ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Աղվան Պողոսյան․ Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է՝ անկախ պետության կազմավորման պատմության մեջ

Աղվան Պողոսյան․ Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է՝ անկախ պետության կազմավորման պատմության մեջ
18.12.2020 | 16:04

Հայաստանում ստեղծված իրավիճակը աննախադեպ է՝ անկախ պետության կազմավորման պատմության մեջ:
Նոյեմբերի 9-ին ստորագրված խայտառակ կապիտուլիացիոն փաստաթղթով ոչ միայն կորցրեցինք Արցախի շուրջ 80%, այլև Հայաստանը ներքաշվեց տուրբուլենտության գոտում:
Հայաստանի շուրջ զարգանում են գործընթացներ,որոնց հետևանքով բախվել ենք պետության համար շատ վտանգավոր իրավիճակի՝Հայաստանին սպառնում են վտանգներ՝ և՛ դրսից, և՛ ներսից:


Այս պահին խաթարված է Հայաստանի արտաքին իմիջը, չկա նախաձեռնողականություն հայկական դիվանագիտության մեջ:
44 օրյա պատերազմից հետո տարածաշրջանում տեղի են ունեցալ գլոբալ գործընթացներ՝մեծացել է Թուրքիայի ռազմական ազդեցությունը Կովկասում,Հայաստանը հետզհետե կորցնում է իր սուվերենությունը: Չկան դիվանագիտական գործընթացներ ո՛չ հարևան Իրանի, ո՛չ էլ Վրաստանի հետ:
Երկրորդ կարևոր վտանգավոր գործընթացը երկրի ներսում տիրող բարոյահոգեբանական իրավիճակն է, հասարակության խիստ բևեռացումը: Գործընթացների նման շարունակականությունը ռումբ է երկրի ներսում, որը ամեն պահի կարող է պայթել:
Երրորդ կարևոր գործընթացը երկրի տնտեսական իրավիճական է,չկան օտարերկրյա ներդրումներ, դրամը օրեցօր արժեզրկվում է: Նման շարունակական իրավիճակը ենթադրելու է, որ շուտով ականատես ենք լինելու տնտեսության ուղղահայաց փլուզմանը:
Հայաստանը նման աղետալի վիճակի հասցնելու պատասխանատվությունը ամբողջովին կրում է գործող իշխանությունը, և նրա օր առաջ հեռացումը կնպաստի երկրի դուրս բերմանը շոկային իրավիճակից:


Իշխանության անհապաղ հրաժարական,անցումային կառավարության ձևավորում՝որում ներգրաված կլինեն բացառիկ պրոֆեսիոնալիզմով օժտված անհատներ,հասարակության առողջացման խիստ պրոֆիլակտիկ միջոցառումներ ու արտահերթ ընտրություններ,սա՛ է պահի հրամայականը:

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ