Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Յան Լիշեցու հայաստանյան առաջին համերգը

Յան Լիշեցու հայաստանյան առաջին համերգը
14.11.2012 | 14:05

Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) և մենակատար դաշնակահար Յան Լիշեցկու համատեղ համերգը:

ՀՊԵՆ-ի մամուլի պատասխանատու Մարիանա Գալստյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Լիշեցկին առաջին անգամ է հանդես գալու Հայաստանում: Նա երիտասարդ, բայց բավականին հայտնի երաժիշտ է, ով բոլորովին վերջերս Դոյչեգամոֆոն ձայնագրման ստուդիայի հետ կնքել է բացառիկ պայմանագիր: 17-ամյա երաժիշտը հասցրել է գրավել աշխարհի հեղինակավոր համերգասրահների հանդիսատեսին` ներկայանալով ավելի քան 100 համերգով այնպիսի նվագախմբերի հետ, ինչպիսիք են` Փարիզի, BBC սիմֆոնիկ, Լեյպցիգի սիմֆոնիկ, Տորոնտոյի սիմֆոնիկ, Մոնրեալի Մետրոպոլիտեն և այլ հանրահայտ նվագախմբերը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Հ. Գ.- Այսուհետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի բոլոր համերգների յուրաքանչյուր գնված տոմսի հասույթի 10%-ը նվիրաբերվելու է «Նվիրիր կյանք» բարեգործական հիմնադրամին, որն իր ամբողջ ներուժն ուղղում է քաղցկեղով և արյան հիվանդություններով տառապող հայ մանուկների կյանքի փրկությանը:

Դիտվել է՝ 2008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ