Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Սերժը չգիտե՞ր, թե ո՛վ է Նիկոլ կոչեցյալը

Սերժը չգիտե՞ր, թե ո՛վ է Նիկոլ կոչեցյալը
14.04.2023 | 20:46

Անցած ամբողջ երեսուն տարիների ընթացքում Հայաստանում հետևողականորեն իրականացվում էր կառավարելի հասարակության ստեղծման գործընթացը։

Փոքր բնակավայրերում հատկապես դա պարզ է երևում, որովհետև բոլորը բոլորին ճանաչում են։

Հիմա սուտ են թե՛ Ռոբերտի, թե՛ Սերժի (Նիկոլի կնքահայր ԼՏՊ - ին հանեմ) մորմոքումներն այս ամենի վերաբերյալ։

Իրենք բացահայտ օժանդակել են նման հասարակության ստեղծմանը, իրենք օգտվել են այդ հասարակության ծառայություններից։ Հատկապես Սերժը, խրախճանքների մեջ էր իր ողջ թիմով։ Ե՛վ ԱԱԾ- ի պետ էր եղել, և՛ վարչապետ էր եղել, չգիտե՞ր, թե ո՛վ է Նիկոլ կոչեցյալը։

Գիտեր, նույնիսկ շա՜տ լավ գիտեր։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ

Դիտվել է՝ 1536

Մեկնաբանություններ