ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Եկավ ձմեռվա վերջին ամիսը

Եկավ ձմեռվա վերջին ամիսը
01.02.2024 | 15:01

Եթե բոլոր ամիսները 30 օր լինեին, փետրվարը 35 օր կլիներ, իսկ նահանջ տարում՝ 36։ Բայց մարդիկ փետրվարից օրեր են վերցրել ու տվել մյուս ամիսներին, որովհետև ինչքան գարունը մոտենում է, էնքան մենք անհամբեր ենք դառնում, ու փետրվարի վերջին, երբ ամենաանհամբերն ենք՝ օր ենք հաշվում, մեկ էլ գարունը լրիվ ամսվանից երկու օր շուտ է գալիս։

Մենք մեզ բոնուս ենք արել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 4705

Մեկնաբանություններ