ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
18.11.2008 | 00:00

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՀՈԼՈՎԱԿ
(ՓԱՌԱՆՁԵՄՆ ՈՒ ԹԱԳՈՒՀԻՆ ԵՎ ՀԱՐԻՍԱՆ)

Ալիևը և Սարգսյանը գնացել էին Մոսկվա՝ հռչակագիր ստորագրելու: Բա Ղարաբա՞ղը, ղարաբաղցիները նրանց չեն ների … Ադրբեջանում արդեն ինքնամոռաց տոնում են, իսկ Հայաստանում դեռ քննարկում են ու քննարկում:
***
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿԱՐԳԱԽՈՍԸ
Գյուլից վախեցողն անտառ չի մտնի:
***
МОЯ ТВОЯ ПОНИМАЙ !
Լեզվի պետական տեսչության դիտարկմամբ՝ վերջին շրջանում չինացիները լավ են հասկանում Գագիկ Ծառուկյանին, քանի որ նրա ռուսերենը շատ է նման չինարենին:
***
ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՃԱՇԱԿԻՆ ԳՅՈՐԱ
Ասում են՝ օրերս Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին առաջարկել է, բացի թթվից և բիբարից, ազգային բրենդ դարձնել նաև ծիծակ կոշիկները:

Դիտվել է՝ 15566

Մեկնաբանություններ