Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը շարունակում է համալրվել Yamaha մակնիշի նոր գործիքներով: ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև կնքված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով ԿԵԱԿ-ը ստացավ գոսեր (տիմպանիներ), մեծ և փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, ձայնային-ֆոնային համակարգ, ձայնային-թվային վահանակ: Նշենք, որ դեռևս սեպտեմբերին Կամերային տուն էր բերվել առաջին երաժշտական գործիքը՝ կլավինովան:
Շատ շուտով Ճապոնիայից Հայաստան կժամանի նաև սպասված ռոյալը, որը, ինչպես և մյուս գործիքները, հնարավորություն կընձեռի էլ ավելի բարձր կարգի երաժիշտների հրավիրել և բարձրակարգ երկացանկ ընտրել: