Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Ասում են...

Ասում են...
29.08.2008 | 00:00

...թե ՀՀ նախագահի աշխատակազմի այժմ արդեն նախկին ղեկավար Հովիկ Աբրահամյանի պատգամավոր դառնալուց հետո լուրջ մրցավազք է սկսվել թափուր մնացած այս առանցքային պաշտոնի շուրջ։ Ընդ որում, ինչպես իշխանական, այնպես էլ կեղծ ընդդիմադիր քաղաքական ճամբարներում։ Եվ եթե առաջին թևից Սերժ Սարգսյանի աշխատակազմը ղեկավարելու հավակնություններ ունի ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Կարեն Կարապետյանը, ապա երկրորդ թևում շատ են ուզում հավատալ, որ «ծանրքաշային» բաղձալի այդ աթոռը բաժին կհասնի ԱՄԿ նախագահ Արտաշես Գեղամյանին։ Ասում են, թե նման քայլով Սերժ Սարգսյանը վերջապես իրականություն կդարձնի համապետական վերջին ընտրություններից հետո «գլոբալ» լռության դիմաց Գեղամյանին լուրջ պաշտոն տալու խոստումը` որպես հիմնավոր փաստարկ մեջտեղ բերելով հին «ապարատչիկի» նրա «գենետիկ» կարողությունները։

Դիտվել է՝ 5301

Մեկնաբանություններ