ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Ե­թե ու­րիշ ո­չինչ չա­նես, հայ­կա­կան ու­տես­տը մա­տու­ցես այդ սպաս­քե­ղե­նով, ար­դեն գե­ղե­ցիկ է»

«Ե­թե ու­րիշ ո­չինչ չա­նես, հայ­կա­կան ու­տես­տը մա­տու­ցես այդ սպաս­քե­ղե­նով, ար­դեն գե­ղե­ցիկ է»
05.05.2020 | 01:14
ՀԱՍ­ՄԻԿ ՄԻՐ­ԶՈ­ՅԱՆՆ Ա­րա­րա­տյան հայ­րա­պե­տա­կան թե­մի ե­րի­տա­սար­դաց հոգևոր խոր­հր­դի ան­դամ է, աշ­խա­տում է Ա­րա­րա­տյան հայ­րա­պե­տա­կան թե­մի տե­ղե­կատ­վա­կան բաժ­նում: Ներ­կա­յումս ֆի­զար­ձա­կուր­դում է: Հայ ա­վան­դա­կան ճա­շա­տե­սակ­նե­րի մի­ջո­ցով Հաս­մի­կը հան­րահռ­չա­կում է հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու քրիս­տո­նեա­կան ա­վան­դույթ­նե­րից մե­կը, ո­րը կոչ­վում է Սի­րո ճաշ կամ Ա­գա­պե: Նախ­կի­նում սի­րո ճա­շը պա­տա­րա­գից հե­տո տր­վել է աղ­քատ­նե­րին, հե­տո ա­վան­դույ­թը փոխ­վել է: Սի­րո ճա­շին մաս­նակ­ցում են այն հա­վա­տա­ցյալ­նե­րը, ով­քեր ա­մեն կի­րա­կի մաս­նակ­ցում են Սուրբ պա­տա­րա­գին: Հա­ղոր­դու­թյու­նից հե­տո նրանք միա­սին նս­տում են սե­ղան ու ճա­շում: Հաս­մի­կը նշում է, որ Ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու ո­րոշ հա­մայ­նք­նե­րում, որ­տեղ տա­րած­քը թույլ է տա­լիս, այ­սօր էլ կի­րառ­վում է այդ ա­վան­դույ­թը:
Այ­սինքն՝ սի­րո ճա­շը ո­րո­շա­կի բա­ղադ­րա­տոմս չու­նի, դա խոր­հուրդ է։ Հաս­մի­կը փոր­ձում է այդ խո­րագ­րի ներ­քո ֆեյս­բու­քյան իր է­ջում միա­ժա­մա­նակ և՛ ազ­գա­յին խո­հա­նո­ցը հան­րայ­նա­ց­նել, և՛ շա­տե­րին ան­ծա­նոթ քրիս­տո­նեա­կան այդ ա­վան­դույ­թը: Աշ­խա­տում է հիմ­նա­կա­նում ընտ­րել այն­պի­սի ճա­շա­տե­սակ­ներ, որ պատ­րաստ­ման հա­մար շատ ժա­մա­նակ չեն խլում, նաև հա­մեղ են և քիչ հայտ­նի: Օգտ­վում է ազ­գա­յին խո­հա­նո­ցով զբաղ­վող խո­հա­րար­նե­րի` Սո­նա Թա­շյա­նի, Սեդ­րակ Մա­մու­լյա­նի բա­ղադ­րա­տոմ­սե­րից: Առ­հա­սա­րակ հա­մա­ցան­ցից երբ գտ­նում է որևէ պարզ, հե­տաքր­քիր բա­ղադ­րա­տոմս, ներ­կա­յաց­նում է իր հետևորդ­նե­րին: Դրանց մեջ մեծ տեղ են զբա­ղեց­նում Արևմտյան Հա­յաս­տա­նի ճա­շա­տե­սակ­նե­րը, որ շնոր­հիվ նվի­րյալ խո­հա­րար­նե­րի պահ­պան­վել ու հաս­նում են մեզ: Ա­սում են՝ խո­հա­նո­ցը ազ­գի համն է, Հաս­մի­կը հա­մա­ձայն է այդ բա­նաձևմա­նը, իր հեր­թին հա­վե­լում է, որ ազ­գա­յին ճա­շա­տե­սակ­նե­րի պատ­րաստ­ման բա­ղադ­րա­տոմ­սե­րի ա­մեն մի ման­րու­քի մեջ կա­րող ենք տես­նել մեր տա­տե­րի փո­խան­ցած խոր­հուր­դը. «Ա­վե­լին, պատ­րաս­տե­լիս ա­սես հայ­տն­վում ես տա­տիկ­նե­րի կող­քին, ու նրանց ու­ժը փո­խանց­վում է քեզ, օգ­նում, որ կա­րո­ղա­նաս այդ ճա­շը գե­ղե­ցիկ ու յու­րո­վի մա­տու­ցել: Հայ­կա­կան խո­հա­նոցն ա­ռանձ­նա­նում է մեր կա­նա­չի­նե­րի համ ու հո­տով, հա­մե­մունք­նե­րով, նաև ճա­շա­տե­սա­կի մա­տուց­ման ձևե­րով: Օ­րի­նակ, ու­նենք ճա­շա­տե­սակ՝ պատ­րաստ­ված մա­ծու­նի և տո­մա­տի հա­մադ­րու­թյամբ, ին­չը ա­ռա­ջին հա­յաց­քից ան­հա­մա­տե­ղե­լի է թվում: Այս տա­րի ա­ռա­ջին ան­գամ փոր­ձե­ցի մա­սու­րի թուր­մի մեջ պա­սուց տոլ­մա ե­փել: Դա մեր Լոռ­վա խո­հա­նո­ցից է ու հրա­շա­լի հա­մադ­րու­թյուն է: Չգի­տեմ՝ ոնց են մեր տա­տե­րը մտա­ծել այդ­պես, բայց հան­ճա­րեղ է»:
Հե­տաքր­քր­վում եմ՝ մեր ա­վան­դա­կան կե­րակ­րա­տե­սակ­ներն օգ­տա­կա՞ր են՝ սնն­դա­գի­տու­թյան տե­սան­կյու­նից: Հաս­մի­կը վկ­կա­յա­կո­չում է միջ­նա­դա­րյան խո­հա­նո­ցը. կա տե­ղե­կու­թյուն այն մա­սին, որ խո­հա­րար­նե­րը բժշ­կա­պե­տե­րի հետ խոր­հր­դակ­ցել են՝ փոր­ձե­լով այն­պի­սի սնն­դա­տե­սակ­ներ պատ­րաս­տել, ո­րոնք մարմ­նին չեն վնա­սում:
«Կար­ծում եմ՝ մեր խո­հա­նո­ցը հի­մա­կա­նում շատ պարզ է, իսկ ա­ռողջ լի­նե­լու հա­մար պարզ բա­ղադ­րա­տոմ­սեր են պետք: Բա­ցի դրա­նից՝ կարևոր մի կետ կա. մեր օր­գա­նիզ­մը սո­վոր է հայ­կա­կան ու­տես­տի, ե­թե հաց ու պա­նի­րը չի­նա­ցին ու­տի, դժ­վա­րու­թյամբ կմար­սի, իսկ հա­յի հա­մար դա դյու­րա­մարս ու կարևոր հա­մադ­րու­թյուն է»:
Հարց է ա­ռա­ջա­նում՝ մո­ռաց­վա՞ծ են ա­վան­դա­կան ու­տեստ­նե­րը, թե՞ դրանք կա­տա­րե­լա­գործ­վել են, ձևա­փոխ­վել ու նոր ա­նուն­նե­րով հա­սել մեզ: Հաս­մի­կը կար­ծում է, որ մենք ա­վե­լի շատ չգի­տենք, քան գի­տենք: Ե­թե չլի­նեին Սփյուռ­քի մեր հայ­րե­նա­կից­նե­րը, նվի­րյալ­նե­րը, որ զբաղ­վում են ա­վան­դա­կան խո­հա­նո­ցով, այ­սօր ին­քը դժ­վար թե կա­րո­ղա­նար ազ­գա­յին ճաշ պատ­րաս­տել:
ժա­մա­նա­կա­կից մար­դուն գրա­վում են ոչ միայն ու­տես­տի հա­մը, բա­ղադ­րու­թյու­նը, այլև տես­քը, ձևա­վո­րու­մը, մա­տու­ցու­մը, սպաս­քը: Ժա­մա­նա­կին զբաղ­վե՞լ են ու­տեստ­նե­րի ձևա­վոր­մամբ, թե՞ ոչ, Հաս­մի­կը չգի­տի, բայց նկա­տում է, որ հա­յերն օգ­տա­գոր­ծել են սպաս­քի հե­տաքր­քիր տե­սակ­ներ՝ պղն­ձե, կա­վե, փայ­տե. «Ե­թե ու­րիշ ո­չինչ չա­նես, հայ­կա­կան ու­տես­տը մա­տու­ցես այդ սպաս­քե­ղե­նով, ար­դեն գե­ղե­ցիկ է: Հի­մա ես «Սի­րո ճաշ» խո­րագ­րի ներ­քո եմ ներ­կա­յաց­նում հայ­կա­կան պարզ բա­ղադ­րա­տոմ­սե­րը, բայց նպա­տակ ու­նեմ հե­տա­գա­յում յու­թու­բյան հա­ղոր­դա­շա­րով ներ­կա­յաց­նե­լու դրանք՝ որ­պես ա­ռօ­րյա ճա­շա­տե­սակ­ներ, ա­ռողջ սնունդ»:
Ինչ վե­րա­բե­րում է հե­ղի­նա­կա­յին մի­ջամ­տու­թյուն­նե­րին, Հաս­միկն ա­սում է, որ ե­թե նույ­նիսկ իմպ­րո­վիզ­ներ ա­նում է, ա­վան­դա­կան խո­հա­նո­ցից դուրս չի գա­լիս: Կա­րող է կա­նա­չի­նե­րի տե­սա­կա­նի­նե­րի մեջ փոփո­խու­թյուն ա­նել՝ լեռ­նա­յին կա­նա­չի­նե­րը փո­խա­րի­նել հա­մե­մով, մա­ղա­դա­նո­սով կամ եր­կու հայ­կա­կան ճա­շա­տե­սակ միաց­նե­լով՝ ստա­նալ մի ու­րիշ ճա­շա­տե­սակ. «Գու­ցե ա­նեմ այդ­պի­սի բա­ներ, բայց դա «Սի­րո ճաշ» խո­րագ­րից դուրս, ո­րով­հետև, նախ պետք է փոր­ձենք սո­վո­րել, ճա­նա­չել, պահ­պա­նել ու տա­րա­ծել այն, ինչ ու­նենք, հե­տո դրա հիմ­քի վրա ստեղ­ծել ինչ-որ բան»:
Հա­մա­ցան­ցում այս օ­րե­րին կո­րո­նա­վի­րու­սին դի­մա­կա­յե­լու հա­մար ինչ-ինչ բա­ղադ­րա­տոմ­սեր են ա­ռա­ջար­կում: Հաս­միկն ու­նի իր բա­ղադ­րա­տոմ­սը. կարևո­րում է սե­զո­նա­յին ու­տեստ­նե­րը, ին­չը, ըստ նրա, լրիվ բա­վա­կան է վի­տա­մին­նե­րի հա­րուստ պա­շար ու­նե­նա­լու հա­մար: Օ­րի­նակ, ձմ­ռա­նը՝ թարմ լո­լի­կը կամ գար­նան սկզ­բին՝ ե­լա­կը նրա հա­մար ան­հաս­կա­նա­լի են, իսկ բարձր դի­մադ­րո­ղա­կա­նու­թյուն ու­նե­նա­լուն, հա­մոզ­ված է, նպաս­տում է պարզ սնուն­դը:
Օ­րը նրանց ըն­տա­նի­քում սկ­սում են մեկ գա­վաթ տաք ջրով, շատ են օգ­տա­գոր­ծում քա­ցախ ու մեղր, նաև նա­նա­յի, դաղ­ձի, ուր­ցի թուր­մեր (թր­մում է մինչև եռ­ման աս­տի­ճան): Սուրճ չեն խմում, ա­սում է, որ սուրճն ի­րենց հա­մար է­ներ­գիա­յի աղ­բյուր չէ: Հայ­կա­կան խո­հա­նո­ցի ու ա­ռողջ ապ­րե­լա­կեր­պի կա­նոն­նե­րի օգ­տա­կա­րու­թյու­նը հաս­տա­տում է սե­փա­կան փոր­ձով. մեծ զա­վա­կը չորս տա­րե­կան է, փոք­րը՝ մեկ, դեռ հի­վան­դա­նոց գնա­ցած, բժշ­կի օգ­նու­թյա­նը դի­մած չկան:
Հաս­մի­կին խնդ­րե­ցինք մեր ըն­թեր­ցո­ղին մի հե­տաքր­քիր բա­ղադ­րա­տոմս ա­ռա­ջար­կել, որ այս օ­րե­րին, տա­նը նս­տած, պատ­րաս­տեն: «Քիչ ա­ռաջ հե­տաքր­քիր բա­ղադ­րա­տոմս էի նա­յում, կոչ­վում է գն­դիկ ա­պուր. ա­ղա­ցած մսով և մանր բլ­ղու­րով կո­լո­լակ­ներ ենք պատ­րաս­տում, ե­փում ենք ու ա­վե­լաց­նում սպա­սի թա­նը, շատ հա­մեղ ճա­շա­տե­սակ է»,- ա­սաց նա:
Զրույցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 7767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ