Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՆՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ

ՍՎԵՏԼԱՆԱ ԽԱՆՈՒՄՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ
25.09.2009 | 00:00

Անցած հմայքին` հեգնոտ մի ժպիտ

Գրիչս, բոթն առնելուն պես, ինքն իրեն բերեց վերնագիրն ու ինքն իրեն կարկամեց: Դեռ երկար կարկամած կմնար, եթե ներքին պարտքիս զորությունը չստիպեր, թեկուզ դժվարությամբ, այնուամենայնիվ, դուրս քաշել բառերը վշտի բեռան տակից...
Չգիտեմ էլ՝ հոգիս այս պահին կորստյա՞ն ցավից է առավել փոթոթվում, թե՞ մեր՝ կեսկատար երգչի ոռնոցով լցված հեռուստաեթերի դատարկությունից. ոչ մի բառ՝ ի հուշ ու հիշատակ բեմական խոսքի վարպետի...
Ասենք՝ ինչի՛ հետ—ից եմ ընկել։ Ի՜նչ բեմական խոսք, ի՜նչ բան, երբ բե՛մն էլ, եթե՛րն էլ «շուկայի թելադրանքով» արհեստականորեն «բնական» խոսքն են տարփողում, իսկ դրանց բնականության կռապաշտությունը չգիտես էլ ի՛նչ գռեհներից հավաքորած գռեհկությունն է, որ հետապնդում է քեզ ամենուր — ամենից շատ՝ քո տանը, երբ ձեռքիդ վահանակի կոճակների արագ հերթագայությունից արագ հերթափոխվում են անմակարդակ դեմքեր՝ անմակարդակ հնչատարափով ու անառոգան ծեքաբանությամբ, որ այդպես էլ բառ ու նախադասություն չեն դառնում. ասելի՛ք չունեն, արտասանածներն էլ՝ անհոդաբաշխ ու ստորոգազուրկ կարկատաններ։
Ահա այս գորշ համապատկերում առավել բաղձալի էր հայոց բառի հարգն իմացող արվեստագետի ներկայությունը, — դրանով՝ ներկայության հույսն այդ բառն արվեստավոր ել—էջավորմամբ ներաշխարհդ տակնուվրա անելու, ներկայության հույսը, թեկուզ տնքալով, թեկուզ մեր քաղաքների օտարատառ գովազդների առատությունից ամոթահար պուճախները մտած, բայց դեռ կենդանության ծիլեր ցույց տվող քո լեզվի...
-Այդ աղջիկը հասկանում է՝ ի՛նչ է արտասանում. ինձ հետ կայանալիք առաջիկա հանդիպմանը հետներդ կբերեք,- հանձնարարել է Պարույր Ս—ակը գրական պատասխանատուներին այն բանից հետո, երբ նախորդ օրը հեռուստատեսությամբ իր համար դեռ—ս անծանոթ Սվետլանա Խանումյանի կատարմամբ «Անլռելի զանգակատուն» պոեմն է հատվածաբար լսել:
Չի ուշացել հանդիպումը, — բերել են «այդ աղջկան»:
Ժամանակները հիմիկվա նման չէին: Խորհրդային բռնատիրությունը՝ բռնատիրություն, բայց ժողովուրդն ապրում էր իր գրականությամբ՝ թե՛ կարդալով, թե՛ եթերից գրական հաղորդումներ լսելով ու վայելելով: Այնպես որ, լեփ-լեցուն դահլիճի համար արդեն հարազատ անուն ու դեմք էր նա: Բեմական մուտքն իսկ շռնդալից էր. բազմության աչքերում էկրանից մտապահված գեղեցիկ դեմքին գումարվում է համալսարանի ուսանողուհու կաքավաքայլ հմայքը, ապա թավշին տվող ձայնի մեղմ զրնգադողը, նախճիրի տեսարանը ներկայացնելիս՝ հայի իր տեսակի վեհությունն ու անհաս գերազանցությունը՝ համեմատ ոճրանյութ բարբարոսների, բյուր-բյուր նահատակաց համար ողբասացության ընթացքում՝ քրոջ ու դստեր անփոխարինելի գորովանքը, Կոմիտասով ապրող ժողովրդի վերընձյուղման պատկերը ներկայացնելիս՝ իր բերած խրոխտ մասնակցությունն այդ տարիների ազգալից շնչառությանը: Սրանով սկիզբն է դրվում իր — Պարույրի մեծ բարեկամության, որն իր հոգում ու մտաշխարհում շարունակվում է բանաստեղծի մահվանից հետո էլ՝ մինչ— Խանումյանի՝ տարիներ առաջ կերպավորած «Իմ Պարույրը» բեմականացումը, որը հայ բեմարվեստում մենաթատրոնի բարձրակարգ դրս—որում էր մինչ— իր մահը…
Բանաստեղծական մենաթատրոնի սեփական ընկալումը Ս. Խանումյանն արմատավորեց ու արդյունացրեց —ս մի փորձով՝ «ՈՒ որդին եմ քո» խորագրով բեմականացմամբ՝ նվիրված Ս. Կապուտիկյանի ստեղծագործությանն ու կյանքին, որի առաջին բեմելին ներկա էր բանաստեղծուհին: Երկրորդ անգամ այն կատարեց բանաստեղծուհու մահվանը հաջորդած տարում (ծննդյան օրը):
Ս. Խանումյանի՝ այս երկու բանաստեղծների նկատմամբ ունեցած առանձնահատուկ վերաբերմունքին դեռ կանդրադառնամ: Հիմա ուզում եմ նշել, որ բավական ընդգրկուն էր նրա կատարացանկը, որը բովանդակում էր Նարեկացուց մինչ— իր ժամանակակիցները: Վերը պատահական չգործածեցի «կերպավորում» բառը. ամեն մի բանաստեղծի ներկայացնելիս Խանումյանն իր պատկերացրածին համապատասխան մթնոլորտ էր ստեղծում. այնպես էր մոտենում ստեղծագործությանը, ասես բացում էր նրա հեղինակի տան դուռը — քեզ ներս հրավիրում. — զարմանալիորեն տարբեր ու շռայլ էին այդ հոգ—որ տները, ու ամեն հեղինակ իր տանը «կանգնում էր» դերասանուհու հոգու կամքին հլու-հնազանդ…
ՀԱՅՈՑ ԲԱՌՆ էր նրա շուրթերին, — ապահով «զետեղարան» էին դրանք, որ վստահել էին հայ քերթողները, որովհետ— այնտեղ չէր ծռմռվում բառն այդ՝ սխալ շեշտադրությամբ, հիմար թերասացությամբ ու շինծու առկախությամբ։ Առկախ հնչերանգն այնտեղ էր միայն, ուր հեղինակն էր բանատողն ավարտել կախման կետերով։ Սա հատուկ եմ ասում, որովհետ—, յոթանասնականներից սկսած, օտարակիրթ մի ասմունքողի ոչ ճիշտ պատկերացումը «առկախության հիվանդության» վարակի պատճառ եղավ շատերի համար…
Ստեղծագործական խիզախումների էր ընդունակ Խանումյանը, — դա գալիս էր նրա ընկալումների տարողությունից։ Ի տարբերություն շատերի՝ անգամ մեկ բանաստեղծություն ներկայացնելու առիթն ունենալիս նա աշակերտի պես այդ մեկը չէր սովորում ու բեմում «դաս պատասխանում»։ Խանումյանը խորագիտակ ու խորաթափանց ընթերցող էր նախ — առաջ. մինչ— ուղնուծուծը չիմանար գրողին, նրան ներկայացնելու փորձ իսկ չէր անի։ Եվ պատահական չէ, որ հարկ եղած դեպքում նա— մեկնում էր իր ներկայացնելիքը, հաճախ՝ այնպես ու այնքան խոր, որ շատ «դիպլոմավորներ» կնախանձեին։ Ասածիս լավագույն վկայությունն են նրա մենաթատրոնները։ Հիշողությունիցս չի ջնջվում հատկապես երկու դրվագ նրա համարձակ համադրումներից, երկուսն էլ՝ նարեկյան մուտքով։ Մի անգամ այդ մուտքը ներկայացրեց Պ. Ս—ակի «Եռաձայն պատարագից», մյուս անգամ՝ Ս. Կապուտիկյանի «Երկխոսություն իմ — իմ միջ—» պոեմից առաջ։ Երեք տարբեր բանաստեղծներ, տարբեր ստեղծագործություններ, բայց նրանցից մեկը՝ ընդհանուր ու ելակետային։ Կրկնում եմ՝ մեծ խիզախում էր պետք նման համադրման համար։ Եվ ունեցավ այդ խիզախումը Ս. Խանումյանը, որովհետ— տեսել էր այն, ինչ շատերս չէինք էլ նկատում. որսացել էր առեր—ույթ անորսալին։ Նարեկյան համընդգրկունությունը հաճախ է տարբեր զուգորդումներ առաջ բերում — իրոք թույլ է տալիս շատ բան «պարփակելու» «Մատյանում», բայց առավել դժվարն ընդգրկելիներն առանձնաբար հայտնաբերելն ու, մանավանդ, ճաշակով ներդաշնակելն է ակունքին։ Ահա՛ թե սխրանքի հասնող ի՛նչ մղումների էր ունակ Խանումյանի ստեղծագործական եր—ակայությունը։ Եվ հիմա դժվար է ասել՝ այդ բանաստեղծների հետ ունեցած անձնական մտերմությո՞ւնն էր արվեստագետին ներշնչել այդպիսի սխրանք, քանի որ նման մակարդակի հասնելու համար կար—որ էր նա— հոգիների ներդաշնակ տատանումը, թե՞ ստեղծունակությունն էր հանդարտ նիրհած դերասանուհու ներաշխարհում, որ հետագայում հանգեցներ անօրինակ պոռթկման. երկու դեպքում էլ շահում է արվեստը, շահում է — այն կլանող հանդիսատեսը։
Շատ ծրագրեր ուներ տիկին Խանումյանը, կենսալից ծրագրեր, որոնք իրականություն դառնալու դեպքում նոր շունչ կհաղորդեին մեր բեմարվեստին։ Հսկայական հուշաբեռ ուներ փոխանցելու մեր նշանավորների հետ ունեցած իր շփումներից՝ Վահրամ Փափազյան, Մետաքսյա Սիմոնյան, Մհեր Մկրտչյան, Լուսինե Զաքարյան, Համո Սահյան, Հովհաննես Շիրազ, Սիլվա Կապուտիկյան, Պարույր Ս—ակ, Վահագն Դավթյան, որոնց վերաբերող գրառումների թելն էլ հատվեց իր կյանքի պես…
Հոգու մեծ պարտք ուներ, որ հասցրեց գլուխ բերել. տ—ական ու ջանադիր աշխատանքով ամբողջացրեց կյանքը փշապատ ճամփաներով անցած Վիգեն Բաբայանի բազմահատորյակը։
Խանումյան մարդու — արվեստագետի հոգին նուրբ զեղումների ու զայրագին պոռթկումների համաձուլվածք էր, — այդ բարդ բաղադրությունը նույնազոր էր թե՛ բեմում, թե՛ կյանքում։ Կյանքից՝ շրջապատից ու ինքն իրենից խարկած այդ խառնարանը բեմում դառնում էր ստեղծագործական ժայթքում, իսկ բեմից — հանդիսատեսի աչքի — հոգու ճառագումից կյանք էր բերում արվեստո՛վ ապրելու, գեղեցի՛կ ապրելու — ապրածը շրջապատին գեղեցկորեն փոխանցելու լիաբուռ լիցքեր։
Ազնիվ հոգիներին, որպես կանոն, հատուկ է ինքնահեգնանքի ազնիվ զորությունը։ Օ՜, ինքնածանակումի էր հասնում Խանումյանի այդ զորությունը։ Նման բազմաթիվ դրվագներից, սակայն, հիշատակել եմ ուզում ներքին դառնության շիթով մի դիպված։ Զրուցում էինք իր տանը՝ դեմ դիմաց նստած, — աչքս չէր կտրվում պատից կախ լուսանկարից ինձ նայող գեղեցկուհուց։ Որսալով հայացքս՝ ասաց.
-Բա՜, Սվետլանա Խանումյանը նա է, իսկ դիմացինդ նրա հուշի կաղապարն է,- ու բարբառախոս իջ—անցու առոգանությամբ ու ձ—աբանությամբ, թույլ ծիծաղի զուգորդմամբ ավելացրեց,- նանը հա՛տել ա, նանը պրծե՛լ ա, մա՛տաղ…
Ափսո՛ս, որ այսպես հատավ-պրծավ կյանքիս՝ նա—՛ խանում-խաթուն Խանումյանո՛վ լցված այս եռամյա դրվագը։ Ափսո՛ս, որ նրա կյանքի սպառումով բարու, ազնիվի, գեղեցկի մի լեցուն մթնոլորտ էլ սպառեց իրեն։ Մեզ մնաց նրա կորստյան ցավը, մնաց նրա՝ մարդու հոգին այդ կենսաբեր բաղադրատարրերից ձուլող ոսկին — լսարանից, բեմից ու կյանքից տված նրա դասերի համաձույլ ոսկի հուշը…
Դավիթ ԳՅՈՒԼԶԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 7161

Մեկնաբանություններ