ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հար Հարությունյան. ԱԺ-ում լրագրողի՝ իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ

Հար Հարությունյան. ԱԺ-ում լրագրողի՝ իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ
06.10.2020 | 15:43

Այսօր ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրողի կողմից իր մասնագիտական գործունեության իրականացման ընթացքում տեղի է ունեցել միջադեպ ԱԺ պատգամավորներ Քրիստինե Պողոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և լրագրողի միջև: Մասնավորապես, պատգամավորը երկու անգամ հարվածել է լրագրողի ձեռքում գտնվող խոսափողին, այնուհետև հնչեցրել է հստակ սպառնալիքներ լրագրողի հասցեին: Լրագրողը նշված գործողությունների արդյունքում խիստ անհանգստացած է, հուզված և այս պահին դադարեցրել է իր պարտականությունների կատարումը: Անընդունելի ենք համարում նման ոչ օրինական դրսևորումը և վարքագիծը: Այս պահին մեր իրավաբանի հետ քննարկում ենք օրենքով սահմանված հնարավոր միջոցների ձեռնարկումը, այդ թվում ՀՀ Գլխավոր Դատախազություն՝ Գլխավոր դատախազին դեպքի վերաբերյալ հաղորդում ներկայացնելը:


Տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ դիմում ենք նաև Հայաստանի ժուռնալիստների միություն և տրամադրելու ենք տեսանյութը:

Դիտվել է՝ 2028

Մեկնաբանություններ