Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ալեն Դելոնը, Ֆանի Արդանը, Պիեռ Ռիշարը, Կլաուդիա Կարդինալեն, Նիկոլա Ազնավուրը և 115 ֆրանսիացիները՝ հանուն Հայաստանի ու Արցախի

Ալեն Դելոնը, Ֆանի Արդանը, Պիեռ Ռիշարը, Կլաուդիա Կարդինալեն, Նիկոլա Ազնավուրը  և 115 ֆրանսիացիները՝ հանուն Հայաստանի ու Արցախի
22.11.2020 | 10:15

Ֆրանսիացի 120 մշակույթի գործիչներ՝ նրանց թվում Ալեն Դելոնը, Ֆանի Արդանը, Ժան Ռենոն, Ժյուլիետ Բինոշը Պիեռ Ռիշարը, Կլաուդիա Կարդինալեն, Կոստա Գավրասը, բաց նամակով կոչ են արել աջակցել Հայաստանին ու Արցախին: Նամակը նոյեմբերի 20-ին հրապարակել է Le Figaro-ն:

1915-ին Օտոմանյան կայսրության առաջնորդների կողմից հայերի ցեղասպանությունից մեկ դար անց այդ ժողովուրդը նորից դարձել է երկու ավտորիտար վարչակարգերի զոհը: Երկու վարչակարգերն էլ՝ և Բաքվում, և Անկարայում, հրահրում են միջէթնիկական ատելություն, որ ամրապնդեն իրենց բացարձակ իշխանությունը ևս մեկ արյունոտ ավարով:

Հայ ժողովրդի ճակատագիրը նորից ոտնահարվեց Լեռնային Ղարաբաղում, որ հայերն անվանում են Արցախ: Երկու հազարամյակից ավելի այնտեղ ապրում են համեստ ու հպարտ մարդիկ, որ ամբողջ սրտով կապված են այդ խստաշունչ ու հրաշագեղ հողին: Նրանք ցանկանում էին ապրել այնտեղ, որտեղ իրենց նախնիները կառուցել են տներ, դպրոցներ ու փառահեղ եկեղեցիներ՝ անմատչելի լեռների սրտում և հերկելու համար դժվարամատչելի հարթավայրերում: Առանց որևէ մարդկային հարգանքի Ռեջեփ Էրդողանի Թուրքիան և Իլհամ Ալիևի Ադրբեջանը վճռեցին ոչնչացնել այդ օրինական ձգտումները:

Հայերի համար Ղարաբաղը նախևառաջ մարմնավորում է ժողովուրդն իր նախնիների մշակույթով, երաժշտությամբ, պարերով և մնացյալ աշխարհին միանալու ցանկությամբ՝ դադարելով անկլավ լինել: Բաքվի ու Անկարայի իշխանությունների համար խոսքը առաջին հերթին տարածքի մասին, է, որի վրա ցանկացած գնով պետք է ծածանվի Ադրբեջանի դրոշը՝ թուրքական հատուկ ջոկատայինների, խաղաղ քաղաքացիներին սպանելու համար ուղարկված դրոնների ու վարձկան ջիհադիստների, որոնց վճարում են սպանելու համար: Արդեն ապացուցված է, որ Ադրբեջանն օգտագործել է միջազգային իրավունքով արգելված կասետային ռումբեր: Պայքարը բացարձակապես անհավասար էր:

Հայերն այդ պատերազմը չէին ուզում, բայց նրանք ստիպված էին կռվել, որ ապրեն: Ադրբեջանցիների համար դա ազգային հպարտության հարց է սոսկ: Ադրբեջանի նախագահը հստակ նշեց իր մտադրությունները, երբ կոնֆլիկտի առաջին օրերին հայտարարեց. ՙՄենք նրանց շների պես հալածում ենք՚: Նա այդ նախադասությունը կրկնեց խաղաղ բնակչության Արցախից դուրս գալուց հետո՝ հայտարարելով, որ հպարտանում է իր խոստումը կատարելով: 21-րդ դարում այդպիսի արհամարհանքը մարդկանց նկատմամբ, ատելության այդ տոնահանդեսը ամենախոր զայրույթն է առաջացնում: Դա չպետք է տեղի ունենա:

Այդ պատճառով՝

#ես աջակցում եմ Հայաստանին

#ես աջակցում են Արցախին

Նամակը ստորագրել են՝ Սիմոն Աբգարյանը, Բրյունո Աբրահամ-Կրեմերը, Ալեն Ալթինօղլուն, Կարինե Արաբյանը, Ֆանի Արդանը, Արիան Ասարիդը, Իվան Ատալը. Ժակ Ատալին, Սերժ Ավետիքյանը, Նիկոլա Ազնավուրը, Ռոլան Հայրապետյանը, Դավիթ Հարությունյանը, Ժորժ Բենսուսենը, Ֆրանսուա Բեռլեանը, Ստեֆան Վեռնը, Դանիել Բիլալյանը. Ժյուլիետ Բինոշը, Դանի Բուն, Գիյոմ Բուրգոնը, Ամիթ Բոզարսլանը, Ստեֆան Բրետոնը, Դանի Բրիյանը, Պասկալ Բրյուկները, Ժան-Քրիստոֆ Բյուիսոնը, Կլաուդիա Կարդինալեն, Վիրժինի Կարտոնը, Ժերար Շալիանը, Ֆրանսուազ Շանդերնագորը, Ժան Լյուկ Շոպլենը, Գրեգուար Կոլենը, Ժան- Ֆրանսուա Կոլոսիմոն, Կոստա Գավրասը, Բորիս Ցիրյուլնիկը, Օդրի Դանան, Քսավիե Դարկոսը, Ժան Պիեռ Դարուսենը, Անահիտ Դասե Տեր-Մեսրոպյանը, Դիդիե Դեկունը, Մարինա Դեդեյանը, Առնո Դելալանդը, Ալեն Դելոնը, Օլիվիե Դելորմը, Ֆրանսուա Քսավիե Դեմեզոնը, Անաիս Դեմուստիեն, Էրիկ Դենեսեն, Նեգար Ջավադին, Քարիմ Դրիդին, Միշել Դրյուկերը, Ալեն Դյուոն, Ժան Դյուժարդենը, Վենսան Դյուկլերը, Ատոմ Էգոյանը, Ֆրեդերիկ Էնսելը, Սոֆի Ֆոնտանելը. Կարոլին Ֆուրիեն, Թիերի Ֆրեմոնը, Լորան Գոդեն, Իվ դե Գոլը, Լորան Գերան, Ֆրանց Օլիվիե Գիզբարը, Իզաբել Ջորդանոն, Թիերի Գոդարը. Ռոբեր Գեդիկյանը, Միշել Խազանավիչուսը, Լորան Էրբիետը, Պատրիկ Էռնանդեսը, Նենսի Հյուստոնը, Ալեքսանդր Ժարդենը, Խիեռ Ժյուդե դե լա Կոմբը, Միշել Յանը, Նելլի Կապրիելյանը, Ռոբեր Քեշիշյանը, Արսինե Խանջյանը, Էլի Կլեյմանը, Ռիշար Լաբևիերը, Ալեքսանդրա Լապիերը, Կամի Լորանսը, Պասկալ Լեժիտիմյուսը, Ժիլ Լելյուշը, Կլոդ Լելյուշը, Ժան ժակ Լեմետրը, Գրեգուար Լեպրենս Ռենգեն, Բեռնար Անրի Լևին, Օլիվիե Լուստոն, Մաթիե Մադենյանը, Բենուա Մաժիմելը, Ժան Պիեռ Մահեն, Քրիստիան Մակարյանը, Վարդան Մամիկոնյանը, Բրունո Մանտովանին, Միշել Մարիանը, Ժերար Մեյլանը, Ժակ Ալեն Միլերը, Ֆրեդերիկ Միտերանը, Օլիվիե Մոնժենը, Էրիկ Մորենը, Տիբո դե Մոնտեգյուն, Վահրամ Մուրատյանը, Լոլա Նայմարկը, Ջեսիկա Նելսոնը, Ջեկի Ներսեսյանը, Վերոնիկ Օլմին, Միշել Օնֆրեն, Էրիկ Օրսենան, Ֆրեդերիկ Ժան Օսանը, Բենժամեն Պաենամարիան, Ռաֆայել Պերսոնազը, Միշել Պետրոսյանը, Պատրիկ Պուավր դ’Արվորը, Ժերար Պյուլիսինոն, Միշել Կենտը, Քրիստոֆ Ռոկը, Ժան Ռենոն, Պիեռ Ռիշարը, Անրի Ռոան Ռոզենբլատը, Մյուրիել Ռոբենը, Ալեքսանդր Ռոմանեսը, Տատյանա դե Ռոնեն, Ժան-Մարի Ռուարը, Ժերար Սայանը, Բուալեմ Սանսալը, Լևոն Սայանը, Ժան Սևիլիան, Ժիբեր Սինուեն, Աստրիդ Սիրանոսյանը, Զինեդին Սուալեմը, Նիկոլա Ստեյլը, Ռոբենսոն Ստևենենը, Պիեռ Անդրե Տագիեֆը, Բերտրան Տավերնիեն, Իվ Տերնոնը, Ալեն Թերզյանը, Սիլվեն Տեսոն, Մարկ Տիգրանը, Արա Թորանանը, Վալերի Թորանյանը, Ռոզալբա Թորեսը, Ֆիլիպ Տորետոնը, Թիերի Վանդոմը, Մարի Վերմիյարը, Մարեն դե Վիրին, Շառլ Վիլնյովը, Ֆիլիպ Վելշը, Իսմահան Յակինը, Տիգրան Եգավյանը, Բենուա Իվերը, Կորին Զարզավադյանը, Պիեռ Զիադեն

RFI

Հ.Գ. Նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը քննարկելու է Արցախի ճանաչման հարցը, հասարակական-քաղաքական գործիչների, արվեստագետների նամակները, 20-ից ավելի քաղաքների՝ այդ թվում Փարիզի ու Մարսելի, ճանաչումները, վկայում են, որ ֆրանսիացի սենատորները կանեն այն, ինչ իրենց նախորդները արեցին 2001-ին՝ ճանաչելով հայոց ցեղասպանությունը: Ընթացակարգերը Ֆրանսիայում այնպիսին են, որ հնարավոր ճանաչումը այլևս չի ազդի պատերազմի ընթացքի վրա, բայց կդառնա վճռորոշ գործոն Արցախի կարգավիճակի բանակցություններում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 12094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ