Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Բարձր գաղափարների հետ հաղորդակցվելու և մաքրագործվելու հրաշալի առիթ»

«Բարձր գաղափարների հետ հաղորդակցվելու և մաքրագործվելու հրաշալի առիթ»
10.07.2022 | 11:53

Հենց նոր ավարտեցի Գրիգոր Մովսիսյանի գրչին պատկանող «Վահագնի ծնունդը կամ մեր տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը» աշխատության ընթերցումը։


Նախ՝ զարմացրեց աստվածաշնչյան դիտանկյունից Մովսես Խորենացու «Հայոց պատմության» միջոցով փոխանցված պատումի մեկնությունը, որի ընկալումը, մինչ այս ընթերցումը, գոնե ինձ համար միանգամայն այլ դիրքերից էր, ապա և, երբ հետ էր տարված անգիտությանս գոցված վարագույրը, ապշեցրեց Վահագնի մասին ընթերցման աստվածաշնչյան խորքայնությունը։


Զարմացրեց թեկուզև նրանով, որ աշխատությունը հեղինակված է մեկի կողմից, ով մասնագիտությամբ ֆինանսիստ է և նույն այդ մասնագիտության բերումով պիտի որ այլ բաների վրա ծախսելու ժամանակ չունենար (թող ների Աստված այսպես արտահայտվելս), իհարկե, եթե հեղինակի պարագայում կանխավ բացառում ենք աստվածային շնորհի գործոնը։
Ընթերցողին է հանձնված փայլուն հայերենով շարադրված, աստվածաշնչյան իմաստություններով, Աստծո ճշմարտության լույսով ցողված հրաշալի գործ, որը ճանաչողականից, իմացականից զատ, ունի նաև գրականգիտական նշանակություն։ Ամենակարևորը՝ այս գիրքը բարձր գաղափարների հետ հաղորդակցվելու ևս մեկ հնարավորություն է, մաքրագործվելու հրաշալի առիթ։


Մարտին Հուրիխանյան

Դիտվել է՝ 24909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ