ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

«Լույսերի մեջ մնաս իմ հավերժի ճամփորդ»

«Լույսերի մեջ մնաս իմ հավերժի ճամփորդ»
05.04.2023 | 11:39

ՄՀԵՐ ՌԱԴԻԿԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ ծնվել է 1985 թվականի ապրիլի 1-ին Գորիս քաղաքում։

2003-2005 թվականին պարտադիր զինվորական ծառայության է մեկնել Սովետաշենի N զորամասում։ Ծառայությունն ավարտելուց հետո մեկնել է ՌԴ։ Այնուհետև վերադառնալով հայրենիք, որոշ ժամանակ անց ամուսնանում է Լիլիթ Հովսեփյանի հետ։
2014 թվականին զինվորական ծառայության է անցնում Գորիսի N զորամասում, որպես պահեստապետ, այնուհետև հետախույզ վարորդ։
Մասնակցել է Ապրիլյան քառօրյա պատերազմին։
2020-ի սեպտեմբերի 27-ից մասնակցել է նաև այս պատերազմին։ Իր կյանքի հաշվին փրկել է բազմաթիվ կյանքեր, տեղափոխել զոհվածների աճյուններ։
Ցավոք, սեպտեմբերի 30-ին անօդաչուի արկի բեկորներից իր մահկանացուն կնքեց հերոս Մհերը։ Կյանքով լեցուն, ժպտերես, ընտանիքը պաշտպանող, այդ թվում նաև իր ազգին պաշտպանող Մհերն էլ հերոսացավ։
Մհերն ունի 1 տղա՝ Մարկը 6 տարեկան և 1 դուստր՝ Սոֆին 1 ամսից կլինի 2 տարեկան։ Մարկը շատ է կարոտում իր հայրիկին, անընդհատ ասում է մայրիկ հոգնել եմ նկարներից, ե՞րբ եմ հայրիկիս գրկելու։ Իսկ Սոֆին չի հիշում, միայն հայրիկ է կանչում:
Կինը՝ Լիլիթը ասաց. «Շատ եմ ափսոսում, որ կորցրեցի իմ միակին։ Մհերս իմ աշխարհն էր, իմ թանկը։ Ինչո՞ւ Աստված մեր սերը շատ համարեց։ Իմ որոնումները ոչ մի արդյունք չտվեցին, միայն դեպքից 5 ամիս անց մարմինդ գտանք, լույսերի մեջ մնաս իմ հավերժի ճամփորդ։ Սիրում եմ քեզ»։

Արմեն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3221

Մեկնաբանություններ