-
01.02.2020|
13:52
Ռուսական РИА Новсости լրատվական գործակալությունը, ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությանը` ՆԱՍԱ-ին հղում անելով, գրում է. «440-990 մետր տրամագծով 16.33.73 համարի աստերոիդը փետրվարին անցնելու է Երկիր մոլորակի կողքով: Այն Երկրի հետ ամենամոտ հեռավորության վրա կգտնվի փետրվարի 15-ին»:
-
31.01.2020|
12:07
Մեր քաղաքի, քաղաքում ապրող մարդկանց, հասարակական անցուդարձի, ընթերցանության պակասի ու կարևորության մասին է մեր զրույցը արձակագիր ԳՐԻԳԻ հետ: Գրիգը երկու գրքի հեղինակ է: Կան նաև ընթացիկ ու սպասվող նորություններ՝ թարգմանությունների, վերահրատարկության ու նոր գրքի տեսքով:
-
31.01.2020|
11:55
Նախորդ դարի 60-ականների հայ կերպարվեստի մակընթացությունը, ինչպես հիմնավորեց ժամանակը, դարակազմիկ երևույթ էր։
-
31.01.2020|
11:41
«Իրատեսի» հյուրը գրող, հրապարակախոս ՆԱՆԵՆ է:
-
29.01.2020|
17:26
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի՝ հունվարին կայացած եվրոպական համերգային շրջագայությունը մեծ արձագանք է գտել արտասահմանյան լրատվամիջոցներում։ The Times, Seen and Heard International, BBC Radio, Süddeutsche Zeitung, Planet Hugill, Classic FM... Սա արտասահմանյան լրատվամիջոցների ոչ ամբողջական ցանկն է, որոնք անդրադարձել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի եվրոպական հյուրախաղերին։
-
29.01.2020|
14:50
«Սոյուզմուլտֆիլմ»-ի ոսկե ընտրանին կցուցադրվի հայերենով Shant Kids հեռուստաալիքով: «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիան և հայկական «Շանթ» հեռուստաընկերությունը ստորագրել են համագործակցության համաձայնագիր, որի շրջանակներում խորհրդային մուլտֆիլմերի ոսկե ընտրանին կթարգմանվի հայերեն և եթեր կհեռարձակվի նոր՝ Shant Kids HD ալիքով:
-
27.01.2020|
17:48
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան և ԵՊԿ պրոֆեսոր, դաշնակահար Արմեն Բաբախանյանը սկսում են «Արտասահմանյան արտիստների համերգաշար»։
Համերգաշարը կբացվի միջազգային մրցույթների դափնեկիր, «Steinway»-ի արտիստ, դաշնակահար Պում Պրոմմաչարտի (Թայլանդ) մենահամերգով։ Միջոցառումը տեղի կունենա փետրվարի 3-ին, ժամը 17:00-ին՝ ԵՊԿ 4-րդ հարկի դահլիճում։
-
27.01.2020|
12:58
Մալագայում կայացած իսպանական «Գոյա» ամենամյա ազգային կինոմրցանակաբաշխության ընթացքում «Արա Մալիկյան.կյանք՝ լարերի արանքում» ֆիլմը ճանաչվել է լավագույն վավերագրական ֆիլմ:
-
25.01.2020|
14:16
Հայաստանի պետական կամերային նվագախումբը 2020 թվականի անդրանիկ համերգին հանդես կգա տաղանդավոր ջութակահար Անուշ Նիկողոսյանի հետ: Հունվարի 25-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալիք համերգային երեկոյի շրջանակում նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝Վահան Մարտիրոսյան) հետ հանդես կգա Եվրոպայում ճանաչում վայելող դիրիժոր Գևորգ Ղարաբեկյանը:
-
24.01.2020|
09:32
Հունվարի 23-ին Իսրայելում աշխատանքները սկսեց Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը: «Սա պատմական հավաք է ոչ միայն Իսրայելի ու եվրոպացիների համար, այլև՝ ամբողջ մարդկության»՝ նախօրեին հայտարարել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: