28.04.2020|
01:47
Երբ ապիլի 24-ի լույս 25-ի գիշերը 2.00-ին (լավ էլ անձրև էր մաղում), Նիկոլը Facebook-յան իր էջում ավետեց կնոջ գրառումը. «Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, և նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին», ակամա զուգահեռներ անցկացրի մաքսային ծառայության երիտասարդ աշխատակից Հայկ Մարտիրոսյանի, կուրթանցի 33-ամյա Մեխակ Առաքելյանի և 82-ամյա պապիկի միջև: