Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Ո՞Ւմ է ձեռնտու, որ ԱՄՆ-ը ներքաշվի սիրիական հակամարտության մեջ

Ո՞Ւմ է ձեռնտու, որ ԱՄՆ-ը ներքաշվի սիրիական  հակամարտության մեջ
30.09.2013 | 23:00

Սիրիական սցենարը, ի տարբերություն լիբիականի, կառավարող Բաշար Ասադի վարչակազմի տապալում չի նախատեսում. Սիրիային հասցվող հարվածը պետք չէ, որ լինի լայնածավալ, որպեսզի հավասարակշռությունը կառավարական ուժերի ու ապստամբների միջև չխախտվի, հայտարարել է Բարաք Օբաման օգոստոսի 28-ի իր ճառում։
Սակայն այդ հայտարարությանը զուգընթաց, հանրապետական սենատոր Ջոն Մակքեյնը կարողացավ Սենատի միջազգային գործերի կոմիտեում անցկացնել բանաձևի մի ուղղում, որը որպես ԱՄՆ-ի քաղաքականություն հռչակում է ոչ միայն հակամարտության խաղաղ կարգավորման նպաստավոր պայմանների ստեղծումը, այլև «ուժերի հաշվեկշռի փոփոխությունը հօգուտ սիրիական ընդդիմության»։ Ստանալով ԱՄՆ-ի Կոնգրեսի թույլտվությունը, Սպիտակ տունը մտադիր է մոտ ապագայում ժամանակի առումով սահմանափակ կետային ավիահարվածներ հասցնել Սիրիային։ Առանց սպասելու Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը, առանց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկելու, չնայած Սիրիայի նախագահի կոչերին, ՄԱԿ-ի ու Արաբական պետությունների լիգայի անհամաձայնությանը, ՆԱՏՕ-ի կասկածներին և Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի առարկություններին։ Նույնիսկ Կոնգրեսն է բացահայտորեն տատանվում. ԱՄՆ-ի Սենատի միջազգային գործերի կոմիտեն նախագահին համաձայնություն է տվել 10 կողմ, 7 դեմ և մեկ ձեռնպահ քվեներով միայն։ Այդուամենայնիվ, սիրիական հարցի լուծման հիմնական եղանակը տեսականորեն դարձյալ մնում է Ժնևի գործընթացը. բանաձևը Սպիտակ տնից պահանջում է մեկ ամսվա ընթացքում հաշվետու լինել, Սիրիայի բարձրագույն ռազմական խորհրդին և սիրիական այն մյուս կազմակերպություններին համակողմանի օգնություն ցուցաբերելու մասին, որոնք «ընդդիմադիր են Ասադի կառավարության նկատմամբ և ընդհանուր արժեքներ ու շահեր ունեն ԱՄՆ-ի հետ», ինչպես նաև ներկայացնել «ինտեգրված կառավարական ռազմավարություն», որը նպատակամիտված է բանակցությունների միջոցով Սիրիայի հակամարտության քաղաքական կարգավորմանը։ Օգոստոսի 28-ին Օբաման արեց իր ընտրությունը. նա այդ հարձակման համար մեղադրեց ոչ թե ապստամբներին, այլ Բաշար Ասադի կառավարությանը։ Սակայն Վաշինգտոնը, փաստորեն, հրաժարվեց ապացույցներ ներկայացնելուց ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ։ Ակամա հարց է առաջանում. ինչո՞ւ այնպիսի «խաղաղության աղավնին», ինչպիսին Օբաման է, որը երբեք ցանկություն չի ունեցել պատերազմական արկածախնդրություն սանձազերծելու Սիրիայում և խախտելու այնտեղ եղած ուժերի հավասարակշռությունը, հիմա այնքա՜ն է շտապում պատժելու Դամասկոսին, որ նույնիսկ չի ուզում սպասել փորձագետների եզրակացությանը` իմանալու` մեղավո՞ր է նա, թե՞ ոչ։
ԱՄՆ-ի նախագահի այդ վարքագծի գլխավոր պատճառներից մեկը կարող է լինել հենց այն հանգամանքը, որ Օբաման ինչ-որ տեղ հոգու խորքում հասկանում է, որ ՄԱԿ-ի փորձագետները կարող են ապացույցներ բերել, որ քիմիական հարձակումը կազմակերպել են գրոհայինները։ Չէ՞ որ մի անգամ Կառլա դել Պոնտեն արդեն հասկացրել է, որ ՄԱԿ-ը վկայություններ է ստացել, որ քիմիական զենքը գործադրել են ընդդիմադիրները, ոչ թե զորքերը։ Սակայն մենք ինքներս էլ կարող ենք փորձել պատասխանել «իսկ ո՞ւմ է ձեռնտու», որ ԱՄՆ-ը ներքաշվի սիրիական հակամարտության մեջ, և ո՞վ կարող էր այդ բանն անել հարցին։
Այս հարցի առաջին կեսի պատասխանն ինքնըստինքյան հասկանալի է. հենց սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ի պետքարտուղար Քերին հաստատեց, որ Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից առաջարկություն է ստացվել հոգալու Սիրիային ամերիկյան հարվածի ծախսերը։ Իրոք, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար արքայազն Սաուդ բին Ֆեյսալը դեռ այս տարվա հունվարին հստակորեն հասկանալ էր տվել, որ թագավորությունը չի հավատում Ժնևյան գործընթացի հեռանկարայնությանը և հակված է Ասադի վարչակազմի տապալմանը և ոչ թե նրա հետ բանակցելուն։ Եվ հիմա, երբ «Հըզբոլլահի» օգնությունը Ասադին հնարավորություն է տվել պատերազմի ընթացքը բեկելու իր օգտին ¥հուլիսի 30-ին Ասադը գրավեց «հեղափոխության մայրաքաղաք» Հոմսը¤, դա նշանակում է, որ կենսական և անհետաձգելի անհրաժեշտություն է առաջացել Ռիադի համար` հասնելու ԱՄՆ-ի ներխուժմանը Սիրիա և Լիբանան առնվազն լիբիական սցենարով։
Եվ հուլիսի 31-ին գաղտնի այցով Մոսկվա մեկնեց սաուդյան հետախուզության ղեկավար և թագավորության Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար, արքայազն Բանդար բին Սուլթանը, Վլադիմիր Պուտինին առաջարկելով Սիրիայի հետ բարեկամությունը փոխարինել Սաուդյան Արաբիայի հետ բարեկամությամբ։ Դա, իհարկե, հուսահատ քայլ էր, ու այդուամենայնիվ, ընդհուպ մինչև օգոստոսի 19-ը Էր Ռիադն ու սիրական գրոհայինները դեռ կարող էին իրենց սնել հույսով, թե Ամերիկան ռազմական միջամտություն կկատարի, ինչը կկարողանա փոխել ուժերի հաշվեկշիռն իրենց օգտին։
Հետաքրքրական է, որ Դամասկոսի` հարձակման ենթարկված արվարձանում լուրեր են պտտվում, թե քիմիական զենքը գրոհայիններին փոխանցել է ինքը` արքայազն Բանդարը։ Այդ մասին գրոհայիններից ու նրանց հարազատներից վկայություններ է հավաքել անկախ լրագրող, ծագումով արաբ Դեյվ Գավլակը: Նրա հրապարակած վկայությունները խոսում են այն մասին, որ սաուդցի գրոհային Աբու Այեշան, որն այդ կողմերում հայտնի է որպես գումարտակի հրամանատար, մի խումբ տեղացի մարտիկների խնդրել է գաղտնաբար «հսկայական գազաբալոններ» և «տուբուսներ» հիշեցնող ինչ-որ զենք տեղափոխել և հանձնել սիրիական ազատ բանակին այնպես, որ դրանք չընկնեն «Ալ-Քաիդայի» ջիհադականների ձեռքը։ Ընդ որում, գրոհայիններից շատերն ասում են, թե այդ ամբողջ «ապրանքը» ստացվել է իբր արքայազն Բանդարից, և նրան մեղադրում են այն բանում, որ նա իրենցից թաքցրել է այն փաստը, որ դա քիմիական զենք է եղել, և չի սովորեցրել դրա հետ վարվելու ձևը։ Դրա պատճառով, այն թունելում, ուր պահեստավորվել է այդ «ապրանքը», պայթյուն է տեղի ունեցել, որը մեծ զոհեր է խլել ինչպես ընդդիմության մարտիկների շրջանում, ներառյալ հենց տեղափոխողները, այնպես էլ Ղուտայի խաղաղ բնակչության։ Հատկանշական է, որ իրենք գրոհայինները պնդում էին, թե պայթյունը տեղի է ունեցել պատահաբար, այն պատճառով, որ «փոխադրողները» Սաուդյան Արաբիայից իրենց տրամադրված այդ զենքի հետ վարվելու ձևը չեն իմացել։
Իմ կարծիքով, սա այն առանցքային հանգամանքն է, որը հավաստիություն է հաղորդում նրանց վկայություններին։ Քանի որ նրանց մտքով իսկ չի անցնում, թե Աբու Այեշան ¥կամ «արքայազն Բանդարը»¤ մշակած է եղել ոչ թե մարտական գործողություն, այլ հակաասադյան սադրանք։ Հենց դրա համար էլ քիմիական զենքի` «փակ աչքերով օգտագործված» փոխադրողները պետք է այսպես թե այնպես վերացվեին, այլապես նրանք կդառնային շատ վտանգավոր վկաներ։ Այնպես որ, ամենայն հավանականությամբ, «ապրանքի» պայթյունը տեղի է ունեցել ոչ թե տեղացի «փոխադրողների» անփութության պատճառով, այլ եղել է ծրագրված ու արվել է դիտավորյալ։ Պետք է անպայման հաշվի առնել Դեյվ Գավլակի վարկածը պայթյունին արքայազն Բանդարի մասնակցության վերաբերյալ։ Քանի որ մի մարդ, որը թռչում է Մոսկվա և Ռուսաստանի նախագահին հավաստիացնում, որ ինքը վերահսկում է չեչեն գրոհայիններին ինչպես Սիրիայում, այնպես էլ Կովկասում, ինչպես նաև Սոչիի օլիմպիական խաղերի հանգիստ անցկացման երաշխիքներ է առաջարկում, հաստատ հետաքրքրական շատ բաներ կարող է իմանալ Աբու Այեշայի և Արևելյան Ղուտայում տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին։
Եվ այդուամենայնիվ, Օբաման հնարավորություն ունեցավ հրաժարվելու Սիրիայի ռմբակոծությունից` պահպանելով դեմքը։ Պետքարտուղար Քերին հայտարարել է, որ Ասադի վարչակազմը կարող է խույս տալ հարվածից, եթե քիմիական զենքի իր պաշարները հանձնի միջազգային ընկերակցությանը։ Մոսկվան տեղնուտեղը կառչեց հակամարտությունն առանց ռազմական ուժի գործադրման կարգավորելու անսպասելիորեն բացված հնարավորությունից։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դամասկոսին կոչ արեց միանալ քիմիական զենքի արգելման կազմակերպությանը և համաձայնել դրա պահեստարանների միջազգային վերահսկողությանը։ Սիրիայի իշխանություններն արագորեն «այո» պատասխանեցին։ Եվ Բարաք Օբաման սկզբում Ռուսաստանի առաջարկությունը «ճեղքում» անվանեց։ Բայց հետո, այնուամենայնիվ, հայտարարեց, որ մտադիր է Կոնգրեսի համաձայնությունը ստանալ սիրիական հակամարտությանը ամերիկյան ռազմական միջամտության համար։
ՈՒրեմն, Վաշինգտոնը, այնուամենայնիվ, Սիրիան տանուլ տվեց Էր Ռիադին։

Դմիտրի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 16195

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ