՞լ եք Ձեր ա­ռաջ։
-Ի­րա­կա­նու­թյու­նը միշտ ա­վե­լի դառն է, ա­վե­լի չոր: Գրո­ղը պետք է վե­րին աս­տի­ճա­նի ճշ­մար­տա­խոս ու ազ­նիվ լի­նի։ Բայց ճշ­մար­տու­թյու­նը լայն հաս­կա­ցու­թյուն է, ե­թե խո­սում ենք գրա­կա­նու­թյան մա­սին։ Ճշ­մար­տան­ման բա­ռը լավ չի հն­չում, բայց դա ճշ­մար­տու­թյան մոտ 80 տո­կո­սի ար­տա­ցո­լումն է։ Երբ գրո­ղը փո­թո­րի­կը նկա­րագ­րում է, լավ է, բայց շատ ա­վե­լի լավ է փո­թոր­կի վե­րա­բե­րյալ ըն­կա­լու­մը նկա­րագ­րե­լը։ Ինչ վե­րա­բե­րում է ազ­դե­ցու­թյա­նը, ի­հար­կե, ձգ­տում է ա­վե­լի լա­վը դարձ­նել։ Թու­մա­նյա­նի ի­մաս­տու­թյու­նը մինչ այ­սօր ար­դիա­կան է։
-Ի­րա­վա­բա­նու­թյուն-պոե­զիա. շատ տար­բեր հար­թու­թյուն­ներ են. ինչ­պե՞ս էր հա­ջող­վում հա­մա­տե­ղել։
-Դպ­րո­ցա­կան հա­սա­կից գրել եմ, տպագր­վել «Ե­րե­կո­յան Երևան», «Ա­վան­գարդ» պար­բե­րա­կան­նե­րում։ Հա­մալ­սա­րա­նում սո­վո­րե­լու և աշ­խա­տան­քա­յին գոր­ծու­նեու­թյան ըն­թաց­քում ժա­մա­նակն էր սուղ, բայց է­լի ստեղ­ծա­գոր­ծում էի։ Հե­տո էլ՝ ո՞վ է ա­սել, որ ի­րա­վա­բա­նը զգաց­մունք­ներ չպետք է ու­նե­նա։
-Չե՞ն խան­գա­րում մե­կը մյու­սին։
-Բա­ցար­ձակ, մե­կը մյու­սին օգ­նում են։ Երբ անց­նում ես կյան­քի այդ բո­վով, մար­դուն ա­վե­լի լավ ես ճա­նա­չում։
-Ի՞նչ կու­զեիք փո­խել կյան­քում։
-Այ­սօր, այս պա­հի դրու­թյամբ, պետք է մտա­ծենք մեր եր­կի­րը ճգ­նա­ժա­մից դուրս բե­րե­լու մա­սին։ Մար­դիկ չեն ժպ­տում, ճնշ­ված են, ող­բեր­գու­թյուն են ապ­րում։ Պետք է հա­մախ­մբ­վենք, կա­րո­ղա­նանք լսել մեկս մյու­սին։ Թուր­քե­րի հա­մար այս­պի­սի ար­տա­հայ­տու­թյուն կա՝ այդ ազ­գի մեջ մի այծ ըն­կավ, ոչ­խա­րի հո­տը հետևից գնում է։ Մեզ հա­մար ա­սում են՝ «Один армянин - гений· Два армянина - дра­ка· Трое армян- не бы­вает»։ Ե՞րբ ենք սա հաս­կա­նա­լու և վե­րա­փոխ­վե­լու։ Ես Ձեր մա­սին պետք է մտա­ծեմ, դուք՝ իմ։ Այդ­պես պետք է լի­նի։ Վեր­ջին հաշ­վով եր­կի­րը բա­րու­թյան վրա է կա­ռուց­ված, չէ՞, ե­թե բա­րու­թյու­նը չլի­ներ, մարդ­կու­թյու­նը չէր լի­նի։ Մենք այն­քան վատ օ­րեր ենք տե­սել, Փառք Աստ­ծո, որ կեն­սու­նակ ենք, կանք։
-Մենք ինք­նիշ­խա՞ն ենք։
-Չէ, Դուք կար­ծում եք, որ ինք­նիշ­խա՞ն ենք։ Ինք­նիշ­խան լի­նե­լու հա­մար նախ հզոր պետք է լի­նել։ Ես փո­ղո­ցի տղա եմ ե­ղել, գի­տե՞ք ոնց է փո­ղո­ցում. ան­կախ է նա, ով ու­ժեղ է, հա­մար­ձակ։ Իսկ մեր ու­ժը մեր միաս­նու­թյան մեջ է։
-Կան­խա­գու­շա­կու՞մ էիք նման ելք՝ հո­ղե­րի կո­րուստ, մարդ­կա­յին զո­հեր, վտանգ­ված ա­պա­գա։
-Ես գի­տեի, որ այս­պես է լի­նե­լու։ Երբ փլուզ­վեց ԽՍՀՄ-ը, ա­ռա­ջի­նը մենք ու­րա­խա­ցանք, մեզ­նից սկս­վեց ան­կա­խու­թյան հա­մար պայ­քա­րը։ Ես խոր­հր­դա­յին կար­գե­րի ջա­տա­գով չեմ ե­ղել, բայց, կար­ծում եմ, ա­ռա­ջի­նը մենք պետք է չու­զեինք Խոր­հր­դա­յին Միու­թյան փլու­զու­մը։ Այն ժա­մա­նակ ա­սում էին՝ միայն Ջեր­մու­կով մենք մեզ կպա­հենք։ Դե պա­հեք։ Հե­տան­կա­խու­թյան շր­ջա­նում Երևա­նում միայն Դե­միր­ճյա­նի գոր­ծա­րանն էր աշ­խա­տում։ Փա­կե­ցին, վա­ճա­ռե­ցին, 70 տար­վա ստեղ­ծա­ծը քա­մուն տվե­ցին։ Ձեր հար­ցի ուղ­ղա­կի պա­տաս­խա­նը՝ մենք ինք­նիշ­խա՞ն ենք, թե՞ ոչ։ Ո՛չ։ Միու­թյու­նը փլուզ­վեց, մենք ան­կա­խա­ցանք, 30 տա­րի ձգ­վեց մեր ան­կա­խու­թյան պատ­մու­թյու­նը, մենք շա­հե­ցի՞նք։
-Բայց կա­րող էինք, չէ՞, և՛ ան­կախ լի­նել, և՛ հզո­րա­նալ։
-Ո՞նց, երբ մեր բյու­ջեի զգա­լի մա­սով զի­նամ­թերք էր գն­վում։ Երբ մար­դիկ աղ­բա­ման­ներն են փորփ­րում, սն­վում են օ­րը չորս բողկ ու­տե­լով, դա՞ է ինք­նիշ­խա­նու­թյու­նը։ Այդ մա­սին պատմ­վածք ու­նեմ՝ «Օ­տար­վա­ծը»։ Աղ­բա­ման­նե­րը բա­ժան­ված են ա­նօթևան­նե­րի միջև, նաև շնե­րի։ Երբ մար­դը մար­դու հետ է կռ­վում ապ­րե­լու հա­մար, դա նոր­մալ է, բայց երբ մար­դը աղ­բա­մա­նից բան է հա­նում, շու­նը հար­ձակ­վում է վրան՝ դրա տերն ինքն է, սա ող­բեր­գու­թյուն է։
-Մենք ան­կախ լի­նե­լու ի­րա­վունք չու­նե՞նք։
-Ես այդ միտ­քը չա­սա­ցի։ Յու­րա­քան­չյուր ազգ ձգ­տում է ան­կա­խու­թյան, բայց ան­կախ լի­նե­լու հա­մար, ինչ­պես ար­դեն ա­սա­ցի, հզոր պետք է լի­նել։ Հա­յաս­տա­նի նման երկ­րում, որ իր հզո­րու­թյամբ Բել­գիա­յի հետ էին հա­մե­մա­տում, ին­չու՞ պետք է ըն­դա­մե­նը մեկ գոր­ծա­րան աշ­խա­տեր։ Մեղ­րու շր­ջա­նում (ես ծնուն­դով Մեղ­րուց եմ) գյու­ղատն­տե­սա­կան ձեռ­նար­կու­թյուն­ներ կա­յին, տասն­մե­կից չոր­սը օ­գու­տով էր աշ­խա­տում, կա­րե­լի՞ էր պա­հել այդ տն­տե­սու­թյուն­նե­րը։ Ռու­սաս­տա­նում մինչև հի­մա կան դրանք։ Մար­դիկ աշ­խա­տա­տեղ կու­նե­նա­յին, աշ­խա­տան­քը ար­դյունք կտար։ Ի՞նչ եք կար­ծում՝ Հա­յաս­տանն ի­րա­վունք ու­նի՞ գյու­ղատն­տե­սա­կան ապ­րանք ներկ­րե­լու...
-Մեղ­րուց խո­սե­ցիք։ Մեր երկ­րի սահ­ման­նե­րը բաց են, վտան­գը մե­ծա­ցել է, ազ­գո­վին դար­ձել ենք սահ­մա­նա­պահ։ Մեղ­րիով Ադր­բե­ջա­նին ճա­նա­պարհ տա­լու տար­բե­րա­կը դար­ձյալ օ­րա­կար­գում է։
-Ես այս­պես եմ մտա­ծում. Ադր­բե­ջա­նի հետ վե­ճը, որ 30 տա­րի ձգ­վել է, 7 շր­ջան­նե­րին ու Ար­ցա­խի ան­կա­խու­թյանն էր վե­րա­բե­րում։ Մեղ­րու սահ­մա­նով ճա­նա­պարհ տալն ի՞նչ կապ ու­նի վի­ճարկ­վող հար­ցի հետ, որ գր­չի մեկ հար­վա­ծով տա­լիս է նրանց։ Հա­մա­ձայ­նա­գի­րը կն­քե­լիս այդ տղան չհաս­կա­ցա՞վ մի բան, որ թշ­նա­մու ու­զա­ծը Սյու­նիքն է։ ՈՒ­րիշ բան չէ, Ազ­գա­յին ժո­ղո­վում գն­դա­կա­հա­րու­թյուն ե­ղավ, ի՞նչն էր պատ­ճա­ռը՝ Մեղ­րին։
-Եր­կուս­տեք շա­հե­կան ճա­նա­պար­հի մա­սին կա­րո՞ղ է խոսք լի­նել։
-70-ա­կան­նե­րին Մեղ­րիով գնացք էր անց­նում։ Երևա­նում, երբ «Նեֆթ­չին» պարտ­վում էր, Ադր­բե­ջա­նի սահ­մա­նով անց­նող գնաց­քի ա­պա­կի­նե­րին քա­րե­րով խփում էին։ Դեռ այն ժա­մա­նակ։ Սա նույն ազգն է։ Հի­մա այդ նույ­նը ճա­նա­պար­հը, որ ու­զում են բա­ցել, չգի­տեմ՝ ու՞մ մի­ջոց­նե­րով պի­տի ար­վի։ էս­տա­կա­դա­նե­րից բաղ­կա­ցած ճա­նա­պարհ պետք է կա­ռուց­վի։ Կարգն այս­պի­սին է (որ­պես ի­րա­վա­բան եմ ա­սում). հո­ղեր կան` գյու­ղատն­տե­սա­կան նշա­նա­կու­թյան, ար­դյու­նա­բե­րա­կան, կա­ռա­վա­րու­թյան ո­րոշ­մամբ՝ այդ հո­ղը պետք է ա­ռանձ­նաց­վի՝ նոր ճա­նա­պարհ կա­ռու­ցե­լու հա­մար։ Այդ ճա­նա­պարհն ու՞մ հաշ­վեկշ­ռում է լի­նե­լու, պե­տու­թյու­նը, որ պետք է անց­նի այդ տա­րած­քով, վա՞րձ է տա­լու մեզ դրա հա­մար։ Բայց այս­տեղ էլ ու­րիշ խն­դիր կա։ Գի­տե՞ք ոնց են ադր­բե­ջան­ցի­նե­րը ե­կել, տա­րած­վել Հա­յաս­տա­նում։ Մեղ­րու օ­րի­նա­կով ա­սեմ։ Մե­րոնք ոչ­խար չէին պա­հում, կոլ­խո­զի նա­խա­գահ­նե­րը նրանց որ­պես հո­վիվ էին բե­րում, սրանք էլ գյու­ղե­րին մոտ սա­րե­րում մի տեղ չորս հատ փայտ էին տն­կում, վրան էին քա­շում, տա­կը տա­սը ե­րե­խա բե­րում։ Ես ա­կա­նա­տես եմ ե­ղել այդ ա­մե­նին. 23 տա­րե­կան էի, նշա­նակ­վել էի անձ­նագ­րա­յին բաժ­նի պետ, գա­լիս անձ­նա­գիր էին ստա­նում։ Մի շր­ջա­նում պա­հան­ջում էին, որ Մեղ­րիում տպագր­վող «Ա­րաքս» թեր­թի կե­սը ի­րենց լեզ­վով լի­նի։ Հի­մա էլ նույն բա­նը կրկն­վե­լու է։ Թա­նա­քը, որ սփ­ռո­ցին կա­թեց­նում ենք, ո՞նց է տա­րած­վում։
-Յոթ շր­ջան­նե­րի վե­րա­դար­ձի գի­նը խա­ղա­ղու­թյունն էր, Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի հար­ցը։ Ա­վե­լին տվե­ցինք, ու վի­ճա­կը չի կա­յու­նա­նում։
-Ա­խոր­ժակն ու­տե­լիս է բաց­վում։ Տես­նում եք, չէ՞, ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը՝ Զան­գե­զուր, Երևան, Սևան։ Թուր­քը նույնն է մնա­ցել, ինչ­պես ա­սում են՝ մար­դա­կե­րից 100 տար­վա ըն­թաց­քում հազիվ վե­րած­վեց մար­դաս­պա­նի։
-Փա­շի­նյա­նը խո­սում էր Թուր­քիա­յի և Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­րե­լա­վե­լու մա­սին։
-Ո՞նց բա­րե­լա­վենք։ Այդ հարցն ինքն ի­րեն չի տա­լիս երևի։ Պատ­մա­կան հի­շո­ղու­թյու­նը մի կողմ դնենք. ե­թե այ­սօր Ա­լիևն ա­սում է՝ Երևան, Զան­գե­զուր, Սևան, այդ մար­դու հետ ինչ­պես ես բա­րե­լա­վե­լու հա­րա­բե­րու­թյունդ։
-Գոր­ծա­րար Ռու­բեն Վար­դա­նյա­նը նշել էր, որ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը և հայ­կա­կան սփյուռ­քը ի վի­ճա­կի չեն ինք­նու­րույն լու­ծե­լու առ­կա խն­դիր­նե­րը, անհ­րա­ժեշտ է մի­ջազ­գա­յին կա­ռույց­ներ ու մաս­նա­գետ­ներ ներգ­րա­վել, դի­մել Ռու­սաս­տա­նին: Ի՞նչ կա­սեք այս մա­սին։
-Ռու­սաս­տանն է մեզ ա­ջակ­ցում, բայց նա էլ իր շա­հերն ու­նի, վեր­ջին պա­հին օգ­նում է, բայց մենք միշտ տու­ժած ենք դուրս գա­լիս։ Ա­սել են՝ հայ­կա­կան և ադր­բե­ջա­նա­կան ու­ժե­րը «մնում են այն դիր­քե­րում, որ­տեղ կանգ­նած էին հա­մա­ձայ­նագ­րի ստո­րագր­ման գի­շե­րը»։ Հա­յերն այդ գյու­ղե­րում են, ի՞նչ է նշա­նա­կում սահ­ման­նե­րը վե­րաձևե­լը, 70 հո­գու հա­րա­բե­րա­կան խա­ղա­ղու­թյան պայ­ման­նե­րում գե­րե­վա­րե­լը։ Այ­սինքն՝ մենք մեզ վրա պետք է հույս դնենք, բայց մեզ վրա հույս դնե­լու հա­մար պետք է ու­ժեղ լի­նենք։ Փո­ղո­ցի օ­րի­նա­կը պա­տա­հա­կան չբե­րե­ցի. ե­րե­խա­յին ե­թե փո­ղո­ցում ճն­շում են, քիթն ա­րյու­նոտ­ում, մարզ­վում է, ու­ժե­ղա­նում, որ կա­րո­ղա­նա պաշտ­պա­նել ինքն ի­րեն։ Նույ­նը պե­տու­թյան դեպ­քում է. պետք է մտա­ծենք հզո­րա­նա­լու մա­սին, ոչ թե հույս­ներս դնենք ու­րի­շի վրա։
-Մենք նոր-նոր ոտ­քի պի­տի կանգ­նենք, այդ վի­ճա­կում ի­րա­տե­սա­կա՞ն է հզո­րա­նա­լը։
-Էք­ստ­րե­մալ ի­րա­վի­ճակ­նե­րում մար­դը կենտ­րո­նաց­նում է բո­լոր ու­ժե­րը։ Այ­սօր մենք ոչն­չաց­ման վտան­գի տակ ենք, և սա պետք է ստի­պի մեզ ոտ­քի կանգ­նել։ Մենք գի­տա­կան միտք ու­նենք, օ­րի­նակ, ին­չու՞ պետք է չմ­տա­ծենք ա­տո­մա­յին ռումբ ստեղ­ծե­լու մա­սին։ Հո­լո­քոստ տե­սած Իս­րա­յե­լը մի փոքր հո­ղակ­տո­րի վրա եր­կիր կա­ռու­ցեց, ոտ­քի կանգ­նեց, պետք է օ­րի­նակ վերց­նենք։
-Գա­լով գրա­կա­նու­թյա­նը՝ այ­սօր գրա­կա­նու­թյունը, մշա­կույ­թը հա­զա­րե­րոր­դա­կան պլան չե՞ն մղ­վի։
-Երբ գրա­կա­նու­թյա­նը տր­վող պե­տա­կան ա­ջակ­ցու­թյու­նը դա­դա­րեց­րին, Չեր­չի­լի խոս­քե­րը հի­շե­ցի՝ ե­թե մշա­կույթ չկա, ին­չի՞ հա­մար ենք պա­տե­րազ­մում։ Այս օ­րե­րին էլ գրա­խա­նութ­նե­րում միշտ մար­դիկ կան։ Մար­դիկ կար­դում են։ Չեմ ա­սում՝ բարձ­րա­գոչ խոս­քե­րով, բայց լա­վա­տե­սու­թյուն ներ­շն­չող գրա­կա­նու­թյան կա­րիք կա։ Ա­սում են՝ հույ­սը վեր­ջում է մեռ­նում, բայց այդ­պես չէ, հույ­սը եր­բեք չի մեռ­նում, հույ­սը մե­ռավ, մար­դը հե­տը մեռ­նում է։ Իսկ այ­սօր հույ­սը մշա­կույ­թը չէ՞։ Մշա­կույթն է պա­հել մեր ազ­գը։ Մա­զա­պուրծ մեր ազ­գը՝ «Ետևը սո՜ւր, ա­ռա­ջը ջո՜ւր» գաղ­թե­լիս հե­տը գր­քեր էր փր­կում-բե­րում. նույն ազ­գը չե՞նք։ Այ­սօր չս­տեղ­ծե՞նք մշա­կույթ։
-Նոր գր­քի ուր­վա­գիծ ու­նե՞ք։
-Պատ­մ­վածք­նե­րի ծա­վա­լուն ժո­ղո­վա­ծու եմ պատ­րաս­տում՝ ընտ­րա­նի, մինչև տարե­վերջ պետք է լի­ներ։ Հե­տաձգ­վեց հաս­կա­նա­լի պատ­ճառ­նե­րով։ Հա­վա­նա­բար հուն­վա­րի վեր­ջին լույս կտես­նի։
-Այս օ­րե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին անդ­րա­դառ­նա­լու՞ եք։
-Ա­յո, ծրա­գիր ու­նեմ, պի­տի որ հա­ջո­ղի։ Չեմ ու­զում անձ­նա­վո­րել, բայց դա­վա­ճա­նու­թյուն ե­ղել է, և դրա մա­սին պետք է աս­վի, ոչ թե զուտ ճշ­մար­տու­թյու­նը, այլ ճշ­մար­տան­մա­նը, որն ա­վե­լի հեշտ է ըն­կալ­վում։ Դար­ձյալ դե­տեկ­տիվ ժան­րում՝ գե­ղար­վե­տա­կան շա­րադր­մամբ։
Զրու­ցեց Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԸ
Հ. Գ. Դեկ­տեմ­բե­րի 18-ին «Առ­նո Բա­բա­ջա­նյան» հա­մեր­գաս­րա­հում տե­ղի ու­նե­ցավ մշա­կու­թա­յին փա­ռա­տոն, ո­րի ըն­թաց­քում մի­ջազ­գա­յին անվ­տան­գու­թյան ա­սո­ցիա­ցիա­յի նա­խա­գահ, գե­նե­րալ-լեյ­տե­նանտ Ար­սեն Ֆի­դա­նյա­նը Ներ­սես Խա­ռա­տյա­նին հանձ­նեց «Տիգ­րան Մեծ» շքան­շան՝ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րում եր­կա­րա­մյա ան­բա­սիր ծա­ռա­յու­թյան և ար­դի գրա­կա­նու­թյու­նում ու­նե­ցած ա­վան­դի հա­մար։

Դիտվել է՝ 83868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ