Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Ջեբ­կի­րու­թ­յու­նը որ­պես գի­տակց­ված կե­ցու­թ­յուն

Ջեբ­կի­րու­թ­յու­նը որ­պես գի­տակց­ված կե­ցու­թ­յուն
22.12.2020 | 01:44

ԳԵՂՋ­ԿԱ­ԿԱՆ ԾԱՆ­ԾԱ­ՂԱՄ­ՏՈՒ­ԹՅԱՆ «ՀՄԱՅՔ­ՆԵ­ՐԸ»


Պարզ­վում է՝ խոր մո­լո­րու­թյուն է այն ըն­կա­լու­մը, թե ջեբ­կի­րու­թյունն ան­հա­տա­կան տն­տե­սա­կան գոր­ծու­նեու­թյան տե­սակ է։ Բավ է լի­նել դրա ար­հես­տա­վար­ժը, ու կա­րող ես «հմ­տու­թյուն­նե­րիդ» խոր­խո­րա­տը քա­շել նաև մի ամ­բողջ կա­ռույց։
Կոնկ­րե­տա­նա՞նք։ Խնդ­րեմ։
Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի (ՀԱԿ) ֆեյս­բու­քյան է­ջում կար­դում ենք. «Ինչ­պես հայտ­նում է Марс Медиа-ն՝ «Սու­սե­րով պար» և «Երկ­րա­շարժ» ֆիլ­մե­րը, ո­րոնք ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյուն են ստա­ցել Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի կող­մից, չորս ֆիլ­մե­րի հետ միա­սին գն­վել են Լա­տի­նա­կան Ա­մե­րի­կա­յում ցու­ցադ­րու­թյուն­նե­րի հա­մար»։


Մի կողմ թող­նե­լով, որ բրա­զի­լա­կան դիստ­րի­բյու­տո­րի ու Encripta վի­դեո­հար­թա­կի կող­մից ԾՈՐր ԾպՊ­ՌՈ-ի թո­ղար­կա­ծի մեջ Հա­յաս­տա­նի մաս­նակ­ցու­թյունն իր կի­նո­կենտ­րո­նով գրե­թե զրո­յա­կան է, հատ­կա­պես «Սու­սե­րով պա­րի» դեպ­քում, անց­նենք բուն դի­տար­կում­նե­րին, ո­րոն­ցում այդ նույն կա­ռույ­ցի մաս­նակ­ցու­թյու­նը ո՛չ միայն զրո­յա­կան չէ, այլև մե­ջը մե­կը մյու­սից զար­մա­նահ­րաշ, գու­նա­գեղ պատ­մու­թյուն­ներ ու­նի, ո­րոնց վեր­հա­նումն ու օ­րեն­քի դի­տան­կյու­նից ըն­թեր­ցու­մը մեր ի­րա­վա­պահ­նե­րից ար­հես­տա­վար­ժու­թյան լր­ջա­գույն քն­նու­թյուն են պա­հան­ջում։
Վե­րը բեր­ված հրա­պա­րա­կու­մով «միա­միտ» հմ­տու­թյամբ խառ­նե­լով ժա­մա­նա­կա­յին չա­փում­ներն ու ան­տե­ղյակ­նե­րին ա­պա­կող­նո­րո­շե­լով՝ միր­զա­խա­նյա­նա­կան կի­նո­կենտ­րո­նը փոր­ձում է հա­վա­տաց­նել, թե այն­քան էլ պե­տու­թյան վզին նս­տած կա­ռույց չէ, թե իբր իր ա­ջակ­ցու­թյամբ ստեղծ­ված ֆիլ­մերն այն­քա՜ն լավն են, որ մր­ցու­նակ են մի­ջազ­գա­յին հար­թա­կում, գն­ման են­թա­կա ապ­րանք են։ Սա­կայն, այս­քանն ա­նուղ­ղա­կի ա­սե­լով, այ­դու­հան­դերձ չի՛ հա­մար­ձակ­վում այն­քա՜ն ա­ռաջ գնալ, որ նաև հա­վե­լի, թե դրանք փող են աշ­խա­տում, փող են բե­րում՝ փոխ­հա­տու­ցե­լով ի­րա­կա­նաց­ված ծախ­սե­րը։ Չի՛ հա­մար­ձակ­վում, քան­զի այս դեպ­քում մեջ­տեղ կգան ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի կող­մից տր­վե­լիք ան­ցան­կա­լի բա­զում հար­ցեր, ո­րոնց առն­չու­թյամբ ա­ռար­կա­յա­կան մե­ծա­թիվ դի­տար­կում­ներ են ար­ված ՀՀ հաշ­վեքն­նիչ պա­լա­տի ու­սում­նա­սի­րու­թյու­նում։ ՈՒ քա­նի որ չա­փից ա­վե­լի «խե­լո­քու­թյու­նից» փորձ­ված աղ­վեսը եր­կու ոտ­քով է թա­կարդն ընկ­նում, է­ժա­նա­գին դի­վի­դենդ­նե­րի հրա­պույ­րին տր­ված կի­նո­կենտ­րոնն իր գլ­խին կանգ­նա­ծի գեղջ­կա­կան ծան­ծա­ղամ­տու­թյամբ վրի­պում է էա­կա­նում՝ ա­կա­մա ցու­ցա­նե­լով հան­ցա­վոր մաս­նակ­ցու­թյան լրա­ցու­ցիչ փաս­տեր մի ի­րո­ղու­թյան, որն իր ամ­բող­ջու­թյան ու ծա­վա­լայ­նու­թյան մեջ ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի վա­րույ­թում է՝ հա­րա­կից բաց­վող ու դեռ բաց­վե­լիք այլ դր­վագ­նե­րով։

«ԵՐԿ­ՐԱ­ՇԱՐԺՆ» ՈՒ «ՍՈՒ­ՍԵ­ՐՈՎ ՊԱ­ՐԸ»


Ինչ­պես լու­սան­կա­րում ե­ղած հա­վաս­տում­նե­րից տես­նում ենք, «Երկ­րա­շար­ժը».
-կի­նո­կենտ­րո­նի նախ­կին տնօ­րե­նու­թյան օ­րոք նկա­րա­հան­ված, 2016 թ. ար­տադ­րու­թյան ֆիլմ է,
-ար­տադ­րող եր­կր­ներ են Հա­յաս­տանն ու Ռու­սաս­տա­նը,
-հա­մաշ­խար­հա­յին ցու­ցադ­րու­մից ու­նե­ցել է ա­վե­լի քան 3 մի­լիոն 910 հա­զար, ռու­սաս­տա­նյա­նից՝ մոտ 3 մի­լիոն 630 հա­զար դո­լա­րի ե­կա­մուտ։
Չմո­ռա­նա­լով «Երկ­րա­շարժ» կի­նոն­կա­րին ըն­դա­մե­նը 8 մի­լիոն դրա­մով մաս­նակ­ցու­թյան փաս­տը, Հա­յաս­տա­նը «Սու­սե­րով պա­րին» մաս­նակ­ցել է ար­դեն... շուրջ 100 մի­լիոն դրա­մով ու դրա դի­մաց տես­նում ենք հետևյալ հղում­նե­րը՝
-ար­տադ­րող եր­կիր՝ Ռու­սաս­տան,
-ար­տադ­րու­թյան թիվ՝ 2018 (ա­սել է՝ շմիր­զա­խա­նյա­նա­կան ժա­մա­նակ­ներ),
-հա­մաշ­խար­հա­յին ցու­ցադ­րու­մից 21011, ռու­սա­կա­նից՝ 22 հա­զար դո­լար ե­կա­մուտ։
Հի­մա, խնդ­րում եմ, չզ­լա­նալ ու հա­մե­մա­տել այս ֆիլ­մե­րի վրա հա­յաս­տա­նյան կող­մի ծախ­սե­րը՝ «Երկ­րա­շարժ»՝ 8 մի­լիոն դրամ, «Սու­սե­րով պա­րը»՝ 100 մի­լիոն դրամ, դրանց հետ բե­րած կամ աշ­խա­տած փո­ղե­րը՝ հա­մա­պա­տաս­խա­նա­բար 7 մի­լիոն 540 հա­զար դո­լար ու... 43 հա­զար 011 դո­լար (հան­կարծ միամ­տո­րեն չմ­տա­ծեք, թե դրանք հա­յաս­տա­նյան բյու­ջե են մտել) և վեր­ջա­պես փոր­ձել հաս­կա­նալ, թե ի՛նչ «փայ­լուն» դե­րա­կա­տա­րու­թյամբ է կի­նո­կենտ­րո­նի գլ­խին հայ­տն­վել Շ. Միր­զա­խա­նյա­նը, ով օ­րենք­նե­րի կոպ­տա­գույն խախ­տու­մով ար­դեն 3,5 տա­րի կա­ռույ­ցի գլ­խին է ժ/պ-ի կար­գա­վի­ճա­կով, ու վե­րա­դա­սի բնավ պետքն էլ չէ օ­րենք­նե­րի ոտ­նա­հա­րու­մը։
«Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի և հա­րա­կից այլ դր­վագ­նե­րով մյուս փաս­տե­րի մա­սին մենք ա­մե­նայն ման­րա­մաս­նու­թյամբ չենք խո­սի, քա­նի որ դրանց վե­րա­բեր­մամբ ե­ղել են մեր մի քա­նի ծա­վա­լուն հրա­պա­րա­կում­նե­րը, ո­րոնց հի­ման վրա ՀՀ քնն­չա­կան կո­մի­տեի վա­րույ­թում գործ կա հա­րուց­ված, սա­կայն չէինք էլ ու­զե­նա այս հա­վե­լյալ հի­շա­տա­կու­մը չա­նել, քան­զի այն նույն­քան հա­վե­լյալ ան­գամ հու­շում է «Սու­սե­րով պա­րը» ֆիլ­մով շմիր­զա­խա­նյա­նա­կան կի­նո­կենտ­րո­նի ա­րած մա­նի­պու­լյա­ցիա­նե­րի մա­սին։

ՀԸ՞, ՀԱՐ­ՑԵՐ ԿԱ՞Ն


Ի հա­վե­լումն ե­ղած վկա­յում­նե­րի, որ բա­ցի 100 մի­լիոն դրամ տրա­մադ­րե­լուց ու հա­վա­նա­բար դրա տակ թաքն­ված ստ­վե­րա­յին գոր­ծո­ղու­թյու­նե­րից զատ ՀԱԿ-ը «Սու­սե­րով պա­րը» ֆիլ­մի հետ այլ առն­չու­թյուն չու­նի։ Սույ­նը հա­վաս­տում է և kinobusiness.com-ի 07.05. 2018 թվագ­րու­թյամբ հրա­պա­րա­կու­մը. «Ռե­ժի­սոր Յու­սուպ Ռա­զի­կո­վը Հա­յաս­տա­նում ա­վար­տեց «Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի նկա­րա­հա­նում­նե­րը... Ռու­սաս­տա­նի մշա­կույ­թի նա­խա­րա­րու­թյան ա­ջակ­ցու­թյամբ կի­նոն­կա­րի պրո­դյու­սե­րու­թյունն ա­նում է Ռու­բեն Դիշ­դի­շյա­նի «Մարս մե­դիա» կի­նոըն­կե­րու­թյու­նը»։
Հը՞։ Հար­ցեր կա՞ն։ Որ­պես ֆիլ­մի ար­տադ­րու­թյա­նը մաս­նակ­ցած կողմ, այս­տեղ Հա­յաս­տա­նի ու նրա կի­նո­կենտ­րո­նի մա­սին տես­նում ե՞ք որևէ հի­շա­տա­կում։ Հի­մա շատ սխալ­ված կլի­նե՞մ, ե­թե շուռ գամ ու հարց­նեմ. «Ի դեմս Հա­յաս­տա­նի ազ­գա­յին կի­նո­կենտ­րո­նի, «Սու­սե­րով պա­րը» ֆիլ­մին 100 մի­լիոն դրամ որ­պես ի՞նչ էիր տրա­մադ­րում, կի­նո­կենտ­րո­նի այ ոչ ու բա­րով տնօ­րե­նի ժ/պ Միր­զա­խա­նենց Շու­շո, նշա­նիդ օ­ժի­տի գու­մա՞րն էիր ամ­բող­ջա­ցում»։ Շա՞տ սխալ­ված կլի­նեմ, ե­թե շուռ գամ ու ՀՀ հպարտ քա­ղա­քա­ցու ա­նա­ռողջ հե­տաքր­քր­վա­ծու­թյամբ փոր­ձեմ ի­րա­զեկ­վել. ««Սու­սե­րով պա­րը» կի­նոն­կա­րի պատ­մու­թյան մութ կող­մե­րը քն­նե­լու, վեր հա­նե­լու հա­մար դեռ ինչ­քա՞ն ժա­մա­նակ է անհ­րա­ժեշտ ՀՀ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին, երբ ՀՀ վե­րաքն­նիչ պա­լա­տի բե­րա­նով գոր­ծի ա­ռյու­ծի բա­ժի­նը ծա­մած, դեմ­ներդ դրած է նաև «Սու­սե­րով պա­րին» հա­ջոր­դած հա­վե­լյալ բա­ղադ­րիչ­նե­րով»։
Սա­կայն սույ­նով մեր բուն խն­դի­րը կի­նո­կենտ­րո­նում առ­կա ֆի­նան­սա­կան քյալ­լա­գյո­զու­թյուն­նե­րը վեր­հա­նե՛­լը չէ միայն, ո­րոնք, ի դեպ, միայն մեր հու­շում­նե­րով չեն ամ­բող­ջա­նում։ Շմիր­զա­խա­նյան կի­նո­կոմ­բի­նա­տո­րի մե­քե­նա­յու­թյուն­նե­րը դի­տար­կած այլ կա­ռույց­ներ էլ կան. մե­կը Հաշ­վեքն­նիչ պա­լատն է փաս­տե­րի իր ար­ձա­նագ­րու­մով ու ՀՀ ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն ի­րա­զե­կու­մով։ Ի դեպ, պա­լա­տի այդ բա­ցա­հայ­տում­նե­րից վեր­ջի­նիս սար­սափն այն­քա՜ն մեծ է ե­ղել, որ, մո­ռա­ցած իր հո­վա­նա­վո­րյա­լին, փու­թա­ցել է խայ­տա­ռակ բա­ցա­հայ­տում­նե­րից տրա­քող փա­թե­թը ժամ ա­ռաջ հանձ­նել ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյա­նը։ Մյուս կա­ռույ­ցը ՝իլ­մար­տադ­րող­նե­րի հա­մա­հայ­կա­կան ֆե­դե­րա­ցիան է կի­նո­կենտ­րո­նի ու ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կայ­քե­րում տե­ղադր­ված փաս­տե­րի հի­ման վրա ի­րա­կա­նաց­րած մո­նի­տո­րին­գի ար­դյունք­նե­րով, ո­րոն­ցով հա­վաստ­վում-վկայ­վում է, որ շմիր­զա­խա­նյա­նա­կան տի­րա­պե­տու­թյան տա­րի­նե­րին հայ կի­նո­յում փո­շիաց­վել է ա­վե­լի քան մեկ մի­լիարդ 200 մի­լիոն դրամ։
Սա­կայն ե­թե կու­զեք շատ ա­վե­լի ան­կեղ­ծու­թյուն, մեր մտա­հո­գու­թյու­ներն ան­գամ ֆի­նան­սա­կան այս այ­լան­դա­կու­թյուն­ներն էլ չեն, ո­րոնց ջր­վե­լու հետ հույ­սեր է կա­պում կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ-ն՝ ու­նե­նա­լով ժա­մա­նա­կի մեջ գոր­ծը «քնեց­նե­լու» ակն­կա­լիք, ին­չի հա­ճույ­քը, բնա­կա­նա­բար մենք նրան չենք ըն­ձե­ռի՝ ել­նե­լով այդ նույն հայ կի­նո­յի շա­հե­րից։ Շ. Միր­զա­խա­նյա­նը հայ կի­նո­յի ու ի­րա­կա­նու­թյան հա­մար ան­հա­մե­մատ սար­սա­փե­լի երևույթ է ա՛յլ, ա­վե­լի ա­ռանց­քա­յին ա­ռու­մով, ո­րի ուղ­ղա­կի ու ա­նուղ­ղա­կի ար­դյունք­նե­րը, որ­պես եր­կիր, պե­տու­թյուն, ազգ, լիու­լի խփշ­տե­ցինք դա­վա­ճա­նա­կան ձեռ­քով մեզ պար­տադր­ված այս 44-օ­րյա ա­ղե­տա­լի պա­տե­րազ­մում։


«ՄԵ­ԼԻՑ» «ՉՆ­ՉԻԿ» ՀՈ­ԳԵ­ԳԱ­ՐՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ


Ճա­կա­տագ­րի հեգ­նան­քո՞վ, թե՞ դրա լավ էլ հա­տու դի­տա­վո­րու­թյամբ Շ. Միր­զա­խա­նյա­նի՛ օ­րոք մե­զա­նում կյանք տր­վեց «Մել» կի­նոն­կա­րին։ Սե­ռա­փոխ մար­զի­կի կյան­քի կի­նո­վա­վե­րա­ցու­մը, որ ի­րա­կա­նում այ­լա­սեր­վա­ծու­թյան բա­ցա­հայտ քա­րոզ էր, այդ կեղ­տոտ խա­ղի մեջ հայ կի­նո­յի լկ­տի ներ­քա­շում, հան­րու­թյան բարձ­րաց­րած ընդ­վզ­ման տակ հրամց­վեց որ­պես եր­բեմ­նի ծան­րոր­դի մար­զա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րը ներ­կա­յաց­նե­լու փորձ, մինչև որ այն իր պաշտ­պա­նու­թյան տակ ա­ռավ վար­չա­պետ կարգ­ված Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ով խն­դի­րը զգա­յա­կան հար­թու­թյուն տա­նե­լով ու որ­պես ան­հա­տի ող­բեր­գու­թյուն ներ­կա­յաց­նե­լով, փաս­տո­րեն ոչ միայն իր հո­վա­նու տակ վերց­րեց իշ­խա­նու­թյան մա­կար­դա­կով սեր­ման­վող այ­լա­սեր­վա­ծու­թյու­նը, այլև մար­տահ­րա­վե­րի տես­քով հայ­տա­րա­րեց, որ հպարտ է ֆիլ­մի նկա­րա­հան­մա­նը կա­նաչ լույս ցու­ցա­նած նա­խա­րա­րու­թյան ո­րո­շու­մով։
Հայ­րե­նի­քը 44-օ­րյա պա­տե­րազ­մա­կան ա­վան­տյու­րա­յի մեջ ներ­քա­շա­ծը հար­կավ ու­րիշ բա­նե­րով էլ կա­րող է «հպարտ» լի­նել, սա­կայն նկա­տենք, որ ա­մեն ին­չի վրա ազ­դե­լու լծակ­նե­րը ձեռ­քի տակ ու­նե­նա­լով հան­դերձ չզո­րեց գեթ մեկ հե­ռուս­տաըն­կե­րու­թյան պար­տադ­րել կամ հա­մո­զել «Մե­լը» ցու­ցադ­րե­լու հա­մար­ձա­կու­թյու­նը ստան­ձել։ Ա­վե­լին, ոչ մի հ/ը չու­նե­ցավ կի­նո­կենտ­րո­նի տնօ­րե­նի ժ/պ-ի մտ­քի «խո­րու­թյունն» ու «բա­րո­յա­կա­նու­թյու­նը», որ հա­մար­ձակ­վեր բա­ցա­հայտ այ­լա­սե­րում քա­րո­զող ֆիլ­մը դի­տար­կել որ­պես պար­զա­պես մար­զա­կան հա­ջո­ղու­թյուն­նե­րի անդ­րա­դարձ։
Այս­տեղ թերևս ա­վե­լորդ չհա­մա­րենք նկա­տել, որ ազ­գա­յին, բա­րո­յա­կան ար­ժե­հա­մա­կարգ, հոգևոր նկա­րա­գիր քայ­քա­յող «Մել» կի­նոն­կա­րին ա­ռանց վա­րա­նե­լու 20 մի­լիոն դրամ հատ­կաց­րած կի­նո­յի Շու­շոն, ով ո­չինչ հենց այն­պես չի տա­լիս ու ա­նում (այս մաս­նա­վո­րե­ցու­մը հա­տուկ ի­րա­վա­պահ մար­մին­նե­րի հա­մար է ար­վում) իր ձեռ­նա­սուն փոր­ձա­գետ­նե­րի ու­ժե­րով ար­գե­լա­փա­կեց 20 հո­գու կյանք փր­կած, աշ­խար­հի ու Եվ­րո­պա­յի բազ­մա­կի չեմ­պիոն, ի­րա­պես ազ­գա­յին հե­րոս Շա­վարշ Կա­րա­պե­տյա­նի մա­սին ֆիլ­մի հայ­տը՝ ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ չհան­դուր­ժե­լով, որ լե­գեն­դար սու­զա­լո­ղոր­դը սե­ռա­կան ա­ռողջ կյան­քի ջա­տա­գով է ու դրա­նով ար­դեն իսկ ոչ միայն ան­հե­տաքր­քիր, այլև հա­սա­րա­կու­թյան հա­մար վտան­գա­վոր անձ։
Շա­րու­նա­կենք։ Տես­նե­լով, որ «Մե­լի» հետ կապ­ված այ­լան­դա­կու­թյու­նը հա­ջո­ղու­թյամբ խփշ­տեց, Շ. Միր­զա­խա­նյա­նը 16,5 մի­լիո­նի մաս­հա­նու­մով ոչ միայն գնաց իր հա­ջորդ «խի­զախ­մա­նը»՝ տաս­նա­մյա­կից ա­վե­լի այդ­պես էլ գլուխ չե­կող «Չն­չիկ» կի­նոն­կա­րի ամ­բող­ջաց­մա­նը, այլև եր­կար ժա­մա­նակ այդ ֆիլ­մի լու­սան­կար­նե­րով «պատ­վեց» կի­նո­կենտ­րո­նի ֆեյս­բու­քյան է­ջի դի­մա­պա­տի գլ­խա­դի­րը։
Ինչն էր այս կի­նոն­կա­րում հատ­կա­պես գե­րել Շ. Միր­զա­խա­նյա­նի՞ն։
Ակն­հայ­տո­րեն ոչ միայն կի­նո­կենտ­րո­նում ֆիլմ-հանձ­նա­կա­տա­րի հո­րին­ված պաշ­տո­նի վրա նս­տեց­ված Մե­լիք Կա­րա­պե­տյա­նի գոր­ծո­նը, ով նաև «Չն­չի­կի» պրո­դյու­սերն էր։ Ի­րա­կա­նում տնօ­րե­նի ժ/պ-ին կի­նոն­կա­րում խո­րա­պես հու­զել էր միայն ի՛ր ու­ղե­ղի ծալ­քե­րին հա­սա­նե­լի ազ­գա­յին ու հա­մա­մարդ­կա­յին գա­ղա­փար­նե­րի ներ­թա­փան­ցու­մը։ ՈՒ քա­նի որ նրա մտ­քի խո­լա­կան թռիչ­քին ու խո­րու­թյա­նը հաս­նելն անհ­նար է, ա­վե­լի լավ է հենց ի­րեն էլ լսենք. «Ի­րա­կա­նում շատ կարևոր է ֆիլ­մե­րում պահ­պա­նել ազ­գա­յի­նը, ո­րը հա­մա­մարդ­կա­յին ար­ժեք ու­նի, և մա­նա­վանդ լավ է, երբ դրանք արժևոր­վում են մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նե­րում, դառ­նում են ե­կամ­տա­բեր` մտ­նե­լով տե­ղա­կան և ար­տա­սահ­մա­նյան կի­նո­վար­ձույթ: ...«Չն­չիկ» ֆիլ­մի հիմ­քում ի­րա­կան մի դեպք է, ո­րը պա­տա­հել է Հա­յաս­տա­նի գյու­ղե­րից մե­կում: Ե­րի­տա­սարդ աղջ­կա հայ­րը սպա­նել էր իր դս­տե­րը, ո­րը հա­մար­ձակ­վել էր ա­ռանց օ­րի­նա­կան ա­մուս­նա­նա­լու հղիա­նալ: Վա­խե­նա­լով, որ իր ըն­տա­նի­քը կա­րող է ա­դա­թով ապ­րող հա­մա­գյու­ղա­ցի­նե­րի մոտ ծի­ծա­ղի ար­ժա­նա­նալ, ըն­տա­նի­քի հայ­րը գե­րա-դա­սել էր ա­ռանց ա­վե­լորդ աղ­մու­կի «ջն­ջել» իր դս­տեր հետ­քը»:
Ա­հա ոչ թե բա­զա­յին, այլ տար­րա­կա՛ն գրա­գի­տու­թյան բա­ցա­կա­յու­թյան պատ­ճա­ռով ազ­գա­յի­նի ու հա­մա­մարդ­կա­յի­նի մա­սին հայ կի­նո­յի Շու­շո­յի ու­նե­ցած «ի­մա­ցու­թյան» փայ­լա­տա­կում­ներն ու խտա­ցում­նե­րը, որ­տեղ նրան ոգևո­րա­ծը հոր կող­մից դս­տե­րը կաց­նա­հա­րե­լու փաստն է։ Թուր­քի նման։ Հաս­կա­նում ե՞ք, թե այս զազ­րե­լի, զար­հու­րե­լի մաս­նա­վոր դեպ­քով հա­մե­մա­տա­կան ի՛նչ հար­թու­թյան վրա է փոր­ձում հա­յին կանգ­նեց­նել հայ կի­նո­յի գլ­խին հայ­տն­ված սույն ար­դեն չեմ էլ կա­րող ա­սել, ին­չա­բա­րոն ու ի՛նչ գի­տակց­ված դի­տա­վո­րու­թյամբ է դա բե­րել կի­նո։
Ա­հա՛ ազ­գի բա­րո­յա­կան, հոգևոր նկա­րագ­րի, ար­ժե­հա­մա­կար­գա­յին հաս­կա­ցու­թյուն­նե­րի մա­սին Շ. Միր­զա­խա­նյա­նի կի­նոըն­կա­լումն ու պատ­կե­րա­ցում­նե­րը, ու սա մենք լռե­լյայն հան­դուր­ժում ենք։ Հար­կավ շատ բա­նե­րի օ­րի­նա­կով սրան էլ կա­րե­լի էր ան­լր­ջու­թյամբ մո­տե­նալ՝ մտա­ծե­լով, որ կյան­քում նմա՞ն ա­նու­ղեղ­ներ ու ա­նու­ղե­ղու­թյուն­ներ, խեն­թու­թյուն­ներ ու խե­լա­գա­րու­թյուն­ներ են լի­նում, սա­կայն չմո­ռա­նանք, որ խոս­քը վե­րա­բե­րում է հայ կի­նո­յի գլ­խին հայ­տն­վա­ծին, ու այս թյու­րի­մա­ցու­թյան դե­մը ոչ մե­կը չի ու­զում առ­նել։
Հի­շու՞մ եք՝ ա­մե­րի­կյան մի ֆիլմ կար խիստ ու­շագ­րավ «Խե­լա­կո­րույս, խե­լա­կո­րույս, խե­լա­կո­րույս աշ­խարհ» վեր­նագ­րով։ Մեր պա­րա­գա­յում տար­բե­րու­թյունն այն է, որ ե­թե այն­տեղ դա կի­նո­նյու­թի վե­րա­ծած ըն­դա­մե­նը զա­վեշ­տա­լի պատ­մու­թյուն էր, մեզ մոտ դառն ի­րա­կա­նու­թյուն է՝ հո­գե­կան հի­վանդ­նե­րի ձեռ­քով օ­տար­վող հայ­րե­նի­քի ող­բեր­գու­թյան ֆո­նին։
Իսկ այդ մո­լա­գար­նե­րին ով­քե՞ր են սնում, միտք ու գա­ղա­փար տա­լիս։
Բնա­կա­նա­բար գա­ղա­փա­րա­կան թե­րուս­ներն ու տհաս­նե­րը։

Մար­տին ՀՈՒ­ՐԻ­ԽԱ­ՆՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 31808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ