Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Եղիցի՛...

Եղիցի՛...
11.09.2023 | 10:01

Ասում են, թե

Մարդու կյանքում

Ամեն ինչ էլ կպատահի,

Սակայն...

Գոնե այսպե՜ս լինի.

Թե կռանալ,

Ապա՝ միայն պտուղների

Ծանրությունից...

Տղամարդը թե լաց լինի,

Ապա՝ միայն

Ծեր ծնողին կորցնելու

Դառնությունից...

Թե ամաչել,

Ապա՝ միայն գովասանքի

Շատությունից...

Հային դրսում թե ճանաչեն,

Ապա՝ միայն ծնկած դիրքից

Ոտքի ելած,

Պարզ ճակատով

Սերունդների դեմը հառած,

Ազատ, անվախ,

Արմենացած իր տեսակից...

Անահիտ ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 2330

Մեկնաբանություններ