Աստծո կանչը
Սեպտեմբերի 7
Աստծո իշխանությունն ու նրա բազուկների
Մշտնջենավոր զորությունը քեզ հովանի թող
Լինի (Բ. Օրինաց):
Բազուկներ. պաշտպանող բազուկներ, որ արտահայտում են սիրազեղ խնամքը ձեր Հոր, և իմ Հոր, որ երկնքում է: Մարդը իր նեղության ու դժվարության մեջ ոչ մի բանի կարիք այնքան չի զգում, որքան ապահով ապաստանի: Մի տեղ, ուր կարողանա պատսպարվել: Մի տեղ, որ ոչինչ և ոչ ոք չկարողանա խանգարել իրեն:
Հաճախ ասեք դուք ձեզ.
«Նա մեր ապավենն է»:
Ասեք այնքան, մինչև որ այս ճշմարտությունը ձեր էության մասը դառնա:
Ասեք այնքան, մինչև համոզվեք ու վստահ լինեք, որ ոչինչ չի կարող ձեզ վախեցնել:
Զգացեք այս ոչ միայն մինչև վախի անհետանալը, այլ մինչև այն ժամանակ, երբ ուրախության երգը զրնգա ձեր հոգիներում: Հավիտենական Ապավեն: Մշտնջենական Բազուկներ, որոնք ոչ միայն չգիտեն հոգնել, այլև ապահով են ու վստահելի: