Եվրամիությունն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները ՈՒկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանին Թեհրանի աջակցության պատճառով՝ երկուշաբթի հայտարարել է Եվրահանձնաժողովը։ Նոր պատժամիջոցներն ուղղված են նավերի և նավահանգիստների դեմ, որոնք օգտագործվում են իրանական արտադրության անօդաչու թռչող սարքերի, հրթիռների, հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման համար՝ ասված է զեկույցում:               
 

Կի­նո­կենտ­րո­նում աշ­խա­տան­քա­յին ան­նոր­մալ պայ­ման­ներ են

Կի­նո­կենտ­րո­նում աշ­խա­տան­քա­յին ան­նոր­մալ պայ­ման­ներ են
13.12.2019 | 00:59
«Վա՜յ, մա­մա ջան, էս ու՞ր եմ ըն­կել»,- կա­սեր հայտ­նի ֆիլ­մի հե­րոս Խա­չի­կյա­նը, ո­րի այս միտքն ան­մի­ջա­պես հի­շե­ցի, երբ հայ­տն­վե­ցի հայ կի­նո­յի «Հայ­ֆիլմ» բնօր­րա­նում, ճա­կա­տագ­րի հեգ­նանք, աղ­քատ բա­րե­կա­մի կար­գա­վի­ճա­կով վար­ձա­կա­լու­թյամբ այն­տեղ ծվա­րած Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նում։ Ա­ռա­ջին իսկ տպա­վո­րու­թյու­նից քա­րա­ցա, բա­ռեր չես գտ­նի նկա­րագ­րե­լու այն թշ­վառ վի­ճա­կը, ո­րում հայ­տն­վել է այս կա­ռույ­ցը։ Մարդ­կա­յին պատ­կե­րա­ցու­մից դուրս է, թե ինչ ա­գա­հու­թյամբ են այս հս­կա­յա­կան կա­ռույ­ցը թա­լա­նել ու ան­տե­րու­թյան մատ­նել։ Այս­տեղ կեն­դա­նու­թյան միակ շոր­շո­փի մա­սին հի­շեց­նո­ղը կի­նո­կենտ­րո­նի ցու­ցա­նակն է, որ­տեղ հաս­տա­տա­պես սխալ կա, պետք է ա­վե­լաց­նել, որ այս­տեղ ե­ղել է «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նը» (ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի, շատ շու­տով ան­ցյա­լի գիր­կը կանց­նի և այդ այդ ցու­ցա­նա­կը, քան­զի ա­սում են, շու­տով այս կա­ռույ­ցի գլուխն էլ են ու­տե­լու)։
Եր­բեմ­նի ծաղ­կուն «Հայ­ֆիլմ» գա­լիս ա­ռա­ջին միտքն այն է, թե այս ինչ ցու­նա­մի է ան­ցել այս կա­ռույ­ցի ու նրա հա­րա­կից տա­րած­քի վրա­յով։ Հաս­կա­ցանք, որ պե­տու­թյու­նը չի կարևո­րում այս կա­ռույցն ու անհ­րա­ժեշտ չի հա­մա­րում կի­նո­յին վե­րա­դարձ­նել նախ­կին համն ու հո­տը՝ սկ­սե­լով կի­նո­կենտ­րո­նի վե­րա­կա­ռու­ցու­մից, ո­րով­հետև այ­սօր «Մել» ֆիլմն է կի­նոար­վես­տի չա­փա­նի­շը, ան­հաս­կա­նա­լի «պեր­ֆոր­մանս­ներն» են «գլուխ­գոր­ծոց» հա­մար­վում, դրանք էլ պի­տի ֆի­նան­սա­վոր­վեն ու լայն տա­րա­ծում գտ­նեն, բայց գո­նե նախ­կի­նում ե­ղած ար­ժեք­նե­րը պահ­պա­նեն, ոչ թե վայ­րա­գո­րեն ոչն­չաց­նեն։
Փաստն այն է, որ այ­սօր պե­տու­թյու­նը չի կա­րո­ղա­նում այս հս­կա­յա­կան շեն­քին կյանք հա­ղոր­դել, իսկ մաս­նա­վո­րեց­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­ներն ան­գամ աշ­խա­տա­կից­նե­րը սար­սա­փով են լսում։ Հի­շեց­նենք, որ տա­րի­ներ ա­ռաջ մաս­նա­վո­րեց­վեց «Հայ­ֆիլ­մը», ըստ աշ­խա­տա­կից­նե­րի, մեծ-մեծ խոս­տում­ներ տր­վե­ցին, մի պահ ան­գամ մտա­ծել են, որ հե­սա-հե­սա «Հո­լի­վուդ» են դառ­նա­լու, սա­կայն պար­տա­վո­րու­թյուն­նե­րը չկա­տա­րե­լու պատ­ճա­ռով պե­տու­թյա­նը վե­րա­դարձ­ված կա­ռույ­ցի ան­գամ «պրո­վոդ­ներն» էին քան­դել տա­րել, ինչ­պես ա­սում են, պա­տերն էլ էին «կր­ծել»։
Հի­մա ամ­բող­ջո­վին խար­խուլ կա­ռույ­ցի ըն­դա­մե­նը մի հար­կի մի մաս­նա­բաժ­նում են «ծվա­րել» կի­նո­կենտ­րո­նի աշ­խա­տա­կից­նե­րը՝ չու­նե­նա­լով աշ­խա­տան­քա­յին տար­րա­կան պայ­ման­ներ։ Մաս­նա­վո­րա­պես ե­ղա­նա­կա­յին այս պայ­ման­նե­րին բնո­րոշ ցուր­տը ձեզ կեն­դա­նի վկա ու օ­րի­նակ։ Եր­բեմ­նի նա­խա­րար Ար­մեն Ա­մի­րյա­նից կի­նո­կենտ­րո­նին ժա­ռան­գու­թյուն հա­սած Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյան ղե­կա­վա­րի` հար­ցին լու­ծում տա­լու կա­րո­ղու­թյան վրա հույս չի կա­րե­լի դնել, թե­պետ մյուս կող­մից նրան էլ հաս­կա­նալ կա­րե­լի է՝ ե­րեք տա­րի ա­ռաջ ինչ նշա­նակ­վել է, այդ­պես էլ ժա­մա­նա­կա­վոր պաշ­տո­նա­կա­տար է մնա­ցել։ Այս սր­տով այս կինն ինչ պի­տի ա­նի՝ սե­փա­կան դար­դը թո­ղած մար­դը ժա­մա­նակ ու­նի՞ աշ­խա­տա­վոր­նե­րի աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րով, հայ կի­նո­յի ճա­կա­տագ­րով զբաղ­վե­լու։ ՈՒս­տի գտել է իր հա­մար ա­մե­նա­հար­մար ձևը՝ գոր­ծու­ղու­մից գոր­ծու­ղում է թևա­ծում, ձեռ­քի հետ էլ ինտ­րիգ­ներ հյու­սում, բան­սար­կու­թյուն­ներ հրահ­րում։ Այս և հա­րա­կից շատ այլ խն­դիր­նե­րի կանդ­րա­դառ­նանք մեր հա­ջորդ նյու­թե­րում¤։
Եվ ու­րեմն` աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րը։ Աշ­խա­տա­սե­նյակ­նե­րում գո­նե նոր­մա­յին մոտ ջեր­մաս­տի­ճա­նի ա­պա­հո­վու­մը դար­ձել է ան­հա­սա­նե­լի ե­րա­զանք։ Այդ­պի­սի պայ­ման­նե­րում անհ­նար է աշ­խա­տե­լը։ Աշ­խա­տա­կից­նե­րը կա­մաց-կա­մաց հա­մա­կերպ­վում են այն փաս­տի հետ, որ մի օր կսառ­չեն ու կկպ­չեն ա­թոռ­նե­րից։ Ե­թե վաղ ա­ռա­վո­տից մինչև ե­րե­կո մի փոքր սե­նյա­կում ան­գամ 2 է­լեկտ­րա­կան ջե­ռու­ցի­չով հա­ջող­վում է +15 աս­տի­ճան ա­պա­հո­վել, ու­րեմն տոնն ա­պա­հով­ված է (հի­շեց­նենք, որ աշ­խա­տա­վայ­րե­րում ջեր­մաս­տի­ճա­նի նոր­ման +18-ից է սկս­վում)։ Որ սե­նյա­կի դու­ռը բա­ցես՝ մար­դիկ մուշ­տակ­նե­րով, գլ­խար­կով նս­տած են։ Ե­թե 10 րո­պեից ա­վե­լի մնաս մի­ջանց­քում, հնա­րա­վոր է ա­ռա­ջին աս­տի­ճա­նի ցր­տա­հա­րու­թյուն էլ ստա­նաս։ Այս ի­րա­վի­ճա­կում, սա­կայն, աշ­խա­տա­կից­նե­րին հու­մո­րը չի լքել, նրանք ջեր­մաս­տի­ճա­նի մա­սին գրե­թե ա­մեն օր բարձ­րա­ձայ­նում են ֆեյս­բու­քում։ «Աշ­խա­տան­քի ենք ե­կել, սե­նյա­կում ջեր­մաստ­ճա­նը +14 է, ու դա չնա­յած նրան, որ ա­ռա­վո­տյան ու­թից ե­կող մեր աշ­խա­տա­կի­ցը «քո­քել է» եր­կու ջե­ռու­ցիչ­նե­րը: Ան­նոր­մալ աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րի մա­սին ի­մաստ չու­նի տե­ղե­կաց­նել հիմ­նար­կու­թյան պայ­մա­նա­կան ղե­կա­վա­րու­թյա­նը, ո­րով­հետև ե­թե հարց լու­ծող լի­ներ, մաս­նա­վո­րա­պես հա­մա­կարգ­չիս հար­ցը լու­ծած կլի­ներ, որն ար­դեն կլոր եր­կու տա­րի չի աշ­խա­տում։ Հենց այս­պես էլ ապ­րում ենք: Ա­մե­նա­կարևո­րը՝ չոռ չկպ­չի ղե­կա­վա­րու­թյա­նը: Ար­դեն քայլ առ քայլ մո­տե­նում է այն պա­հը, երբ ծով մար­դա­սի­րու­թյունդ ստիպ­ված ես դնել մի կողմ ու սր­տանց ա­սել՝ գրո­ղի ծո­ցը, թե չոռ չի կպ­չի ղե­կա­վա­րու­թյա­նը, ո­րով­հետև սե­նյա­կում ե­ղած ջեր­մաս­տի­ճա­նի պատ­ճա­ռով մատ­ներս ար­դեն սառ­չում են, և թույլ է աշ­խա­տա­կից­նե­րից մե­կի ինք­նաս­փո­փան­քը՝ ե­թե դի­մա­ցել ենք ան­ցած ու նա­խորդ տա­րի­նե­րի ձմեռ­նե­րին, այս տա­րի էլ կդի­մա­նանք: ՈՒ­զե­ցի հա­վա­տալ, բայց աչ­քե­րի մեջ ան­վս­տա­հու­թյուն տե­սա: Կա­րող է հարց տաք՝ բա ղե­կա­վա­րու­թյուն չկա՞, որ մտ­նեք մի եր­կու բան ա­սեք: Պա­տաս­խա­նեմ՝ ղե­կա­վա­րու­թյունն այս հիմ­նար­կու­թյու­նում նրա հա­մար է, որ... լավ, ա­ռայժմ խնա­յենք»,- Ֆեյս­բու­քում պար­բե­րա­բար ցուրտ սե­նյակ­նե­րում տի­րող ի­րա­վի­ճա­կի մա­սին է գրում կի­նո­կենտ­րո­նի աշ­խա­տա­կից Մար­տին Հու­րի­խա­նյա­նը։ Իսկ պատ­կե­րաց­նու՞մ եք, ե­թե խիստ ձմեռ լի­նի, ինչ սյուր­ռեա­լիս­տա­կան ֆիլ­մում կհայ­տն­վեն հայ կի­նո­յի ցր­տա­հար­ված աշ­խա­տա­կից­նե­րը։
ՈՒ այս­պի­սի աշ­խա­տան­քա­յին պայ­ման­ներն ա­մենևին էլ կենտ­րո­նի ղե­կա­վա­րին չեն ան­հան­գս­տաց­նում, նա աշ­խա­տան­քի է ներ­կա­յա­նում 12։00-ից ոչ շուտ, ա­նակն­կալ ո­րո­շում աշ­խա­տան­քա­յին ժա­մի ա­վար­տից հե­տո էլ ժո­ղով­ներ ա­նել, նա­խընտ­րում է ոչ մի գոր­ծու­ղում բաց չթող­նել, թեև կենտ­րո­նում հա­մոզ­ված են, որ դրանք ոչ մի ի­րա­կան ար­դյունք չեն ու­նե­նում։ Կա նաև հար­ցի մյուս կող­մը։ Աշ­խա­տան­քի պե­տա­կան տես­չու­թյու­նը, որ վե­րաց­վեց, հե­տո ձուլ­վեց այլ կա­ռույ­ցի, ի վեր­ջո, չպե՞տք է վե­րահս­կո­ղու­թյուն, դի­տար­կում ի­րա­կա­նաց­նի այս­պի­սի դեպ­քե­րում։ Կենտ­րո­նի աշ­խա­տա­կից­նե­րը պար­բե­րա­բար բարձ­րա­ձայ­նում են խնդ­րի մա­սին, բայց` զրո վե­րա­բեր­մունք և՛ ղե­կա­վա­րու­թյան, և՛ պե­տա­կան հա­մա­պա­տաս­խան մարմ­նի կող­մից։
Պատ­կան մար­մին­նե­րի ան­տար­բե­րու­թյու­նը դեռ մի կողմ, բայց «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի» ղե­կա­վար Շու­շա­նիկ Միր­զա­խա­նյա­նի քար ան­տար­բե­րու­թյունն աշ­խա­տա­կից­նե­րին հու­նից հա­նել է. ինչ­պե՞ս կա­րե­լի է այդ­քան ան­պա­տաս­խա­նա­տու վարք դրսևո­րել, խոս­քը մարդ­կանց ա­ռող­ջու­թյան և քիչ թե շատ նոր­մալ աշ­խա­տան­քա­յին պայ­ման­նե­րում աշ­խա­տե­լու մա­սին է։ Միր­զա­խա­նյա­նը կա­րող է հեր­թա­կան ա­նար­դյունք գոր­ծու­ղու­մից հրա­ժար­վել և այդ գու­մա­րով ըն­դա­մե­նը մի հար­կա­բա­ժին ա­պա­հո­վել ջե­ռուց­ման հա­մա­կար­գով։
Հի­շեց­նենք նաև, որ «Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նին» բյու­ջեից տա­րե­կան հատ­կաց­վում է շուրջ 500 մլն դրամ։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5330

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ