Վախճանվել է ամերիկահայ հայտնի բժիշկ, բարերար, ազգային- հասարակական գործիչ, գրող-հրապարակախոս Նուբար Ջանոյանը: Այս մասին տեղեկացրել է նրա կինը՝ բանաստեղծուհի, բժիշկ-հոգեբան Սոնա Վանը։
«Մայիս 5: Սա քո թվարկությունից հետո առաջին օրն է։ Վախենում եմ աչքերս բաց անել առավոտի մեջ, որտեղ դու բացակա ես։ Փաստը մնում է փաստ. գոյամարտն ավարտված է։ Ես ինձ զգում եմ ինչպես պատերազմում տանուլ տված Գեներալ։ Պարզվում է՝ միայն սերը բավարար չէ։
Ների'ր ինձ... »- գրել է Սոնա Վանը ֆեյսբուքյան իր էջում:
Նուբար Ջանոյանը ծնվել է 1939-ին, Իրաքում՝ 1915-ին Ցեղասպանության ժամանակ գաղթած հայերի ընտանիքում: