ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մահացու «խաղաղություն» կամ ի՞նչ կլինի, երբ 2 թուրք ահաբեկչի փոխարեն ՀՀ լցվեն հազարավորները

Մահացու «խաղաղություն» կամ ի՞նչ կլինի, երբ 2 թուրք ահաբեկչի փոխարեն ՀՀ լցվեն հազարավորները
15.04.2023 | 08:16

Եկեք արձանագրենք հետևյալը։

  • Ապրիլի 10-ին Սիսիանի Աշոտավան գյուղի բնակիչները բռնում են Ադրբեջանի ԶՈՒ զինծառայողի։ Հայտնի է դառնում, որ դրանից օրեր առաջ ՀՀ սահմանը Նախիջևանի հատվածում անարգել հատել են թշնամու 2 (որոշ տվյալներով՝ 3) զինծառայողներ՝ ահաբեկիչ-դիվերսանտներ, որոնց օրեր շարունակ չեն կարողացել գտնել և ձերբակալել երկրի ներքին անվտանգության համար պատասխանատու ծառայությունները՝ ԱԱԾ-ն ու ՆԳՆ-ն։ Ըստ ամենայնի՝ տեղյակ էլ չեն եղել։
  • Թշնամու ահաբեկիչ-դիվերսանտները փաստացի քանի օր շրջել են ՀՀ տարածքով, եղել Սիսիանի Բնունիս գյուղում, Աշոտավանում, մտել մարդկանց տներ, պղծել Որոտնավանքը։
  • Չնայած պատկան մարմինների հաղորդմանը, թե փնտրում են ադրբեջանցի մյուս ահաբեկիչ-դիվերսանին/ներին, 3 օր ոչ ոքի գտնել չեն կարողանում։
  • Ապրիլի 12-ին Կապան համայնքի Շղարշիկ բնակավայրում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում, հրազենի կրակոցից սպանվում է կոմբինատի պահնորդ, 56 տարեկան Հայրապետ Մելիքսեթյանը։
  • Ապրիլի 13-ին Կապանի Աճանան գյուղում բնակիչները բռնում են «իր համար ճամփով գնացող» ու արդեն 3 օր պատկան մարմինների կողմից էդպես էլ չհայտնաբերված արբեջանցի մյուս ահաբեկչին, ում մոտ գտնում են սպանված Հայրապետ Մելիքսեթյանի հեռախոսը։

Իսկ հիմա եկեք հարց տանք։

Եթե ադրբեջանցի ընդամենը երկու ահաբեկիչ-դիվերսանտ առնվազն 5-6 օր շարունակ կարողացել են տասնյակ կիլոմետրեր շրջել ՀՀ տարածքով, մտել են տներ, պղծել եկեղեցի, մարդ են սպանել ու չեն հայտնաբերվել, չեն բռնվել ու վնասազերծվել ԱԱԾ-ի ու ՆԳՆ-ի կողմից, ապա ի՞նչ կլինի, երբ «փախստականների», առևտրականների, սովորական զբոսաշրջիկների անվան տակ ՀՀ լցվեն տասնյակ, հարյուրավոր, հազարավոր ադրբեջանցիներ, որոնցից ամեն մեկը կարող է լինել պոտենցիալ ահաբեկիչ-դիվերսանտ։

Պատասխանն ակնհայտ է - հայերի չբացահայտված սպանությունների ու առևանգումների թիվը կսկսենք հաշվել հազարներով․․․

Ալվինա ԱՂԱԲԱԲՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ