Ռուսաստանյան շոու-բիզնեսի ներկայացուցիչներից Նադեժդա Բաբկինան նույնպես վարակված է կորոնավիրուսով: Նրա վիճակը բժիշկները կայուն ծանր են գնահատում: Այս մասին տեղեկացնում է Газета-ն:
«Նադեժդա Գրիգորևնան, այո, հիվանդանոցում է՝ վերակենդանացման բաժանմունքում: Նրա վիճակը ծանր է, բայց բժիշկների հավաստմամբ՝ վերահսկելի: Եկենք հուսանք, որ ամեն բան լավ կլինի»,- լրատվամիջոցին ասել է հեռուստահաղորդավարուհի Ելենա Մալիշևան:
Նշենք, որ Բաբկինանային շտապօգնության բրիգադը հոսպիտլացրել էր թոքաբորբ նախնական ախտորոշմամբ: Հիվանդանոցում սակայն նրան թեստ են արել ու պարզել՝ երգչուհին վարակվել է կորոնավիրուսով:
Հավելենք նաև, որ կորոնավիրուսի կասկածանքով հոսպիտալացվել էր հայտնի արտիստ Լև Լեշչենկոն, բայց թեստի պատասխանը բացասական է եղել։ Երգիչն այդ մասին հայտնել է RT–ին տված հարցազրույցում։