-
17.06.2020|
10:13
Հունիսի 17-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը առցանց միջոցառման ընթացքում կամփոփի «COVID-19 Հայաստանում» լուսանկարների մրցույթի արդյունքները և կներկայացնի հաղթողներին:
-
16.06.2020|
17:27
Երեկ երեկոյան փակման գալա համերգի ընթացքում հայտարարվեցին Արամ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթողների անունները։ Առաջին մրցանակի է արժանացել Դիանա Ադամյանը (Հայաստան)‚ երկրորդ մրցանակը ստացել է Մայքլ Գերմերը (Դանիա)‚ իսկ երրորդ տեղը զբաղեցրել են Լորենց Կարլսը (Շվեդիա) և Բելլ Թինգը (Թայվան)։ Դափնեկրի դիպլոմ ստացավ Ֆելիքս Հարությունյանը։
-
16.06.2020|
17:25
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը հունիսի 21-ին ժամը 21:00-ին իր էջով կներկայացնի առցանց համերգ՝ նվիրված Բուժաշխատողի օրվան։
-
16.06.2020|
01:26
Հայաստանյան առաջատար հրատարակչությունները հանդես են գալիս «Մի՛ սպանիր վաղվա գիրքը» նախաձեռնությամբ։ Նպատակը հեղինակային իրավունքի մասին իրազեկող արշավով գրքերի անօրինական տարածումների դեմ համատեղ պայքար ծավալելն է։ Իսկ մինչ այդ գրական դաշտի ներկայացուցիչներին, ընթերցասերներին կոչ ենք անում միանալ այս հանրօգուտ շարժմանը, տարածել արշավի մասին տեղեկությունը՝ ապահովելով էլ ավելի լայն իրազեկում։ «Իրատեսը» զրույցի է հրավիրել նախաձեռնության կազմակերպիչներից ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ԵՎ ՌՈԶԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ։
-
15.06.2020|
18:16
Այսօր երեկոյան՝ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի փակման արարողության ընթացքում‚ հայտնի կդառնան մրցույթի դափնեկիրների անունները։ Փակման գալա համերգը ժամը 22.00 կհեռարձակվի Առաջին ալիքով։
-
15.06.2020|
15:38
The LOFT ինքնազարգացման ու ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոնի առցանց հարթակում արվեստագիտության թեկնածու, արվեստի քննադատ Աննա Գալստյանը ներկայացրեց բանախոսություն՝ նվիրված ամերիկահայ աշխարհահռչակ նկարիչ, սյուրռեալիստական էքսպրեսիոնիզմի սկզբնավորող Արշիլ Գորկուն։
-
14.06.2020|
11:16
Երեկ հայտնի դարձան այն չորս ջութակահարների անունները, որոնք կմրցեն Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի հաղթող ճանաչվելու համար։ Ժյուրիի որոշմամբ երրորդ՝ եզրափակիչ փուլ են անցել Դիանա Ադամյանը (Հայաստան), Մայքլ Գերմերը (Դանիա), Լորենց Կարլսը (Շվեդիա), Ֆելիքս Հարությունյանը (Հայաստան) եւ Բելլ Թինգը (Թայվան)։
-
13.06.2020|
12:56
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը հայտարարել էր առցանց ցուցահանդես՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան։ Թատրոնի փոքրիկ հանդիսականները օրեր շարունակ մասնակցեց օպերային և բալետային թեմաներով գեղանկարչական աշխատանքների մրցույթին:
-
13.06.2020|
11:05
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Մաեստրո» խորագրով վարպետաց դասերի շրջանակներում չորրորդ դասը կվարի աշխարհահռչակ ջութակահար և դիրիժոր Դմիտրի Սիտկովեցկին։ Դասը տեղի կունենա հունիսի 16-ին։ Դմիտրի Սիտկովեցկին մեծ ճանաչում է վայելում աշխարհում որպես ջութակահար, դիրիժոր, գործիքավորող և փառատոնի տնօրեն:
-
13.06.2020|
10:04
«Երաժշտությունը մեր տարաձայնությունները հաղթահարելու կարողություն ունի: Չնայած իմ կյանքի գերնպատակը մարդկանց հնարավորինս շատ ծառայելն է, բայց երաժշտությունը մարդկանց կարող է օգնել այնպես, ինչպես ես չեմ կարող»,- երաժշտական առաջին ալբոմի թողարկման առնչությամբ իր իսկ կայքէջում գրել է Դալայ Լաման: