ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Շնորհավորում ենք, քառակի պապիկ

Շնորհավորում ենք,  քառակի պապիկ
16.04.2019 | 00:05

«Իրատեսի» քաղաքական մեկնաբան ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԸ չորրորդ անգամ պապիկ է դարձել։ Բախտավորություն է, չէ՞։ Գենդ շարունակող մի նոր մարդ է լույս աշխարհ գալիս` հերիք չէ, էն էլ` քո անունով։
Աչքդ լույս, սիրելի գործընկեր, պայծառ մանկություն ենք ցանկանում Սերգեյ թոռնիկիդ, հոր ու մորով, տատ ու պապով, քույրիկ-ապերիկով հարուստ, անհոգ տարիներ։
Արևշատություն ձեր ընտանիքին։

Դիտվել է՝ 29320

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ