ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Սեղանի տակ հանկարծ տեսա տանս նկարը հայրենի

Սեղանի տակ հանկարծ տեսա տանս նկարը հայրենի
21.08.2023 | 21:33

Հեղձ, մթնդած գիշերվա մեջ ո՞վ էր կանչում,

Ո՞վ էր լացում անօգ, մենակ ամբողջ գիշեր,

Մանկան նման շատ լացելուց խեթ, պռոշկած,

Իմ կարոտից ո՞վ էր շնչատ լուռ հեծեծում:

Նվաց, նվաց, լուսադեմին հանգա՞վ ի տեր,

Թե՞ խոնջանքից հեգ, նվաղած՝ աչքը կպավ,

Ո՞վ էր՝ ուրու՞, մոռացված մե՞ղք,

Հեռու՜ հեռվից ինձ կարոտած մի սուտ ընկե՞ր:

Ծանր գլխով ես վեր կացա, պատուհանի փեղկը բացի,

Քամին խառնեց թղթերս հին, երեկ էի դրանք նայել,

Սեղանի տակ հանկարծ տեսա տանս նկարը հայրենի,

Որ ողջ գիշեր այդտեղ ընկած էր մնացել...

Հայկ Մարտիրոսյան

01.08.2023թ.

Դիտվել է՝ 2989

Մեկնաբանություններ