«Արևմտյանները մոլագար կերպով Հայաստանը ներքաշում են փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ Անդրկովկասում և ոչ միայն Անդրկովկասում, այլև նրա շուրջը։ Այս ամենը որոշակի ուղղվածություն ունի ընդդեմ Ռուսաստանի, Իրանի և նույնիսկ Թուրքիայի: Սա հանգեցնում է Հայաստանի ողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։               
 

Սթափվիր, իմ ազգ, թմբիրդ ցրիր

Սթափվիր, իմ ազգ, թմբիրդ ցրիր
30.09.2023 | 23:02

Նորից վանքերս մզկիթ կդառնան,

արյուն կկաթի խաչքարից ամեն,

նորից աշխարհով, ու շարան-շարան,

պիտի բախտ որսա իմ ցեղը՝ Արմեն։

Նորից տանս մեջ լաց է ու կսկիծ,

հիմարի մեկն է գահին տիրացել,

մի գավաթ սուրճ տուր, խմեմ ու նորից

փորձեմ վեր կենալ անդունդից անել։

Հազարամյակներ անցած իմ Երկիր,

ե՞րբ պիտի ինքդ քեզ ապավինես,

ե՞րբ պիտի ցավի օվկիանով անցած

իմաստուններիդ միայն վստահես։

Նորից, քո տան մեջ դարձար ուրվական,

գլխահակ, կարծես պատվազուրկ ու հեզ,

մինչ էկրաններից լկտի ու դաժան

հիմարն ասում է, թե սիրում է քեզ։

Ասում է «հպարտ», ասում է այնպես,

որ հասկանում ես՝ դեռ չի հասցրել

հայ մարդու հոգում լուռ պատսպարված

պատվի մնացորդն իսպառ վերացնել։

Չէ, բեր վեր կենամ, գնամ բարձրացնեմ,

պարտությունն անգամ մարդու համար է,

մի նոր թարմություն ու գարուն ցանեմ,

ինչքան էլ կյանքը կեղծ, անարդար է։

Սթափվիր, իմ ազգ, թմբիրդ ցրիր,

վերջին առիթն է Երկիր դառնալու,

դուրս արի ոգուդ խորխորատներից,

Ձենով Օհաններ էլ չեն լինելու։

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 4521

Մեկնաբանություններ