Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Գոյատևման համար խելք պետք չէ

Գոյատևման համար խելք պետք չէ
08.09.2024 | 13:40

Աստծո կողմից աշխարհը, ծովերը, կենդանիները, մարդկանց ստեղծելուց հետո, որոշակի ժամանակներ անց, մարդիկ բաժանվեցին ազգերի և տարածվեցին ողջ աշխարհով։ Այս ամենը տեսնելով՝ Աստված որոշեց, առանց խտրական վերաբերմունքի, հավասար չափաբաժիններով խելք բաժանել բոլոր ազգերին։ Աստծո ներկայացուցիչ Գաբրիել Հրեշտակապետը հրապարակում է Աստծո հրովարտակը և հրավիրում բոլոր ազգերի ներկայացուցիչներին հայտարարված օրը գալ և ստանալ իրենց հասանելիք խելքաբաժինը։ Նշված օրը բոլոր ազգերի ներկայացուցիչները վաղ առավոտից հերթի են կանգնում՝ իրենց խելքի բաժինը ստանալու համար։ Սակայն հերթում բացակայում էր հայ ազգի ներկայացուցիչը: Հայերը զբաղվում էին իրենց առօրյա գործերով՝ առևտուր, բամբասանք, նախանձ, չարախոսություն, կուսակցական պայքար, պառակտում, կռիվ, թե որ խմբի ներկայացուցիչը պետք է գնա Հրեշտակապետի մոտ։ Երեկոյան, վերջապես, երբ բոլոր ազգերի ներկայացուցիչները, ստանալով իրենց խելքի բաժինը, արդեն հեռացել էին, հայերի մեծամասնության ներկայացուցիչը մոտենում է Գաբրիել Հրեշտակապետին, մոտեցնում խելքի տարան։ Հրեշտակապետը շերեփը մտցնում է խելքի հսկայական կաթսան․․․ և միայն չրխկոց, խելքը վերջացել է։ Գաբրիելն այլայլված դիմում է Աստծուն․

-Տեր Աստված, մի շերեփ խելք էլ տուր, բաժին տանք հայերին, այս ազգը մի կերպ գոյատևում է։

Լսվում է Աստծո պատասխանը․

-Գոյատևման համար խելք պետք չէ։

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 11019

Մեկնաբանություններ