31.07.2020|
01:31
Թերևս միայն թշնամի պետության կրթական գերատեսչությունը կարող էր նախատեսել այն, ինչ նախատեսել է Արայիկ Հարությունյանի ղեկավարած նախարարությունը` մեր հանրակրթական դպրոցներից վերացնել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան, Հանրակրթության պետական առարկայական չափորոշիչների և օրինակելի ծրագրերի նախագծով (Գրականություն) «Հայ գրականություն» առարկայի անվանումից «հայ» բառը հանել, ծրագրից դուրս մղել Մեսրոպ Մաշտոցին, Կորյունին, Դավիթ Անհաղթին, Ֆրիկին, Կոստանդին Երզնկացուն, ՈՒռհայեցուն և այլոց: