ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Համազգեստը նրանց լռեցրել է ու դարձրել գործիք

Համազգեստը նրանց լռեցրել է ու դարձրել գործիք
30.10.2024 | 14:04

Մինչև 2020 թվականը Արցախում բազմիցս հանդիպել եմ ոստիկանների, ովքեր քաղաքացիների նկատմամբ նույնպիսի վատ վարքագիծ էին ցուցաբերում, ինչպես հիմա ցուցաբերում են Հայաստանի ոստիկանները։ Հաճախ տեսնում էի ոստիկանների և նրանց ղեկավարների, որոնք ցինիկաբար այնքան վերևից էին խոսում մարդկանց հետ, կարծես աշխարհը նրանց ոտքերի տակ էր։ Ճիշտ նույնկերպ, ինչպես հիմա Հայաստանի ոստիկանության ղեկավարներն են։

2020-ի պատերազմից ամիսներ հետո Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցում ընկերոջս հետ քայլելիս մոտեցավ մի կին ու վախվորած ասաց, որ լսել է ադրբեջաներեն զրուցող երկու հոգու խոսակցություն։ Հետևեցինք այդ երկու հոգուն, հարցեր տվեցինք, փորձեցին հեռանալ, բռնեցինք, հանձնեցինք ոստիկաններին։ Վերջիններս էլ, փոխանակ վնասազերծեն հնարավոր դիվերսանտներին, մեզ համոզում էին, թե երևի Իրանից եկած բանվորներ են, ինչո՞ւ ենք բռնել այդ մարդկանց։

Հետո, իհարկե, ադրբեջաներեն խոսող երկու հոգուն Արցախի ոստիկանությունը բաց թողեց։ Հավես չունեին հետաքննություն անելու։

Մինչև Արցախի հանձնումը շատ ոստիկանների եմ տեսել Արցախում։ Նրանց մեջ կարգին, նվիրյալ մարդիկ էլ կային, բայց գրեթե բոլորը գերադասում էին լռել, պատճառաբանելով, թե համազգեստը թույլ չի տալիս կարծիք ունենալ։ Համազգեստը նրանց լռեցրել էր ու դարձրել գործիք։

Հիմա նրանցից շատերը Հայաստանում ինձ դիմում են տարբեր հարցերով, օգնություն են ուզում, ոմանց տեսնում եմ տաքսի քշելիս, ոմանց՝ սոցիալական տարբեր խնդիրներ լուծելու հարցերով։ Հաճախ չեմ էլ հիշեցնում իրենց արածները, բայց...

Հայաստանի ոստիկանները արդյո՞ք աչքի առաջ ունեն Արցախի ոստիկանների դառը փորձը։ Արդյո՞ք չեն հասկանում, որ մի օրում ամեն ինչ կարող է գլխիվայր շուռ գալ, և իրենց ընտանիքներն էլ կանգնեն լինել-չլինելու հարցի առաջ: Արդյո՞ք հասկանում են, որ օրվա իշխանությունները կարող են իրենց օգտագործել մինչև այն պահը, երբ պիտի նստեն օդանավ ու թռչեն երկրից, իսկ զոհեր պիտի տան հենց նրանք, ովքեր ծառայեցին հանցավոր իշխանությանը և դարձան երկիրը քանդող քլունգը։

Ամեն ոստիկան միաժամանակ երկրի դահիճն է և պահապանը։ Ոստիկանից է կախված՝ ինքը կլինի դահի՞ճ, թե՞ պահապան։

Բայց հիշեք՝ ոչինչ չի մոռացվում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ