Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Հա­յաս­տա­նը` կեր­պար­վես­տի ոս­կե­բեր ե­րակ

Հա­յաս­տա­նը` կեր­պար­վես­տի ոս­կե­բեր ե­րակ
14.02.2020 | 02:18
«Ո՞վ էր աշ­խարհ բե­րել Թո­րոս Ռոս­լի­նին։ Կի­լի­կե­ցի՞ էր, թե՞ Հա­յաս­տան երկ­րի մի այլ ան­կյու­նից այս­տեղ ե­կած, նա` հա­յոց միջ­նա­դա­րյան նկար­չա­կան ար­վես­տի այդ հս­կան, ժա­մա­նա­կա­կի­ցը Դան­թեի և Դուտ­չո­յի, ի­տա­լա­կան վե­րած­նու­թյան ա­ռա­ջին նկա­րի­չը հա­մար­վող Ջոտ­տո­յին նա­խոր­դած վիթ­խա­րի տա­ղան­դը»։
«Գիրք գրոց»,
Վի­գեն ԽԵ­ՉՈՒ­ՄՅԱՆ
ՀՌ­ՉԱ­ԿԱ­ԳԻ­ՐԸ Ա­ՀԱ­ԶԱՆԳ Է, ՈՒ­ՐԻՇ Ո­ՉԻՆՉ
Հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը մի ան­բավ գան­ձա­րան է, ցա­վոք` ան­հայտ աշ­խար­հին, կամ էլ հայտ­նի` լոկ մի քա­նի պերճ ա­նուն­նե­րով։ Այն էլ մաս­նա­գետ­նե­րի և ար­վես­տա­գետ­նե­րի նեղ և ամ­փոփ շր­ջա­նակ­նե­րի հա­մար։ Եվ այն էլ` նկա­րիչ­նե­րով, ո­րոնց ճա­նա­չում են ռու­սա­կան կեր­պար­վես­տի (Հով­հան­նես Այ­վա­զովս­կի) և ա­մե­րի­կյան ար­վես­տի (Ար­շիլ Գոր­կի - Ոս­տա­նիկ Ա­դո­յան) փող­փո­ղուն դրոշ­նե­րի ներ­քո։
Այ­նինչ դեռ վաղն­ջա­կան ժա­մա­նակ­նե­րից է հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տը հար­թել իր ա­րա­հետ­ներն ու մայ­րու­ղի­նե­րը, հա­ճախ կեր­տե­լով հա­մաշ­խար­հա­յին գլուխ­գոր­ծոց­ներ, բայց ընդ­միշտ հայ­տն­վե­լով փա­կու­ղում։ Եվ, բնա­կա­նա­բար, ա­ռաջ ե­կավ «ար­կա­ծախ­նդ­րա­յին» մի գա­ղա­փար` Հա­յաս­տա­նը հռ­չա­կել «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ» եր­կիր և փոր­ձել ա­հա­զանգ հն­չեց­նե­լով դուրս գալ մի­ջազ­գա­յին աս­պա­րեզ։ Սա­կայն, ինչ խոսք, նախ պետք է ձևա­վո­րել ազ­գա­յին կեր­պար­վես­տի պահ­պան­ման և զար­գաց­ման ներ­քին անվ­տան­գու­թյան հա­մա­կարգ։ Ա­յո, հենց անվ­տան­գու­թյան, քան­զի հայ կեր­պար­վես­տի ահ­ռե­լի հարս­տու­թյու­նը մեր պատ­մու­թյան նո­րա­գույն շր­ջա­նում (այն է` ան­կախ պե­տա­կա­նու­թյան հաս­տա­տու­մից հե­տո) դե­գե­րում է գա­վա­ռա­կան հա­կա­հա­մա­կար­գում։ Կան տա­ղան­դա­վոր շատ նկա­րիչ­ներ, ո­րոնց ներ­շն­չանք-տք­նան­քի ար­գա­սիք­նե­րը գնա­հա­տում ու տնօ­րի­նում են ան­հատ միջ­նորդ­ներն ու մաս­նա­վոր պատ­կե­րաս­րահ­նե­րը (գնա­հա­տենք նրանց գոր­ծը ըստ ար­ժան­վույն, քան­զի մար­դիկ ինչ-որ չա­փով ձևա­վո­րում են կեր­պար­վես­տի ներ­քին և ար­տա­քին շու­կա­ներ), սա­կայն ան­հայտ բա­ցա­կա­յող է պե­տա­կան պատ­վե­րի ինս­տի­տու­տը։ Այս­պես, հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյան կար­գա­վի­ճա­կում է գոր­ծում Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյու­նը, ըստ էու­թյան, հա­մա­հա­վա­սա­րեց­ված վա­ղա­հաս կար­տո­ֆի­լի սի­րա­հար­նե­րի հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պու­թյա­նը։ Սա­կայն չէ՞ որ վե­րոն­շյալ միու­թյունն ինք­նին կեր­պար­վես­տի օա­զիս է, իր ա­վան­դույ­թով և ներ­կա նե­րու­ժով։ Եվ այլն։
Այժմ հան­դգ­նեմ վե­րոն­շյալ հռ­չա­կագ­րի հռ­չակ­ման քա­ղա­քա­կան հա­յե­ցա­կար­գը մատ­նան­շել։ Մինչ այժմ, այն է` ան­կա­խա­ցու­մից ա­վե­լի քան քա­ռորդ դար անց, 3-րդ հան­րա­պե­տու­թյու­նը չի ներ­կա­յաց­րել ազ­գա­յին մշա­կույ­թի և ար­վես­տի (նաև, ի­հար­կե, կեր­պար­վես­տի) պե­տա­կան ռազ­մա­վա­րա­կան ծրա­գիր։ Մի­մյանց հա­ջոր­դող մշա­կույ­թի նա­խա­րար­նե­րը կա­մա-ա­կա­մա վե­րած­վել են մշա­կու­թա­յին մի­ջո­ցա­ռում­ներ կազ­մա­կեր­պող և ինչ-ինչ դրա­մաշ­նորհ­ներ ու սուբ­սի­դիա­ներ տրա­մադ­րող գոր­ծա­կա­լու­թյուն­նե­րի։ Մշա­կույթն ու ար­վես­տը իշ­խա­նու­թյուն­նե­րի չա­փաձևած պե­տա­կան բյու­ջեում ամ­րագր­վել և ամ­րագր­վում են որ­պես մնա­ցոր­դա­յին ար­ժեք։ Մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյու­նե­րի լիա­զո­րու­թյուն­նե­րը գեր­սահ­մա­նա­փակ են։ Զո­րօ­րի­նակ մշա­կույ­թի որևէ նա­խա­րար եր­բեք չի սահ­մա­նա­փա­կել հա­կազ­գա­յին որևէ ծա­վա­լուն մի­ջո­ցա­ռում, ո­րոնց ֆի­նան­սա­վո­րումն ու նյու­թա­կա­նա­ցումն ի­րա­կա­նաց­վում են վար­կա­յին սնուց­մամբ։ Հի­շենք տխ­րահռ­չակ «Հու­զանք-ու­Զանգ» ցատ­կռ­տու­քը։ Նա ան­կա­րող էր ճշ­տե­լու որևէ ար­ձա­նի կամ հու­շա­կո­թո­ղի տե­ղադր­ման գա­ղա­փա­րա­կան նպա­տա­կայ­նու­թյու­նը, ան­զոր է և դրանց գե­ղար­վես­տա­կան մա­կար­դա­կի փո­փոխ­ման հար­ցում որևէ մաս­նակ­ցու­թյուն ու­նե­նա­լու։ Ցուցք և հան­դի­սա­խաղ, մշա­կույ­թի ո­լոր­տի կա­ռա­վա­րիչ­նե­րի (ի­մա` նա­խա­րար­նե­րի) մե­կը մյու­սից ա­ռա­վել զար­մա­նահ­րաշ ո­դի­սա­կան­ներն են ար­դեն ա­հա 28 տա­րի։ Սա­կայն երբ ի­րա­կան և կա­ռու­ցո­ղա­կան ո­չինչ չի ար­վում, բնա­կա­նա­բար, ժա­մա­նա­կը պետք է լց­նել հա­կամ­շա­կու­թա­յին ցն­ցա­կաթ­ված­նե­րով։
Սեփական ճա­շա­կին և քիմ­քին ի տուրք Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում մե­նա­հա­մերգ­նե­րով և այլ ցուցք-ցատ­կռ­տուք­նե­րով հան­րա­յին ճա­շակն էին խե­ղում հա­կամ­շա­կու­թա­յին պճ­նա­մոլ սինլ­քոր­նե­րը։ Այլ մե­կը փոր­ձում էր ար­դի մշա­կույթն ու ար­վես­տը (նաև, ի­հար­կե, կեր­պար­վես­տը) առևտրայ­նաց­նել, ի մաս­նա­վո­րի` օ­պե­րա­յին թատ­րո­նում հիմ­նել ռես­տո­րան և վե­րե­լակ կա­ռու­ցել Ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հի երկ­նաս­լաց շեն­քի ար­տա­քին հատ­վա­ծում։
Միով բա­նիվ, բա­զում են հա­յոց իշ­խա­նա­կան վեր­նա­խա­վին (ի­մա` վեր­նա­կույ­տին) կցորդ­ված մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան ո­դի­սա­կա­նները, որ դեպ­քից դեպք վե­րած­վում են ող­բեր­գա­զա­վեշ­տի։ Սա­կայն թող­նենք ա­մո­թա­լի հի­շա­տա­կում­նե­րը և հռ­չա­կա­գրի ո­գուն հա­րիր ու­ղերձ հղենք ներ­կա ա­լեծփ­վող, ոչ մի կերպ դար­ձի չե­կող խոր­հր­դա­րա­նին։ ՈՒ­ղերձ, ո­րը ճա­նա­պար­հա­յին այն քար­տեզն է, որ ու­ղեկ­ցում է մեզ դե­պի «Կեր­պար­վես­տի Ե­րու­սա­ղեմ Եր­կիր» Հա­յաս­տան։ (Չեմ զա­վեշ­տում, պար­զա­պես հի­շեց­նում եմ, որ այ­սօր­վա խոր­հր­դա­րա­նը կար­ծես թե «Սի­րո և հա­մե­րաշ­խու­թյան» նաև «Թավ­շյա հե­ղաշ­րջ­ման» պտուղն է և պար­տա­վոր է զարկ տալ ազ­գա­յին մշա­կույ­թի և ար­վես­տի զար­գաց­մա­նը)։ ՈՒ­ղերձն էլ ա­հա այս է` ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նում ստեղ­ծել ազ­գա­յին կեր­պար­վես­տի նա­խա­րա­րու­թյուն, ո­րի ու­ղե­ղա­յին կենտ­րո­նը կեր­պար­վես­տի զար­գաց­ման և մի­ջազ­գայ­նաց­ման վար­չու­թյունն է, օժտ­ված ան­սահ­մա­նա­փակ լիա­զո­րու­թյուն­նե­րով և հա­մալր­ված գի­տակ գոր­ծիչ­նե­րով։
ԿԵՐ­ՊԱՐ­ՎԵՍ­ՏԻ ՆԱ­ԽԱ­ՐԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ` ՓՐ­ԿՕ­ՂԱԿ
Առ­հա­սա­րակ քա­ղա­քակ­րթ­ման հա­կում ու­նե­ցող և նոր զար­գա­ցող յու­րա­քան­չյուր եր­կիր նախ ա­պա­վի­նում է սե­փա­կան նե­րու­ժին։ Ո­րոշ եր­կր­նե­րում ազ­գա­յին նե­րու­ժը բնաշ­խա­րհի բա­րիք­ներն են. օ­րի­նակ, նավ­թը, բա­նանն ու կո­կո­սը, ալ­մաս­տի հան­քերն ու հնա­գույն հու­շար­ձան­նե­րը։ Մեր բա­րի­քը մտա­վոր և ա­րար­չա­կան նե­րուժն է և, կար­ծես սույն հան­րա­հայտ սահ­ման­ման հետ որևէ կա­ռա­վա­րու­թյուն և խոր­հր­դա­րան երբևէ չի տա­րա­ձայն­վել։ Սա­կայն թե՛ մտա­վոր (գի­տու­թյուն և մշա­կույթ), թե՛ ա­րար­չա­կան (ար­վեստ, գե­ղար­վեստ, կեր­պար­վեստ) նե­րու­ժը մղ­վել է փա­կու­ղի, տրոհ­վել և ի­մաս­տազ­րկ­վել է տա­րաբ­նույթ հան­դի­սա­խա­ղե­րի հե­ղե­ղատ­նե­րում։ Այս­պես, տա­րի­ներ ա­ռաջ պե­տա­կան բյու­ջեի ծախ­սե­րում կր­կե­սի զար­գաց­մա­նը նվիր­ված գու­մար­ներ էին նշ­ված։ Կեր­պար­վես­տը, առ­հա­սա­րակ, չէր հատ­կանշ­ված։
Ե­կեք մտո­վի շր­ջենք Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում և աջ ձեռք­ներս պար­զած կա­ռա­վա­րա­կան տան ժա­մա­ցույ­ցի ուղ­ղու­թյամբ` հաշ­վենք երկ­րի թիվ 1 հրա­պա­րա­կի շեն­քե­րը։ Դրանք հինգն են։ Հին­գից ե­րե­քը այս կամ այն ձևա­չա­փով ի տնօ­րի­նում են հան­ձն­ված օ­տար եր­կր­նե­րին։ Մաս­նա­կիո­րեն հայ­կա­կան է Կա­ռա­վա­րա­կան թիվ 1 մաս­նա­շեն­քը, լիո­վին ազ­գա­յին-պե­տա­կան է Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հը։ (Կա­ռա­վա­րու­թյու­նը մաս­նա­կի է հայ պե­տա­կա­նու­թյան դրոշմն ու դրո­շը, զի վար­կա­յին կենտ­րոն­նե­րի դրա­ծոն է, դրանց գերհ­լու կա­մար­տա­հայ­տի­չը մեր նո­րա­գույն պատ­մու­թյան այս դժն­դակ շր­ջա­փու­լում։ Եվ ե­թե ան­գամ գեր­պայ­ծառ լա­վա­տե­սու­թյամբ հա­մակ­վենք, միևնույն է, պի­տի փաս­տենք, որ երկ­րի տն­տե­սու­թյունն իր բո­վան­դա­կա­յին խոր­քով ա­մոր­ձատ­ված է և ինք­նա­կամ բարձ­րա­ցել է կա­խա­ղան։ Իսկ ներ­կա տն­տե­սա­կան դի­մա­հար­դա­րա­յին զար­գա­ցում­նե­րը հիմ­նա­վո­րում են` դեռ եր­կար է այն մնա­լու կա­խա­ղա­նից կախ, անն­պա­տակ և ան­հույս ճոճ­քի մեջ։
Հա­յաս­տա­նի կեր­պար­վեստն այ­սօր ու­նի հս­կա նե­րուժ, ո­րը վա­րակ­ված չէ վար­կա­յին բա­ցիլ­նե­րով, այ­սինքն, ազ­գա­յին և պե­տա­կան երևույթ է, մի ոս­կե­բեր ե­րակ է, ո­րը բազ­մա­պա­տիկ վար­ձա­հա­տույց կլի­նի իր հու­նը մաք­րո­ղին, այն է` ներդ­րում­ներ կա­տա­րո­ղին։ Նե­րու­ժը կեր­պար­վես­տա­գետ­նե­րի ներ­կա զո­րա­բա­նակն է, Հա­յաս­տա­նի գե­ղար­վես­տի պե­տա­կան ա­կա­դե­միան է, Հա­յաս­տա­նի նկա­րիչ­նե­րի միու­թյունն է և Հա­յաս­տա­նի ազ­գա­յին պատ­կե­րաս­րա­հը, նաև մյուս կեր­պար­վես­տա­յին հաս­տա­տու­թյուն­նե­րը։ Ներդ­րող­նե­րը` գա­լիք մե­կե­նաս­նե­րը։
Ե­թե վե­րոն­շյալ նա­խա­րա­րու­թյու­նը մի հրաշ­քով և գե­ղե­ցիկ մի օր ստեղծ­վի, ա­պա Երևանն ու Գյում­րին, Վա­նա­ձորն ու Գո­րի­սը կդառ­նան պար­բե­րա­կան սիմ­պո­զիում­նե­րի մի­ջազ­գա­յին կենտ­րոն­ներ։ Իսկ ա­ռայժմ ծի­ծա­ղի ա­ռար­կա ենք աշ­խար­հով մեկ, քան­զի ոչ­խա­րա­խու­զի մի­ջազ­գա­յին փա­ռա­տո­ներ ենք կազ­մա­կեր­պում (սա մեր տե­սա­նե­լի ան­ցյա­լում ի­րա­կա­նաց­րեց ռու­սա­հայ մի­լիար­դա­տե­րը), Վար­դա­վա­ռի տո­նին սրուն­քա­բաց և հրճ­վան­քից շա­ռա­գու­նած գոր­գալ­վա ենք երկ­նում (հե­ղի­նա­կը ներ­կա ԱԺ-ն էր) և փա­կում ենք շր­ջա­նը։
Հա­յաս­տա­նի գրե­թե ան­բավ կեր­պար­վես­տա­յին նե­րու­ժը պետք է ար­տա­հան­վի, ար­ժե­քը պետք է գնի վե­րած­վի, պե­տու­թյու­նը պետք է ստանձ­նի իր ան­բավ կեր­պար­վես­տի հան­քե­րը շա­հա­գոր­ծե­լու և հա­վերժ թշ­վառ ու ըն­կե­ցիկ պե­տա­կան գան­ձա­րա­նը լիաց­նե­լու գոր­ծը։
ՎԵՐ­ՋԱ­ԲԱ­ՆԻ ՓՈ­ԽԱ­ՐԵՆ
Թո­րոս Ռոս­լի­նը, ան­վե­րա­պա­հո­րեն, կեր­պար­վես­տի հս­կա է, ո­րը նա­խոր­դել է Ջոտ­տո­յին։ Ռոս­լի­նը ա­սու­պի նման եր­կն­քից ըն­կավ Հայ­կա­կան լեռ­նաշ­խարհ։ Նա հայ ազ­գա­յին կեր­պար­վես­տի ոս­կե հան­քի մի շո­ղար­ձակ բե­կոր էր, ո­րի փայ­լը շլաց­նում է ան­գամ յոթ դար հե­տո։ Բայց շլաց­նում-հիաց­նում է միայն մեզ։ Տիար Ռոս­լի­նը միջ­նա­դա­րյան նկար­չու­թյան ա­ռա­գաս­տա­նա­վը դար­ձավ, զի նրա թի­կուն­քում Կի­լի­կիա­յի Հե­թում ար­քան էր, ար­քու­նիքն էր և հայ­կա­կան պե­տու­թյու­նը։
Վրեժ Ա­ՌԱ­ՔԵ­ԼՅԱՆ
Դիտվել է՝ 6395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ