Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Ա՜խ, Տե՛ր Աստված...

Ա՜խ, Տե՛ր Աստված...
21.04.2023 | 10:53

Մարդի՛կ, չեք հոգնե՞լ «Միասնություն» անիմաստ ու նաև գլխակեր կոչից:
2017 թվին Հայաստանը ընտրեց խորհրդարան:
Հայ ժողովրդի այդ ընտրյալներն էլ, 2018 թվականի մայիսի 8-ին միավորվեցին ու ընտրեցին Նիկոլին վարչապետ:
Ժողովուրդն էլ , մայրաքաղաքի փողոցներում ու հրապարակներում ծփում էր, ալիքվում, գինի ու քյաբաբ - խորոված վայելում:
Ի՞նչ ստացանք համաժողովրդական այդ միասնությունից,
մի վարչապետ Նիկոլ ու ՔՊ-ի իշխանություն:
Ի՞նչ ստացանք այդ համատարած միասնականության քեֆ-ուրախությունից, քաբաբ -խորովածից ու գինուց:
Սգո սեղաններ, քելեխի խաշլամա ու դառը օղու բաժակ:
Սա՛ է ձեր երազած միասնականության վերջնաարդյունքը:
Հեռու տարեք ձեր միասնականությունը :
«Ամբոխը կենդանի գերեզման է», ինչպես Աստվածաշնչում է ասվում:
Միասնական ամբոխն էլ՝ վերջնական կործանում:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2290

Մեկնաբանություններ