ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հոգեկան խանգարում՝ «Գրանդիոզ մոլորություն»

 Հոգեկան խանգարում՝ «Գրանդիոզ մոլորություն»
01.04.2024 | 17:48

Գիտությունը վաղուց արդեն սահմանել է այն հոգեկան վիճակը, երբ մարդն ինքն իրեն դնում է պատմության մեջ հայտնի ու հզոր որևէ կերպարի տեղը։ Դա հոգեկան խանգարում է՝ դիագնոզ է, որը կոչվում է Գրանդիոզ մոլորություն (Grandiose delusions (GDs), delusions of grandeur, expansive delusions):

Տվյալ հոգեկան խամգարումն ավելի սրված է համարվում, երբ այն կրոնական է, ու մարդն ինքն իրեն դնում է Աստծո, Հիսուս Քրոստոսի տեղը։ Այս հոգեկան խանգարումը հաճախ հանդիպում է շիզոֆրենիայով հիվանդ մարդկանց մոտ, որոնց կարող է թվալ, որ իրենք ոչ թե գոնե մեկ, այլ բազմաթիվ անգամեր մեռել ու հարություն են առել։

Գրանդիոզ մոլորություն տերմինը համընկնում է, բայց տարբերվում է գրանդիոզությունից, սակայն դրանք միաժամանակ կարող են հայտնաբերվել նույն մարդու մոտ։

Հոգեբանության մեջ գրանդիոզությունը գերազանցության, եզակիության կամ անխոցելիության զգացումն է, որն անիրատեսական է և հիմնված չէ անձնական կարողությունների վրա: Այն կարող է արտահայտվել սեփական ունակությունների վերաբերյալ չափազանցված համոզմունքներով, այն համոզմունքով, որ քիչ թվով մարդիկ որևէ ընդհանրություն ունեն իր հետ, և որ նրան կարող են հասկանալ միայն մի քանի՝ շատ հատուկ մարդիկ: Գրանդիոզությունը հիմնականում կապված է նարցիսիստական անհատականության խանգարման (Narcissistic personality disorder - NPD) հետ, բայց նաև հատկանիշ է հակասոցիալական անհատականության խանգարման (antisocial personality disorder) առաջացման և արտահայտման, ինչպես նաև երկբևեռ խանգարման (bipolar disorder) մանիակալ և հիպոմանիկ դրվագների մեջ:

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 943

Մեկնաբանություններ