Սեպտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ ողբերգական դեպք․ զինված տղամարդուն վնասազերծելու ժամանակ զոհվեց մեկ ոստիկան՝ ոստիկանության կապիտան, վիրավորում ստացավ ևս մեկը՝ ոստիկանության լեյտենանտ։
Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղից տեղեկացա,որ սահմանազատման անվան տսկ Ադրբեջանին սահմանամերձ տարածքները հանձնելուց հետո Ոսկեպարից հեռացել է 5 ընտանիք, որոնցից 3-ը անցյալ տարի Արցախից բռնագաղթած, Ոսկեպարում հաստատված ընտանիքներ են։
Վերջերս ԵՊՀ ղեկավարության նախաձեռնությամբ աշխատանքից հեռացվել են մի շարք աշխատակիցներ: Վերջիններս պնդում են, որ հեռացման դրդապատճառը քաղաքական է: Հեռացվածների զգալի մասն աշխատում էին ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում:
Արվեստագետ, ազգագրագետ ՍԵՐԻԿ ԴԱՎԹՅԱՆԸ մագադանյան աքսորից հետո թվով ութ՝ գիտական լուրջ ուսումնասիրություններ գրեց՝ հայկական ասեղնագործության, ժանյակի, կարպետի ու գորգի, կիրառական արվեստի այլ ոլորտների մասին:
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, Երևանում, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեի հետ համատեղ ասուլիսում արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Նա հավելել է․ «Մենք պատրաստ ենք արագ ստորագրել այն տեքստը, որը համաձայնեցված է։ Համաձայնագիր, որով երկրները փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, Ալմաթիի հռչակագիրը, այն սահմանները, որոնք կային ԽՍՀՄ փլուզման ժամանակ»։