-
14.04.2013|
14:30
Մի քանի ինտելեկտուալ, մտածող մարդկանց գրառումներ ինձ ստիպում են շարունակել բանավեճը ՀԱԿԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի բարձրաձայնած կոնցեպցիայի` «բուրժուա-դեմոկրատական հեղափոխության» մասին:
-
13.04.2013|
23:44
Փաստորեն ՀԱԿ-֊ի առաջնային նպատակը հռչակվում է խոշոր բուրժուազիայի ազատագրումը: Այսինքն 2008 թ. հարյուր հազարավոր մարդ դուրս էր եկել փողոց, որ ազատի խեղճ Սամվել Ալեքսանյանին կամ Ռուբեն Հայրապետյանին ավազակապետության կապանքներից:
-
13.04.2013|
22:52
Թե ով կընտրվի Երևանի նոր քաղաքապետ, ցույց կտա ժամանակը: Այս պահին ինձ ավելի շատ հետաքրքրում է, թե ինչպիսի մայրաքաղաք կունենանք 4 տարի անց:
-
13.04.2013|
22:49
Սասուն Պաոկևիչյանը շարունակում է իր կյանքի գործն անել` լրացնել, հարստացնել մեր երգարվեստը: Ժողովուրդը սիրով լսում է նրա երգերը, գնահատում դրանք, սպասում նոր երգերի:
-
13.04.2013|
21:15
Այսօր ՀԱԿԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը վերջապես մի հայտարարություն արեց, որը լավագույնս և սպառիչ բացատրում է այս տարիների և հատկապես վերջին ամսվա ընթացքում ՀԱԿ-ի և նրա դաշնակից մյուս ուժերի «քաղաքական» վարքագիծը: Տեր-Պետրոսյանը խոսել է Երևանի ավագանու ընտրությամբ ԲՀԿ-ՀԱԿԿ-ՀՅԴ եռյակով բուրժուադեմոկրատական հեղափոխություն անելու «քաղաքական» ծրագրի մասին:
-
13.04.2013|
20:38
Հրանտ Բագրատյանի սույն թվականի մարտի 18-ի «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարված այն գրառումը, թե .«... դրամի ներդրման գործը 1993 թվականին Գերագույն խորհուրդը (այն ժամանակ ԱԺ չկար) հանձնարարել էր եռյակին Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, կառավարությունն այդտեղ կապ չուներ, ուներ միայն ներկայացուցիչ», առնվազն փաստերի խեղաթյուման հերթական փորձ է:
-
13.04.2013|
18:03
ԼՏՊ -ի ելույթը չէի էլ մտաբերի, եթե նախկինում մի ամբողջ երկրի նախագահ եղած մարդն իրեն վայելուչ պահեր ու չափավոր արտահայտվեր այդ նույն երկրի մայրաքաղաքի գործող քաղաքապետի մասին ...հատկապես վերջին արտահայտությունը, ակամա մարտի 1-ի նախօրեն հիշեցրեց:
-
13.04.2013|
01:04
Աբսուրդ. Փոխանակ ձախակողմյան ՀՅԴ-ն ամբողջ օրը «բեռնված» լինի սոցիալական ծրագրեր մշակելով և իրականացնելով, դրանով բեռնված է «աջ կենտրոնամետ» ՕԵԿ-ը: Գիտեք, երբ ամենուր ասում են, որ ՀՅԴ-ն ձախակողմյան ուժ է, իմ մոտ ոչ թե «քմծիծաղ», այլ իսկապես զարմանք է առաջանում:
-
12.04.2013|
22:32
Այսօր հանդիպեցի մի հին ղափանցի ընկերոջ: Վրդովված պատմեց, թե Ղափանի թիվ 7 դպրոցը, որը տարիներ շարունակ կրել է ազգային մեծագույն, ժողովրդական հերոս Անդրանիկ Զորավարի անունը, արդեն մեկ տարուց ավելի վերանվանվել է Անդրանիկ Մարգարյանի անունով: Եվ դրան գումարած դպրոցի դիմաց՝ «ի սարսափ» դպրոցականների, տեղադրվել է վերջինիս կիսանդրին, որը, բացի անճաշակ լինելուց, բացարձակ նման չէ երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանին:
-
12.04.2013|
20:40
Մի բան այլևս պարզ է. այն մրցակցությունը, որը կար «Ժառանգություն» և ՀԱԿ կուսակցությունների համակիրների միջև, բայց ինչ-ինչ պատճառներով զսպվում էր, այսուհետև բացահայտ և անխնա է լինելու: