ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Սանձարձակության, լկտիության և անառակության շքերթը պետք է հիմնահատակ կործանել

Սանձարձակության,  լկտիության և անառակության շքերթը պետք է հիմնահատակ կործանել
09.04.2023 | 22:17

Վերջին հինգ տարիներին հայ քաղաքական հասարակական կյանքում կործանարար և աններելի երևույթներ են տեղի ունենում։ Այս տարիներին ի հայտ է եկել մի շնաբարո դուրսպրծուկ, որի մինչ այդ ամենահեռավոր ճամփորդությունը եղել է Երևանի իրենց գոմ հիշեցնող պատերին խզբզած ճենճահոտով բնակարանից մինչև մարզի իրենց մեկ այլ ախոռ հիշեցնող տունը, իսկ հիմա հատուկ չվերթներով՝ ձեր հարկերի հաշվին, ձեզնից թալանած փողերով ասպատակում է մոլորակի բոլոր մայր ցամաքները և ձեզնից թալանած գողունը թաքցնում համաշխարհային բանկերում։

Նախկին կիսատկլոր և ճղրտված հագուստի փոխարեն կրում է համաշխարհային տիտղոսակիր գերթանկարժեք հագուստներ՝ ձեր հաշվին։

Հայոց բանակի զենքն ու սպառազինությունը հալեցնելու և զարդեր դարձնելու սատանայական գաղափարակիրը կրում է հարյուր հազարավոր դոլարներ արժեցող համաշխարհային գերշքեղ զարդեր՝ ձեր հաշվին։

Նախկին լոբի մաքրողը և կիսասոված գոյությունը քարշ տվողը սնվում է թանկարժեք հատուկ սննդով հատուկ վայրերում և հատուկ սպասարկմամբ՝ ձեր հաշվին։

Շարքը չեմ ուզում շարունակել, քանզի դուք նույնպես նողկանք եք ապրում այս ամենը տեսնելուց։

Հիմա առավել կարևոր թեմայի եմ անդրադառնում։

Սույն դուրսպրծուկն իրեն իրավունք է վերապահում իր սրբապիղծ գոյությամբ քիթը խոթել ամենուր՝ անգամ մեր սրբություններ՝ ընտանիք, եկեղեցի, բանակ, պատմություն, գրականություն, մշակույթ, հայ մոր և կնոջ կերպարներ։ Այս գոյանքը հատուկ ծրագիր է իրականացնում քարոզելով, որ մինչ իր դուրս պրծնելն ու արենայում հայտնվելը մեր ժողովուրդը սխալ է ապրել բոլոր բնագավառներում, սա բարբաջում է՝ մոռացեք ձեր անցյալը, թաղեք ձեր պատմությունը, մեկընդմիշտ մոռացեք ձեր մեծ մեռելներին, հայ տղամարդիկ հազարներով դասալիք են, հայ կինը մինչ հիմա սխալ է ապրել և հայ կնոջ «իդեալական» կերպարն ինքն է, նմանվեք իրեն, երեխաներին տներում և դպրոցներում սխալ դաստիարակություն եք տվել սխալ արժեքներով։

Սա գործում է սատանայի հայտնի սկզբունքով՝ եթե ուզում ես հաղթել թշնամուդ և իսպառ վերացնել նրան, ապա սկսիր նրա սերունդների դաստիարակությունից։

Բարոյական որակներից զուրկ այս համաշխարհային տիտղոսակիրը իր ամբարտավան և ցինիկ պահվածքով իրեն համարում է նոր ազգ ու նոր ժողովուրդ ծննդաբերող։

Բայց հո բոլորին է հայտնի որ իր նախկին ծնածները բոլորն էլ տարբեր արմատների ծագման անորակ արտադրանք են։

Պապանձվի՛ր և զբաղվիր ի ծնե քո սիրած հիմնական գործով՝ ամենահին մասնագիտությամբ։

Հեռու՛ մնա մեր պատմությունի՛ց, մշակույթի՛ց, հավատքի՛ց, մեր մեծերի՛ց, մեր բանակի՛ց, մեր ընտանիքների՛ց, հայ կնոջի՛ց և մատաղ սերնդի՛ց։

08.04.2023 թ.

Արամազդ ԶԱՔԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 4220

Մեկնաբանություններ