Ընդդիմության համահայաստանյան գործադուլին մայր բուհի 19 ֆակուլտետից 11-ն է միացել։ Հայտարարության տակ ստորագրած ԵՊՀ ֆակուլտետների դեկաններն ու դասախոսների մի մասը պահանջում են վարչապետի և կառավարության անհապաղ հրաժարականն ու միանում են մեկօրյա անհնազանդության միջոցառումներին: Մայր բուհի ռեկտորի պաշտոնակատարը ևս համակարծի՞ք է դեկանների ու դասախոսների հետ, Գեղամ Գևորգյանը, հարցն անպատասխան թողեց։
«Թերթում կարդացել եմ՝ 10-ն էր, ուրիշ տեղեկություն չունեմ», - ասաց Գևորգյանը: