Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Էս ի՜նչ ամենաթողություն է

Էս ի՜նչ ամենաթողություն է
13.04.2023 | 10:33

Ինձ շատ հետաքրքիր է. Գյումրու թիվ 21 դպրոցի տնօրենի նկատմամբ ինչու՞ քրեական վարույթ չի հարուցվել:
Ստուգումներից հետո հայտնաբերվել է, որ տնօրենը տարիներ շարունակ դասարանից դասարան է տեղափոխել Գյումրու բարձրաստիճան դեմքերից մեկի թոռներին, որոնք գտնվել են Ռուսաստանում։
Գյումրիում մարդիկ այնպիսի փաստերից են խոսում, որ կապշեք։
Էս ի՜նչ ամենաթողություն է:
Ոմանց թվում է, որ էսօր նիկոլիստ, նախորդ տարիներին` Սերժ-ՀՅԴ լինելով, ինդուլգենցիա՞ են ստացել։
Ասել եմ` հերթով բոլորին բացահայտելու եմ։

Լիլիթ ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 2039

Մեկնաբանություններ