Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Չարիքը չեն բուժում, դրանից ազատվում են...

Չարիքը չեն բուժում, դրանից ազատվում են...
19.04.2023 | 22:30

2022 թ. ապրիլի 13-ին Հայաստանի Հանրապետության վարչապետը Ազգային ժողովի բարձրադիր ամբիոնից հայտարարեց, որ իբրև թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի «նշաձողը»:

2023 թ. ապրիլի 18-ին հայտարարեց, որ չի ընդունում Արցախի ինքնորոշման միջազգային իրավունքը և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, համեմելով, որ Արցախի իշխանություններն ի սկզբանե տեղյակ են եղել իր կողմից տարվող բանակցային գործընթացին:

Այն, որ ՀՀ իշխանությունները օտարածին, ադրբեջանամետ, ապազգային ու հայատյաց են, ապացուցել են բազմիցս: Սակայն պետք է արձանագրել, որ Արցախի իշխանությունները, նախագահի գլխավորությամբ, այդ հանցավոր խմբի անդամներն են ու իրենց հեզությամբ, ենթարկվելու պատրաստակամությամբ, մեծագույն չարիք են դարձել Արցախի Հանրապետության ու այստեղի ժողովրդի համար:

Չարիքը չեն բուժում, դրանից ազատվում են...

Մետաքսե ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 2611

Մեկնաբանություններ