Այսօր երեկոյան՝ Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի փակման արարողության ընթացքում‚ հայտնի կդառնան մրցույթի դափնեկիրների անունները։ Փակման գալա համերգը ժամը 22.00 կհեռարձակվի Առաջին ալիքով։
Մրցույթի հաղթողն արհեստական բանականության և նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ առաջին անգամ հանդես կգա հեռավար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ՝ ներկայացնելով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։
Արհեստական բանականությունը կկարողանա տրանսֆորմացնել նվագախմբի նվագակցությունը մենակատարի ցանկություններին: Առաջին անգամ է‚ երբ նվագախումբ-մենակատար կապը իրականանալու է հատուկ ստեղծված հավելվածի միջոցով:
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է‚ մրցույթի կազմակերպիչն է «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը։ ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց ընձեռել մասնագիտական առաջընթացի հնարավորություններ‚ ինչպես նաև մրցույթի միջոցով է՜լ ավելի հանրայնացնել Արամ Խաչատրյանի արվեստը։