ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Պաշտոնական Երևանը դրսևորում է սեփական անվտանգային հաղորդակցությունները թշնամու վերահսկողությանը փոխանցելու պատրաստակամություն

Պաշտոնական Երևանը դրսևորում է սեփական անվտանգային հաղորդակցությունները թշնամու վերահսկողությանը փոխանցելու պատրաստակամություն
04.04.2024 | 17:08

Խնդիրը միայն այն չէ, որ Տավուշի գյուղերի հանձնման դեպքում վտանգվում է Կարմիր Կամուրջ-Սևքար-Բերդ մայրուղային գազատարը:

Խնդիրն այն է, որ այդ սցենարի կյանքի կոչման դեպքում մեծ է հավանականությունը, որ Բաքուն կարող է հանդես գալ Մոզդոկ-Թբիլիսի (Հյուսիսային) գազամուղը գնելու նախաձեռնությամբ:

Վերջինիս նախադրյալները առկա են:

Հիշեցնեմ, որ դեռևս 2011-ին Վրաստանի կառավարությունը իր ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների ցանկից հանեց Մոզդոկ-Թբիլիսի գազամուղն ու հայտարարեց այն վաճառքի հանելու մասին: Առաջիններից մեկը գազամուղը գնելու պատրաստակամություն հայտնեց ադրբեջանական SOCAR-ը՝ պատրաստ լինելով շուկայականից բարձր գին վճարել դրա համար: Գործընթացը, սակայն, կասեցվեց, այդ թվում՝ Երևանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ:

Այսօր, երբ Երևանը հանդես է գալիս տոտալ զիջողական-պարտվողական դիրքերից ու, մասնավորապես, անկաշկանդ կերպով դրսևորում է սեփական անվտանգային հաղորդակցությունները թշնամու վերահսկողությանը փաստացի փոխանցելու պատրաստակամություն, պետք չէ բացառել, որ Բաքուն, գործի դնելով իր ազդեցության լծակները Վրաստանում, ինչ-որ պահի դառնա Հյուսիսային գազամուղի վրացական հատվածի սեփականատերը:

Իսկ դա կնշանակի արդեն դե-յուրե ենթակառուցվածքային կախվածություն Ադրբեջանից:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 1312

Մեկնաբանություններ