Այսօր ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կհանդիպի Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Բրիտանական կառավարությունը լիովին ընդունելի է համարում Storm Shadow թևավոր հրթիռների կիրառումը Ռուսաստանի խորքում գտնվող թիրախների դեմ, սակայն ցանկանում է ուղիղ համաձայնություն ստանալ Վաշինգտոնից, որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այս հարցում դաշնակիցների միջև տարաձայնություններ կան։ Ըստ աղբյուրների՝ Բայդենը դեռ վերջնական որոշում չի կայացրել։               
 

Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո

Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին նվիրված երեկո
16.12.2019 | 21:08

Դեկտեմբերի 16-ին` ժամը 19։00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Պատգամ». հոբելյանական հանդիսավոր երեկո՝ նվիրված Սոս Սարգսյանի ծննդյան 90-ամյակին:

Երեկոն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: Կմատուցվեն Սոս Սարգսյանի պատգամները, հատվածներ հայ ազգի համար թևավոր դարձած նրա բարոյախրատական աֆորիզմներից։ Կցուցադրվեն տեսաշարեր հանրությանն անհայտ նրա բազմաթիվ ներկայացումներից, ֆիլմերից,

հեռուստաներկայացումներից։

Որոշ նյութեր հանրության դատին կներկայացվեն առաջին անգամ։ Ելույթ կունենան Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնների արտիստները, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողները, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Ռոբերտ Մլքեյան), Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան), Հայաստանի պարարվեստի «Բարեկամություն» պետական համույթը և անհատ կատարողներ: Սոս Սարգսյանը՝ որպես գրող. նրա «Կանչ» և «Ընդհատում» վիպակներից կընթերցվեն հատվածներ և կներկայացվեն դրվագներ` տարբեր թատրոնների արտիստների մասնակցությամբ:

Դիտվել է՝ 989

Մեկնաբանություններ