Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կայացավ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը

Կայացավ «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական մրցանակաբաշխությունը
09.03.2020 | 22:43

«Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամենամյա մրցանակաբաշխությունը,որն անցկացվեց Կանանց միջագային տոնի կապակցությամբ, հնարավորություն ստեղծեց ևս մեկ անգամ արժևորելու հայ կնոջ դերը: «Կինը հանուն զարգացման» խորագրով մրցանակաբաշխությունն արդեն դարձել է ամենամյա և յուրաքանչյուր տարի այդ մրցանակին են արժանանում այն կանայք, ովքեր ակտիվ ներգրավված են տնտեսության, առողջապահության, կրթության և հանրային ծառայության ոլորտներում և աչքի են ընկնում իրենց մասնագիտական բարձր պատրաստվածությամբ: Այս տարվա մրցանակաբաշխությունը հատկանշական էր և տարբերվում է իր ձևաչափով: Ի տարբերություն նախորդ տարվա, որում մրցանակակիրները բացառապես կանայք էին, այս տարի կային նաև տղամարդ մրցանակակիրներ: Նկատենք, որ կանանց համար բարիք ստեղծող, նրանց կյանքն ավելի հարմարավետ ու գունեղ դարձնող որոշ ծառայություններ ստեղծվել ու կայացվել են հենց նրանց կողմից, ուստի նպատակահարմար ենք գտնել բարձր գնահատանքի արժանացնել նաև նրանց աշխատանքը: Միջոցառումը ուղեկցվեց համերգային ծրագրով: Կանանց շնորհավորելու էին եկել երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Եվա Եգանյանը, ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանը, Պապ Իսպիրյանը և այլոք: «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական ամսագիրը մրցանակներ հանձնեց հետևյալ անվանակարգերում՝ Համայնքի զարգացման գործում ունեցած մեծագույն ավանդի, համայնքի արդյունավետ կառավարման համար, «Բարեկարգ համայնք» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ամասիայի համայնքապետ Ջեմմա Հարությունյանին: «Մարզային ամենապահանջարկված ու յուրօրինակ հյուրատուն» անվանակարգում մրցանակ ստացավ ԻՐԻՍ հյուրատան հիմնադիր Իրինա Իսրայելյանը, «Մայրաքաղաքի լավագույն ուսումնարան» անվանակարգում ՝ Երևանի զարդարվեստի արհեստագործական ուսումնարանի տնօրեն Լուսինե Բարսեղյանը, «Լավագույն որակ և համ» անվանակարգում ՝ Գյումրու «Կամելլիա Քեյքս» խմորեղենի արտադրության տնօրեն Հեղինե Մելիք-Սարգսյանը, «Հանրապետության առաջատար և մրցունակ ուսումնական կենտրոն» անվանակարգում՝ «Ռովի Սթայլ»-ի հիմնադիր տնօրեն Վիկա Սամվելյանը: Մրցանակներ ստացան նաև առողջապության ոլորտում բազմամյա փորձ ունեցող վաստակավոր բժիշկներ: «Բարձրակարգ դեմքի և դիմածնոտային պլաստիկ վիրաբույժ» անվանակարգում մրցանակ շնորհվեց Ռաֆիկ Շահպարոնյանին, «Տարվա լավագույն ալերգոլոգ – իմունոլոգ անվանակարգում»` Մարգարիտա Հովնանյանին, «Բարձրագույն ակնաբույժ» անվանակարգում՝ ակնաբույժ Վարսիկ Հակոբյանին, «Տարվա լավագույն բժիշկ լոգոպեդ» անվանակարգում Քրիստինա Խառատյանին: Էրեբունի ԲԿ-ից մրցանակներ ստացան՝ «Տարվա առաջատար մանկաբարձ-գինեկոլոգ»անվանակարգում Աննա Աղազարյանը, «Տարվա լավագույն գաստրոէնտերոլոգ» անվանակարգում Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունքի ղեկավար Անի Քոչարյանը, «Առաջատար ճառագայթաբան» անվանակարգում՝ ռադիոլոգ Նունե Սարգսյանը:

«Առաջատար և բարձրակարգ ստոմատոլոգիական կլինիկա» անվանակարգում մրցանակի արժանացավ «Համասփյուռ դենտ»կլինիկայի հիմնադիր Համասփյուռ Հարությունյանը, իսկ «Լավագույն նորարար էսթետիկ ստոմատոլոգ» անվանկարգում ՝Արսեն Վարդանյանը: «Վաստակավոր բժիշկ – ռադիոլոգ» անվանակարգում մրցանակ ստացավ «ՆորքՄարաշ» սրտաբանական կենտրոնի բժիշկ -ռադիոլոգ Մարինե Դավթյանը, «Բարձրակարգ և առաջատար պոդոլոգ» անվանակարգում՝ Լիանա Իգիթյանը: «Պացիենտի համակրանք» անվանակարգում մրցանակ ստացավ բժիշկ Էնդոկրինոլոգ Գայանե Հարությունյանը, «Բարձրակարգ հոգեբան» անվանակարգում ՝ Լիլիթ Ալեքսանյանը: «Տարվա երիտասարդ լավագույն օտորինոլարինգոլոգ» անվանակարգում մրցանակ ստացավ «Աստղիկ» ԲԿ, օտորինոլարինգոլոգ Ալլա Համբարձումյանը: «Նորածնային խնամքի պարագաների ամենապահանջարկված խանութ սրահ» անվանակարգում մրցանակակիր ճանաչվեց «Հեփի Քիդս» խանութ սրահը, «Մրցունակ ու նորարար մարմնամազության կենտրոն» անվանակարգում՝ «Tutunjian Fitnes» կենտրոնի հիմնադիր տնօրեն, հայրենադարձված Գևորգ Թութուջյանը իսկ «Առաջատար հարսանյաց կենտրոն» անվանակարգում՝ «Ժասմինա» հարսանյաց կենտրոնի հիմնադիր տնօրեն Արտակ Կիրակոսյանը: «Լավագույն նորարար ու մրցունակ զարգացման կենտրոն» անվանակարգում մրցանակ ստացան կենտրոնի համահիմնադիրներ Նարինե Լոբյանն և Մերի Հունանյանը, «Լավագուն գործարար կին» ճանաչվեցին «Պլուս Մինուս» հաշվապահական կենտրոնի հիմնադիր տնօրեն Աննա Չիտչյանն ու «Լի Վոյս» վոկալ ստուդիայի հիմնադիր ու ղեկավար Լիլիթ Գրիգորյանը: «Բարձրակարգ, և առաջատար Ֆոտոստուդիա» անվանակարգում մրցանակ ստացան «Դիմակահանդես» ֆոտոստոիդիայի համահիմնադիրներ Մարիամ Դավթյանն ու Ռիմա Աբելյանը, իսկ «Առաջատար քեյթերինգային ընկերություն անվանակարգում» «KH Catering»-ի հիմնադիր տնօրեն Քրիստինա Բալայանը: Կանանց շրջանում «Ամենապահանջարկված վարսահարդար-ոճաբան» անվանակարգում մրցանակ ստացավ «In VOGUE» գեղեցկության սրահի վարսահարդար-ոճաբան Արմեն Աբրահամյանը իսկ «Բարձրակարգ դիմահարդար» անվանակարգում «Նան Մեյք –Ափ» դիմահարդարման կենտրոնի հիմնադիր-տնօրեն Նանե Սահակյանը: Հատուկ մրցանակ շնորհվեց նաև «Արուս Խաչատրյան Լեթս Դենս» պարային ստուդիային:

Դիտվել է՝ 2840

Մեկնաբանություններ