ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

5 բույս՝ ընդդեմ մոծակների

5 բույս՝ ընդդեմ մոծակների
25.07.2015 | 14:36

Մոծակների հարձակումը անտանելի է: Բոլոր խայթող միջատներից նրանք ամենաշատն են արձագանքում մարդու մաշկի բույրերին: Մոծակների համար առավել «գրավիչ» է քրտինքի հոտը: Healthy Life Land-ը գրում է` մոծակներից կարելի է ազատվել որոշակի բույսերի օգնությամբ, որոնց բույրը պետք է տարածվի օդում` ձեր շուրջը, որ մոծակները խուսափեն տարածք մտնել: Բույրի տարածման համար պետք է պոկել բույսի տերևներից, տրորել ձեռքի մեջ, որ բույրը տարածվի սենյակում: Այս 5 բույսերի բույրը ստիպում է մոծակներին անհետանալ:
Նարդոս: Նարդոսի հաճելի բույրն ունակ է հեռու պահել ճանճերին և ցեցերին: Նարդոսի տերևները կարելի է քսել մաշկին` մոծակներին վանելու համար:
Կիտրոն: Կիտրոնի ծառը անանուխի ընտանիքին պատկանող բույս է, հայտնի է միջատներին վանելու հատկությամբ:
Եղեսպակ և հազրեվարդ: Եթե մտադրություն ունեք խարույկ վառել և նստել շուրջը, անպայման եղեսպակի և հազրեվարդի տերևներ ունեցեք ձեռքի տակ կամ գցեք կրակի մեջ, հաճելի բույր կտարածվի,որից մոծակները փախչում են:
Ռեհան: 2009-ի հետազոտության համաձայն` այս բույսից ստացված եթերայուղը թունավոր է մոծակների թրթուրների համար:
Անանուխ: Անանուխի եթերայուղը կարող է սպանել մի քանի տեսակի միջատների:

Դիտվել է՝ 2591

Մեկնաբանություններ