Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը թուրք պաշտոնակցի՝ Հաքան Ֆիդանի հետ Անկարայում տված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է. «Ներկայում խաղաղության համաձայնագրի կնքման հիմնական խոչընդոտը մեր երկրներին ներկայացվող տարածքային հավակնություններն են, որոնք շարադրված են Հայաստանի Սահմանադրությունում»:                
 

Թշնամին գործում է շատ պրագմատիկորեն

Թշնամին գործում է շատ պրագմատիկորեն
12.04.2023 | 23:19

Երեկվանից Ալիևը խոսում է Հայաստանի հետ «խաղաղության» պայմանագրի կնքման անհրաժեշտության մասին:

Ընդ որում, խոսում է ամենաբարձր դիվանագիտական հարթակներում:

Օրինակ, այսօր դրա մասին է հայտարարել ԵԱՀԿ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ:

Մեթոդը պարզ է: Դասական:

ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՆՊԱՍՏԵԼ ԽՆԴՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆԸ:

Մասնավորապես, ապահովել Հայաստանի վերջնական կապիտուլյացիան:

Դե իսկ քանի որ Հայաստանում այսօր տիրում է բացարձակ անիշխանություն, ապա, բնականաբար, այդ ուժային ճնշման հասցեատերը ոչ թե ՔՊ-ական թայֆան է (որը վաղուց է պատրաստ պայմանագրի ստորագրմանը), այլ, մի կողմից հայ ժողովուրդը, մյուս կողմից՝ այն աշխարհաքաղաքական ուժային կենտրոնները, որոնց շահին հակասում է նման «խաղաղությունը»:

Սա է:

Ամեն դեպքում, թշնամին գործում է շատ պրագմատիկորեն:

Կարելի է սովորել:

Վահե ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1890

Մեկնաբանություններ