ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Երբ քնած է բանականությունը, «հրեշներ» են ծնվում

Երբ քնած է բանականությունը, «հրեշներ» են ծնվում
03.04.2023 | 21:51

Մինչ մեր քաղաքական արենայում թուքումուրով, հայհոյանքներով, լեզվակռիվներով ու բռունցքներով կատաղի պայքար է գնում մեկմեկու արժանի թուլամորթ մորթապաշտների ու նրանց ընդդիմադիրներ երևակայողների միջև, թշնամին անխոչընդոտ առաջ է գալիս ու սեփականաշնորհում Հայաստանի հարավ-արևելքը:

Ակամա մտաբերում եմ հայ մտավորականի խոսքերը, երբ վերջինս ասում էր՝ «մի հատ մեզ քաղհանենք, խոսենք դարավոր սխալներից»:
Սակայն հասկանում եմ, որ այս խոսքերն
այլևս ակտուալ չեն, քանզի ո՛չ մենք ենք մեզ քաղհանելու, ո՛չ թմբիրից ու համատարած ապատիայից ենք դուրս գալու, ո՛չ խելքի ենք գալու, ո՛չ սթափվելու ենք, ո՛չ գիտակցության մակարդակն է փոխվելու, ո՛չ հանրային պահանջ է ձևավորվելու և ո՛չ էլ խոսելու ենք թե՛ դարավոր, և թե՛ ներկա սխալներից:
ՈՒր մնաց, որ այդ սխալներից էլ հետևություններ անենք, խրատվենք ու դասեր քաղենք:
Հայրենիքս՝ Ավգյան ախոռների ու «օուրելյան անասնաֆերմայի» վերածած «հինն ու նորը» ավերեցին առանց այն էլ Եդեմից մի բուռ մնացած երկիրը, քոչվոր թշնամուն նվիրեցին արյան գնով ձեռք բերվածը, կասկածի տակ դրեցին անկախությունն ու պետականությունը, տարածքային ամբողջականությունը:
Թաղեցին շատերիս երազանքը՝ Աստվածատուր մեր նաիրյան երկիրը:
Ավերեցին իրենց դիլետանտ, ապիկար, բայց և մեծամիտ ու ինքնահավան տեսակով:
Ավերեցին պաթոսով, էմոցիոնալ սպեկուլյացիաներով, անհեռատեսությամբ, էժան մանիպուլյացիաներով ու դեմագոգիայով:
ՈՒ այդ ամենն արեցին պարզապես հայախոս մարդիկ, որոնք առ այսօր չհասկացան ու չգնահատեցին մեզ բախտ վիճակված անկախության ու պետականության գինը:
Չհասկացան, թե ու՞մից են սերում, ի՞նչ պատմության կրողներն ու ժառանգորդներն են, ու թե ինչ բախտ է վիճակվել նրանց, որ ծնվել են հայ:
Սփոփում է միայն այն, որ նրանք ուղղակի անցորդներ են, այսօր կան, վաղը չեն լինելու:
Հայրենիքս է, որ կանգուն է միշտ ու հարատև:
Կանգուն է նվիրյալ քաջ հայորդիների թափած արյան գետերի շնորհիվ:
Այն անգին է ու սուրբ, քանզի մեր պապերն են այն շահել, մեր եղբայրքն են այն պահել...
Այս երկիրը բառերով սիրելու երկիր չէ, սա համընդհանուր սիրո երկիր է:
Այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից, իսկ սահմանները, ցավոք, գծվում են արյամբ և ամրանում քրտինքով:
Օրենքներն այստեղ ծնվում են սահմաններում և ծնվում են անհրաժեշտաբար:
ՈՒրիշ ոչ մի հողի մեջ այդքան զորություն, արևշատություն չկա,
ՈՒրիշ ոչ մի հողի վրա այսքան քաջի թափած արյուն չկա:
ՈՒրիշ ոչ մի հողի համար այսքան սխրանքներ ու հերոսություններ չեն գործվել:
ՈՒրիշ ոչ մի հողի մեջ այդքան հայի մասունք չկա...
Իսկ Արցախը մեր եղբայրներից, մեր որդիներից մեզ մնացած վերջին մասունքն է, արցախցին՝ այդ մասունքի պահապանը:
Այս ամենը պետք է հասկանա յուրաքանչյուր հայ, գիտակցի ու արժևորի այն:
Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդ պետք է գիտակցի այս ամենը, առաջնորդվի ազգային ու պետական շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան:
Մեզ հազարամյակ պետք չէ, որպեսզի հասկանանք, որ ամենակատարյալ ստեղծագործությունը՝ ազատագրված հողն է ու այդ հողի վրա հաստատած անկախությունը:
Ամեն ինչ առջևում է:
Շուտով գալու է հայի մի տեսակ, որն իր ազգային ու պետական գաղափարախոսության կրողն է լինելու, զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն:
Եվ այդժամ պտտվելու է պատմության անիվը:
Կեցցե՛ այն Հայաստանը, որ վաղն է գալու...

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3432

Մեկնաբանություններ