«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

«ԴասԱ»-ի հեռավար հանդիպման ընթացքում դպրոցներին կառաջարկվի միասին փորձարկել դասական երաժշտության ուժը

«ԴասԱ»-ի հեռավար հանդիպման ընթացքում դպրոցներին կառաջարկվի միասին փորձարկել դասական երաժշտության ուժը
05.05.2020 | 15:07

Մայիսի 6-ին՝ ժամը 19:00-ին‚ տեղի կունենա հերթական առցանց «ԴասԱ» հանդիպումը։ Այն կվարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Դասի ընթացքում դիրիժորը մասնակիցներին կծանոթացնի ռուս կոմպոզիտոր Սերգեյ Ռախմանինովի «Սիմֆոնիկ պարեր» ստեղծագործությանը‚ կխոսի Ռախմանինովի արվեստի մասին։ Տեղեկացնենք‚ որ հաջորդ օրը՝ մայիսի 7-ին‚ տեղի կունենա «Սիմֆոնիկ պարերի» կատարման առցանց ցուցադրությունը՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբ։
«ԴասԱ» հանդիպման ուղիղ հեռարձակման ընթացքում մաեստրո Սմբատյանը ոչ միայն կպատասխանի աշակերտների հարցերին, այլև ինքը կուղղի հարցեր։ Քանի որ բազմիցս է նշվել ուղեղի աշխատանքի վրա դասական երաժշտության ազդեցության մասին‚ մաեստրո Սմբատյանը դպրոցներին կառաջարկի մաթեմատիկայի դասի ժամանակ իրականացնել մի յուրատեսակ փորձարկում. դասարանները բաժանել երկու մասի. մի մասը խնդիրներ լուծի երաժշտության հնչյունների ներքո‚ մյուս մասը՝ առանց երաժշտության՝ այդպիսով գործնականում գնահատելով դասական երաժշտության ազդեցությունը գործունեության արդյունավետության վրա։


Նշենք‚ որ վերջին երեք ամիսների ընթացքում պարբերաբար անցկացվում են առցանց «ԴասԱ» հանդիպումներ։ Դրանց միանում են մեծաթիվ աշակերտներ Հայաստանից‚ Արցախից և սփյուռքից։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ստանում է բազմաթիվ նամակներ աշակերտներից‚ նրանց ծնողներից և ուսուցիչներից՝ ավելի հաճախակի անցկացնել դասական երաժշտությանը նվիրված դասընթացներ։
Մայիսի 6-ին կայանալիք հեռավար դասին կարող եք հետևել «ԴասԱ» ծրագրի ֆեյսբուքյան էջում:

Դիտվել է՝ 2267

Մեկնաբանություններ